Jump to content

Ահաբեկչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 175 United Airlines-ի բախումը Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի շենքին։ Ինքնաթիռում գտնվող 65 մարդիկ վթարի հետևանքով զոհվում են։ Հարյուրավոր մարդիկ մահանում են աշտարակի պայթյունի հետևանքով։ Ավելի քան 637 մարդ մահանում են ակնթարթորեն[1]։

Ահաբեկչություն, ահաբեկչության համակարգված օգտագործման վրա հիմնված քաղաքականություն[2][3][4]։ Այն լայնորեն կիրառվում է որպես դիտավորյալ անհանդուրժող բռնության օգտագործման կամ վախի ստեղծման միջոց՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներին հասնելու համար[5]։ Չնայած «ահաբեկչություն» տերմինի իրավական ուժին, ներկայիս որոշումը մնում է երկդիմի[6], այսինքն՝ ահաբեկչությունը նկարագրող որևէ սահմանում չկա[7][8]։ Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանափակել ահաբեկչության սահմանումը, որպեսզի այն չներառի ազատամարտիկների գործողությունները[9]։ «Ահաբեկչություն» (լատիներեն՝ terror, վախ, սարսափ) բառի հոմանիշներն են «բռնությունը», «սարսափեցումը», «ահաբեկությունը»[10]։

Տարբեր պետությունների օրենսդրությունում «ահաբեկչություն» ընդունվել է որպես հանցագործություն[11][12]։ Համընդհանուր համաձայնություն չկա, թե արդյոք «ահաբեկչություն»-ը որոշ սահմանում պետք է դիտարկել որպես պատերազմական հանցագործություն[12][13]։

1960-ական թվականներին ստեղծվեց ահաբեկչությունը բնութագրող նոր կոնկրետ տերմին՝ միջազգային ահաբեկչություն[14]՝ պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն։

Մերիլենդի համալսարանի կողմից Համաշխարհային ահաբեկչության տվյալների բազայի համաձայն, 2000 թվականից 2014 թվականը արձանագրվել է ոչ պետական ահաբեկչության ավելի քան 61,000 դեպք, որի արդյունքում առնվազն 140,000 մահվան դեպք է արձանագրվել[15]։

Տերմինաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յակոբինների խմբի կարգախոսը․ "Յակոբինների հասարակություն, ազատության և հավասարության ընկերներ"։
Կայսր Նապոլեոն Բոնապարտը կասեցրեց 1795 թվականի հոկտեմբերի 5-ի Փարիզի արքայական ապստամբությունը։

Լատիներեն terrere բայը նշանակում է՝ վախեցնել[16]։ Անգլերեն "տեռոր" բառը, ինչպես ֆրանսիական terreur-ը, բխում է լատիներեն այդ բառից, որը նշանակում է վախ, ահազանգ, տառապանք (սարսափելի), վախ, խուճապ։

Օքսֆորդի անգլերեն բառարանը նշում է, որ «ահաբեկիչ» բառը առաջին անգամ հայտնվել է 1794 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Այնուհետև, որպես «ահաբեկիչ» բառի առաջին նշանակություն դրվեց Յակոբինների կողմնակից կամ աջակից[17]։ Օքսֆորդի բառարանում նշված սահմանումը ցույց է տալիս, որ «ահաբեկիչ» տերմինը իր առաջին օգտագործման ժամանակ նշանակել է վիրավորական տերմին որևէ մեկի քաղաքական կամ պատմական գաղափարների կամ հավատարմության համար, այլ ոչ թե իր անձնական գործողությունների նկարագրության համար[17]։

1795 թվականի դեկտեմբերին, Էդմունդ Բուրկը օգատգործեց «Ահաբեկիչներ» տերմինը Ֆրանսիական նոր՝ Դիրեկտորիա կոչվող կառավարության նկարագրության մեջ։

Կախված լինելով այն բանից, թե տերմինը ինչպես է սահմանվում, ահաբեկչության արմատներն ու պրակտիկան կարող է հասնել մինչև մեր թվարկության 1-ին դարը[18]։ «Ահաբեկչություն» տերմինը սկզբնապես օգտագործվել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Յակոբինների առաջնորդ Մաքսիմիլիեն Ռոբեսպերը ասել է՝ «Ահաբեկչությունը ոչ այլ ինչ է, քան արդարություն, դրդում, դաժանություն, անզիջողություն»։

