Jump to content

Միավորված ազգերի արբանյակային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միավորված ազգերի արբանյակային կենտրոն
պատկերանիշ
Տեսակorganization established by the United Nations?
Վերադաս կազմակերպությունUnited Nations Institute for Training and Research?
Կայքunosat.org​(անգլ.)

Միավորված ազգերի արբանյակային կենտրոն, (ՄԱԿ ԱԿ, UNOSAT) Միավորված ազգերի կազմակերպության արբանյակային կենտրոնն է։ Այն գործում է Միավորված ազգերի կազմակերպության ուսուցման և հետազոտությունների ինստիտուտի (ՄԱԿ ՈւՀԻ) կազմում՝ նպատակ ունենալով խթանել փաստերի վրա հիմնված որոշումների կայացումը խաղաղության, անվտանգության և դիմակայունության համար՝ օգտագործելով գեոտարածական տեղեկատվական տեխնոլոգիաներ։ ՄԱԿ ԱԿ-ը Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրամներին, ծրագրերին և մասնագիտացված գործակալություններին, նրանց խնդրանքով, տրամադրում է արբանյակային վերլուծություն, ուսուցում և կարողությունների զարգացում։ ՄԱԿ ԱԿ-ը նաև աջակցում է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ իրենց համապատասխան տարածքների վերաբերյալ արբանյակային պատկերների վերլուծությամբ, ինչպես նաև տրամադրում է ուսուցում և կարողությունների զարգացում գեոտարածական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում։

ՄԱԿ ԱԿ-ը մանդատ ունի Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրամներին, ծրագրերին և մասնագիտացված գործակալություններին, նրանց խնդրանքով, տրամադրել արբանյակային վերլուծություն, ուսուցում և կարողությունների զարգացում, ինչպես նաև շարունակել աջակցել անդամ պետություններին՝ իրենց համապատասխան տարածքների վերաբերյալ արբանյակային պատկերների վերլուծությամբ և տրամադրել ուսուցում ու կարողությունների զարգացում գեոտարածական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում[1]։

ՄԱԿ ԱԿ-ը գործարկվել է 2001 թվականին որպես Միավորված ազգերի կազմակերպության նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) կողմից ֆինանսավորվող նախագիծ։ 2002 թվականից տեղակայվելով ՑԵՌՆ-ում՝ ՄԱԿ ԱԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը, իսկ 2003 թվականին ստեղծվեց Մարդասիրական արագ քարտեզագրման ծառայությունը։ Նույն թվականին ՄԱԿ ԱԿ-ը սկսեց գործընկերություն «Տիեզերքի և խոշոր աղետների» միջազգային խարտիայի հետ և դարձավ Միավորված ազգերի կազմակերպության համակարգող կետը։

ՄԱԿ ԱԿ-ը 2009 թվականին միացավ ՄԱԿ ՈւՀԻ-ին՝ դառնալով ծրագրային միավոր։ Նույն թվականին արագ քարտեզագրման ծառայությունը իր գործունեությունը տարածեց նաև մարդու իրավունքների համատեքստերի վրա։

2014 և 2015 թվականներին բացվեցին գրասենյակներ Նայրոբիում՝ Քենիա, և Բանգկոկում՝ Թաիլանդ, երկուսն էլ՝ տարածաշրջանային ուղղվածությամբ։

2021 թվականի հունիսին, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջարկությունից հետո, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական խորհուրդը (ECOSOC) ընդունեց բանաձև, որով ՄԱԿ ԱԿ-ը ճանաչվեց որպես Միավորված ազգերի կազմակերպության արբանյակային կենտրոն[2]։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր ՄԱԿ ԱԿ-ը արբանյակային պատկերների միջոցով վերլուծում է վնասները, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, մշակութային օբյեկտների վրա ազդեցությունը գնահատելու նպատակով[3]։

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ ԱԿ-ը ՄԱԿ ՈւՀԻ-ի ծրագիր է, և հետևաբար ամբողջ ֆինանսավորումը իրականացվում է ինստիտուտի միջոցով։ ՄԱԿ ՈւՀԻ-ը նախագծային հիմքով գործող կազմակերպություն է և միջոցներ չի ստանում Միավորված ազգերի կազմակերպության կանոնավոր բյուջեից։ Ինստիտուտը ամբողջությամբ ֆինանսավորվում է կամավոր ներդրումներից, հիմնականում՝ ՄԱԿ-ի անդամ պետություններից, ՄԱԿ-ի այլ գործակալություններից, միջազգային և միջկառավարական կազմակերպություններից, ոչ կառավարական կազմակերպություններից և մասնավոր հատվածից։

Գրասենյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ ԱԿ-ի հիմնական գրասենյակը տեղակայված է ՄԱԿ ՈւՀԻ-ի կենտրոնակայանում՝ Ժնևում, Շվեյցարիա, և պատմական գործընկերության շնորհիվ օգտվում է նաև ՑԵՌՆ-ում գտնվող գրասենյակից։ ՄԱԿ ԱԿ-ը ներկայացված է նաև ՄԱԿ ՈւՀԻ-ի տարածաշրջանային գրասենյակներում՝ Նյու Յորքում՝ ԱՄՆ, Բանգկոկում՝ Թաիլանդ, և Նայրոբիում՝ Քենիա։ ՄԱԿ ԱԿ-ը նաև կառավարում է նախագծերին առնչվող գրասենյակներ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Ֆիջիում, Վանուատուում և Սողոմոնյան կղզիներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «E/2021/L.22 - E - E/2021/L.22 -Desktop». undocs.org. Վերցված է 2021-08-30-ին.
  2. ↑ «UNOSAT becomes the United Nations Satellite Centre». UNITAR (անգլերեն). Վերցված է 2021-08-30-ին.
  3. ↑ Ball, Sam (2022 թ․ հոկտեմբերի 27). «Ukraine: UNESCO using satellites to track cultural damage». France 24.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]