Օհայo
Օհայօ [3]Ohio /oʊˈhaɪoʊ/ [4] (անգլերէն՝
Ohio), նահանգ ԱՄՆ-ի արեւելեան մասին մէջ։ 17-րդ նահանգն է, որ ԱՄՆ-ի կազմին մէջ ընդգրկուած է (1 Մարտ 1803 թուական): Նահանգի մայրաքաղաքը եւ խոշորագոյն քաղաքը Քոլումպուսն է։ Բնակչութեան խտութեամբ նահանգը երկրի մէջ կը զբաղեցնէ 10-րդ տեղը։
«Օհայօ» անունը ծագում առած է Iroquois իրօքուեզներու «ohi-yo’» բառէն, որ կը նշանակէ «ոչ մեծ գետ»:
Նահանգի կառավարութիւնը բաղկացած է գործադիր իշխանութենէն, որու գլխուն կանգնած է նահանգապետը, օրէնսդիր մարմինէն, որ կը ներառէ Օհայոյի Գլխաւոր Ժողովը եւ դատական իշխանութենէն, որ կը ղեկավարէ Գերագոյն դատարանը։ Ներկայիս Օհայօն 18 ներկայացուցիչ ունի ԱՄՆ Ներկայացուցիչներու պալատին մէջ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1800 թուականին աւելի քան 45.000 բնակիչներէն Օհայոյի բնակչութիւնը աճեր է 10 %-ով ամէն տարուայ համար։ 1970 թուականի մարդահամարի տուեալներով Օհայոյի բնակչութիւնը կազմեր է 10.650.000 մարդ[5]։ Յետագայ տասնամեակներուն բնակչութեան աճը դանդաղեր է` 2000 թուականին կազմելով 11.350.000 մարդ։ 2011 թուականի 1 Յուլիսի տուեալներով նահանգի բնակչութիւնը կազմեր է 11.544.951 մարդ։ Բնակչութեան թուաքանակի աճը, համեմատած մնացած նահանգներու հետ, Օհայոյի մէջ յետ կը մնայ։
Կլիմայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նահանգին մէջ կը գերիշխէ ցամաքային խոնաւ կլիման։ Ամառը սովորաբար տաք է եւ չոր, ձմեռը` ցուրտ։ Խիստ եղանակը հազուադէպ չէ. անիկա առաւել խիստ կը դարձնէ Էրի լիճը։ Լիճի հարաւ-արեւելեան ափերուն յաճախակի տեղի կ'ունենան փոթորիկներ։
Հակառակ անոր` բուսական եւ կենդանական աշխարհը հարուստ է։
Քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| 40.000 եւ աւելի բնակչութիւն ունեցող քաղաքներ (2012—2014 թուականներ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ Օհայօ Նահանգի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օհայօ 40րդ նահանգն է, որ կը ճանչնար Հայկական Ցեղասպանութիւնը: Օհայոյի քոնկրէսականներու մեծ մասը կը զօրակցի Ներկայացուցիչներու Տուն յղուած Հայկական Ցեղասպանութեան բանաձեւին: Անոնցմէ են Տենիս Քուսինիչ, Սթեֆընի Ճոնզ, Սթիւ Լա Թուրէթ եւ բազմաթիւ ուրիշներ՝ դեմոկրատ եւ հանրապետական:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- <div_style="display:none">
_1-0' rel="mw:referencedBy" id="mwzg">↑ https://www.britannica.com/place/Columbus-Ohio
- [https://data.census.gov/cedsci/table?t=Populations%2520and%2520People&g=0100000US,%25241600000&y=2020_2020_թվականի_ԱՄՆ_մարդահամար]<span_class="wef_low_priority_links">_/_խմբ._[[:d:Q637413|ԱՄՆ_Բնակչության_մարդահամարի_բյուրո]]<div_style="display:none"><a_href="https://wikidata.org/wiki/Track:Q637413"><a_href="https://wikidata.org/wiki/Track:Q23766566">
_2-0' rel="mw:referencedBy" id="mw1A">↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- ↑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ Օհայօ Նահանգի Քաղաքապետները Կը Զօրակցին[permanent dead link]
- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 52։ ISBN 99941-56-03-9
- ↑ Демография Огайо 2007—2014 (англ.) на сайте quickfacts.census.gov
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ Օհայօ Նահանգի Քաղաքապետները Կը Զօրակցին[permanent dead link]