1858 թվականին իտալացի հայրենասեր Ֆելիչե Օրսինին Նապոլեոն III-ին սպանելու փորձ կատարելու համար նրա վրա 3 ռումբ ա նետել[19]։ Մահացել էր 8 մարդ և կային 142 վիրավոր[19]։ Այս միջադեպը կարևոր դեր ա խաղացել վաղ ահաբեկչական խմբերի զարգացման համար։

Առաջին ահաբեկչական տեխնիկական մեթոդներն օգատգործել է Իռլանդիայի հանդրապետական եղբայրությունը[20], որը հիմնադրվել է 1858 թվականին իռլանդական ազգայնական հեղափոխական խումբ[21], և որը հարձակումներ է գործել Անգլիայում[22]։ Խումբը 1881 թվականին սկսեց ֆրենյան դինամիկ քարոզարշավ, որը առաջին ժամանակակից ահաբեկչական արշավներից մեկն էր[23]։ Քաղաքական սպանությունների վրա հիմնված ավելի վաղ ահաբեկչության ձևերի փոխարեն այս քարոզարշավը ժամանակակից պայթուցիկ նյութեր էր օգտագործում, որն արտահայտվում էր Մեծ Բրիտանիայի մետրոպոլիայի սրտում վախը ցանելու նպատակով՝ քաղաքական շահերին հասնելու համար[24]։

Եվս մեկ վաղ ահաբեկչական խումբ էր 1878 թվականին Ռուսաստանում հիմնված «Նարոդայա Վոլյա» հեղափոխական անարխիստական խումբը, որը ոգեշնչված էր Սերգեյ Նեչաևի և ահաբեկիչ Կառլո Պիսասանի «արարքի պրոպագանդայից»[18][25][26]։

Ահաբեկչության գիտնականները առանձնացնում են գլոբալ ահաբեկչության չորս գլխավոր ալիք․ «Անարխիստական, հակագաղութային, Նոր ձախ և կրոնական։ Սկզբի երեքը արդեն ավարտվել են և դրանք տևել էին 40 տարի, իսկ չորրորդը ներկայումս գտնվում է իր երրորդ տասնամյակում»[27]։

Ահաբեկչության ձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահաբեկչությունները ըստ բնույթի լինում են․

  1. Անկազմակերպ կամ անհատական (մեկ անձի կողմից ահաբեկչություն) - այս դեպքում ահաբեկչական գործողությունը իրականացվում է մեկ կամ երկու անձանց կողմից, որոնց ետևում կազմակերպություն չի կանգնած (Դմիտրի Կարագոզով, Վերա Զազուլիչ, Ռավեշոլ, Տիմոտի Մկրև և այլն)։
  2. Կազմակերպված, խմբային - ահաբեկչական գործունեությունը նախատեսվում և իրականացվում է կազմակերպությունների կողմից (Ժողովրդական կամք, սոցիալիստական հեղափոխականներ, ԻՀԲ, Ալ-Քաիդա, ԻԼԻՊ և այլն)։ Կազմակերպված ահաբեկչությունն առավել տարածված է ժամանակակից աշխարհում։

Ըստ նպատակի, ահաբեկչությունները բաժանվում են․

  1. Ազգայնական - հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։
  2. Կրոնական - կարող է կապած լինել տարբեր կրողնների (հնդուիստների և մուսուլմանների, մուսուլմանների և հրեաների) և մի կրոնի (բողոքական կաթոլիկներ, սունի շիաններ) դավանողների միջև, և նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։
  3. Գաղափարապես նշանակված, սոցիալական - ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը հրավիրել սուր խնդրին։ Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական։ Գաղափարականորեն ահաբեկչությանը տրված օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական (էսէռական), ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։

Ահաբեկչության այս բաժանումը պայմանական է և նմանություններ կարելի է գտնել բոլոր ձևերով։

Կապված զբոսաշրջության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուքսորի հոգեհանգստի տաճար, զանգվածային սպանության վայրը։

Ահաբեկչության և զբոսաշրջության միջև կապը լայնորեն ուսումնասիրվել է Եգիպտոսում Լուքսորի ահաբեկչությունից հետո[28][29]։ 1970-ական թվականներին ահաբեկիչների թիրախը եղել են քաղաքական գործիչները և ոստիկանության պետերը, մինչ այժմ միջազգային զբոսաշրջիկներն ու այցելուները ընտրվում են որպես հարձակումների հիմնական թիրախներ։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի վրա տեղի ունեցած հարձակումները դարձան խորդանշական էպիկենտրոն, որը նշանավորեց նոր դարաշրջան քաղաքացիական տրանսպորտի օգտագործման համար ընդդեմ մոլորակի հիմնական ուժերի դեմ[30][31]։ Այս իրադարձությունից սկսած, Արևմուտքի հպարտությունը հանդիսացող հանգստի գոտիներն ընկալվում էին որպես վտանգավոր և սարսափելի վայրեր[32][33]։ Մաքսիմիլիանո Է. Կորստանսեն պնդում էր, որ ահաբեկչությունը իրենից ներկայացնում է ատելության երկխոսություն մի խումբ ապստամբների և պետության միջև, որը չի կարողանում կանխատեսել հաջորդ հարվածը։ Տուրիզմն ու ահաբեկչությունը պատմականորեն անխախտորեն փոխկապակցված են։ Քանի որ այն ներգրավված է կապիտալիստական էթոսում, ահաբեկչությունը հիմնված է բռնության և շորթման տրամաբանության վրա, որտեղ օտարերկրացիներն օգտագործվում են խմբի նպատակներին հասնելու համար[34]։ Լյուկ Հոուին բացատրում է, որ ահաբեկիչների գործողությունները ուղղված չեն ամբողջ քաղաքակրթությունների վերացմանը, ինչպես ԶԼՄ-ներն են պատկերացնում, բայց նրանք տնօրինում են ծայրահեղ վախը, որպեսզի իրենց պահանջները ընդունվեն։ Ահաբեկիչները սովորաբար հոգեբանորեն անտարբեր են ուրիշների տառապանքների նկատմամբ։ ԶԼՄ-ները շորթումը որպես հիմնական մարտավարություն որդեգրելով՝ հող են ստեղծում հասարակության վրա ահաբեկչության ազդեցությունը մեծացնելու համար[35][36][37]։ Հնարավոր է, որ ահաբեկչության հիմնական խնդիրներից մեկը հանդիսատեսի ուշադրությունը գրավելու անհրաժեշտությունն է։

Մարտավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուոլ Սթրիթի ռմբակոծումը 1920 թվականի դեկտեմբերի 16-ի կեսօրին, մահացավ 38 մարդ և կային հարյուրավոր վիրավորներ: Հանցագործները չեն բռնվել[38]։

Ահաբեկչական հարձակումները հաճախ նպատակաուղղված են առավելագույնի հասցնել վախն ու հրապարակայնությունը, սովորաբար օգտագործելով պայթուցիկ նյութեր կամ թույն[39]։ Ահաբեկչական խմբերը սովորաբար ավելի շուտ մեթդոապես պլանավորում են հարձակումը և կարող են պատրաստել մասնակիցներին, գաղտնի գործակալներին ծածկ տալ և գումարներ հավաքել կողմնակիցների կամ կազմակերպված հանցավորության միջոցով։ Կապվելը կատարվում է ժամանակակից հեռահաղորդակցության միջոցով, կամ հին մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ, սուրհանդակները։ Կա նաև անհանգստություն՝ զանգվածային ոչնչացման զենք կիրառող ահաբեկչական հարձակումների մասին։

Ահաբեկչությունը ասիմետրիկ պատերազմի տեսակ է և ավելի տարածված է այն դեպքում, երբ ուղղակի պայմանական պատերազմը չի կարող արդյունավետ լինել, քանի որ հակամարտող ուժերը տարբեր են[40]։

Համատեքստը, որտեղ օգտագործվում է ահաբերկչական մարտավարություն, հաճախ իրենից ներկայացնում է լայնամասշտաբ, չլուծված քաղաքական կոնֆլիկտ։ Կոնֆլիկտի տեսակները լայնորեն տարբերվում են։ Պատմական օրինակներն են․

  • Տարածաշրջանից դուրս գալը նոր ինքնիշխան պետություն ձևավորելու կամ այլ պետության մաս դառնալու համար
  • Տարբեր էթնիկ խմբերի տարածքների կամ ռեսուրսների դոմինանտությունը
  • Բնակչության տնտեսական կորուստը
  • Կրոնական ֆանատիզմ
  • և այլն

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական հովանավորները ֆինանսավորման հիմնական ձևերն են եղել․ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը, Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը և ահաբեկչական կազմակերպությունները համարվող մյուս խմբերը, ֆինանսավորվել են Խորհրդային Միության կողմից[41][42]։ "Stern Gang"-ը ստացել է ֆինանսավորում`Բեյրութում գտնվող իտալական ֆաշիստական սպաներից` Բրիտանիայի պաղեստինյան մանդատը խաթարելու համար[43]։ Պակիստանը ստեղծել և կազմավորել է ահաբեկչական խմբերը` որպես հարևանների և հատկապես Հնդկաստանի մարտավարական նպատակներին հասնելու քաղաքականություն[44]։

Ֆինանսավորման այլ հիմնական աղբյուրներ ներառում են փախստականների առևանգումը, մաքսանենգությունը (այդ թվում, վայրի բնության անօրինական մաքսանենգությունը)[45], խարդախությունն ու կողոպուտը[41]։

Ֆինանսական գործողությունների գծով հանձնաժողովը միջկառավարական մարմին է, որի մանդատը 2001 թվականի հոկտեմբերից ներառում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը[46]։

Ստորև ներկայացված է 2015 թվականին տասը ամենաշատ ահաբեկչության ենթարկված երկրները[47]․


Վարկանիշ
ԵրկիրԻնդեքս
1Իրաք10[48]
2Աֆղանստան9.233[48]
3Նիգերիա9.213[48]
4Պակիստան9.065[48]
5Սիրիա8.108[48]
6Հնդկաստան7.747[48]
7Եմեն7.642[48]
8Սոմալի7.6[48]
9Լիբիա7.29[48]
10Թաիլանդ7.279[48]

Ահաբեկչության տեսակ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որի հետևանքով զոհվեցին Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ Ահաբեկչական գործողությունների պատճառած վնասները կանխելու և միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով ընդունվել են բազմակողմանի համաձայնագրեր և օրենսդրական փաստաթղթեր, մշակվում են անվտանգության զանազան միջոցառումներ։ Ահաբեկչությունների թիրախ օդանավակայաններում պայթեցնող մեխանիզմներ և զենք հայտնաբերելու նպատակով խստացվել է ուղեբեռների ստուգումը. օգտագործվում են ռենտգենյան սարքեր, մետաղափնտրիչներ և պայթուցիկ նյութեր հայտնաբերող վարժեցված շներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «NIST NCSTAR 1–5: Reconstruction of the Fires in the World Trade Center Towers» (PDF). National Institute of Standards and Technology. 2005 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. ↑ Oxford English Dictionary Second Edition 1989. Second general definition of terrorism: «A policy intended to strike with terror those against whom it is adopted; the employment of methods of intimidation; the fact of terrorizing or condition of being terrorized.»
  3. ↑ Согласно словарю Даля: «устращивание, устрашение смертными казнями, убийствами и всеми ужасами неистовства». Следует отметить, что во времена Даля под терроризмом прежде всего понималась политика государственного террора, по опыту Французской революции.
  4. ↑ «Online Etymology Dictionary». Etymonline.com. 1979 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 10-ին.
  5. ↑ Fortna, Virginia Page (2015 թ․ մայիսի 20). «Do Terrorists Win? Rebels' Use of Terrorism and Civil War Outcomes». International Organization. 69 (3): 519–556. doi:10.1017/S0020818315000089. ISSN 0020-8183. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. ↑ Пайпс, Даниэль Трудности определения терроризма, газета The Washington Times, 24 октября 2014 года
  7. ↑ Halibozek, Edward P.; Jones, Andy; Kovacich, Gerald L. (2008). The corporate security professional's handbook on terrorism (illustrated ed.). Elsevier (Butterworth-Heinemann). էջեր 4–5. ISBN 0-7506-8257-4. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. ↑ Robert Mackey (2009 թ․ նոյեմբերի 20). «Can Soldiers Be Victims of Terrorism?». The New York Times. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «Terrorism is the deliberate killing of innocent people, at random, in order to spread fear through a whole population and force the hand of its political leaders.»
  9. ↑ Marsavelski, A. (2013) The Crime of Terrorism and the Right of Revolution in International Law Connecticut Journal of International law, Vol. 28, С. 246
  10. ↑ Террор — статья в словаре русских синонимов
  11. ↑ Schwenkenbecher, Anne (2012 թ․ օգոստոսի 13). Terrorism: A Philosophical Enquiry. Palgrave Macmillan. էջ 10. ISBN 978-0-230-36398-4.
  12. 1 2 «The Illusion of War: Is Terrorism a Criminal Act or an Act of War? – Mackenzie Institute». Mackenzie Institute. 2014 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  13. ↑ Eviatar, Daphne (2013 թ․ հունիսի 13). «Is 'Terrorism' a War Crime Triable by Military Commission? Who Knows?». Huffington Post. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  14. ↑ История международного терроризма. О книге Беньямина Нетаньяху(չաշխատող հղում) (չաշխատող հղում)
  15. ↑ «Global Terrorism Index 2015» (PDF). Institute for Economics and Peace. էջ 33. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  16. ↑ Kim Campbell (2001 թ․ սեպտեմբերի 27). «When is 'terrorist' a subjective term?». Christian Science Monitor. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «New York Times columnist William Safire wrote that the word "terrorist" has its roots in the Latin terrere, which means "to frighten".»
  17. 1 2 Shariatmadari, David (2015 թ․ հունվարի 27). «Is it time to stop using the word 'terrorist'?». the Guardian. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  18. 1 2 «PM Modi's vow to avenge Uri won't remain just words: Manohar Parrikar – Times of India». indiatimes.com.
  19. 1 2 Crenshaw, Martha, Terrorism in Context, p. 38.
  20. ↑ «Terrorism: From the Fenians to Al Qaeda». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  21. ↑ Irish Freedom, by Richard English Publisher: Pan Books (2 November 2007), 0-330-42759-8 p179
  22. ↑ Irish Freedom, by Richard English Publisher: Pan Books (2 November 2007), 0-330-42759-8 p. 180
  23. ↑ Whelehan, Niall (2012). The Dynamiters: Irish Nationalism and Political Violence in the Wider World 1867–1900. Cambridge.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. ↑ «The Fenian Dynamite campaign 1881–85». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  25. ↑ History of Terrorism article by Mark Burgess Արխիվացված 11 Մայիս 2012 Wayback Machine
  26. ↑ Hoffman 1998, p. 5
  27. ↑ «Terrorism as a Global Wave Phenomenon: Overview». Politics.oxfordre.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  28. ↑ Sönmez, S. F.; Apostolopoulos, Y.; Tarlow, P. (1999). «Tourism in crisis: Managing the effects of terrorism» (PDF). Journal of Travel Research. 38 (1): 13–18. doi:10.1177/004728759903800104.
  29. ↑ Tarlow, P. E. (2006). "Tourism and Terrorism". In Wilks J, Pendergast D & Leggat P. (Eds) Tourism in turbulent times: Towards safe experiences for visitors (Advances in Tourism Research), Elsevier, Oxford, pp. 80–82.
  30. ↑ Bianchi, R (2006). «Tourism and the globalisation of fear: Analysing the politics of risk and (in) security in global travel». Tourism and Hospitality Research. 7 (1): 64–74. doi:10.1057/palgrave.thr.6050028.
  31. ↑ Clayton, A. Mustellier; Korstanje, M.E (2014). «Understanding Perceptions and attitudes to Risk in the Tourism Industry». International Journal of Religious Tourism and Pilgrimage. 2 (1): 48–57.
  32. ↑ Floyd, M. et al. (2003). "The Effects of Risk Perception on Intention to Travel in the Aftermath of September 11, 2001". In Safety and Security in Tourism: relationships, Management and Marketing, (Eds) Hall, M. Timothy, D. y Duval, T.. New York: Haworth Hospitality Press
  33. ↑ Brun, W.; Wolff, K.; Larsen, S. (2011). «Tourist worries after terrorist attacks: Report from a field experiment». Scandinavian Journal of Hospitality and Tourism. 11 (3): 387–94. doi:10.1080/15022250.2011.593365.
  34. ↑ Korstanje, M. & Skoll G, & Timmerman, F. "Terrorism, Tourism and Worker Unions: the disciplinary boundaries of fear". Special issue "Why tourist are important for terrorism?". Volume 2, Issue II. November 2014. pp. 1–12
  35. ↑ Korstanje, M. E. (2013). «Preemption and Terrorism. When the Future Governs». Cultura. 10 (1): 167–84. doi:10.5840/cultura20131019.
  36. ↑ Korstanje, M. E.; Clayton, A. (2012). «Tourism and terrorism: conflicts and commonalities». Worldwide Hospitality and Tourism Themes. 4 (1): 8–25. doi:10.1108/17554211211198552.
  37. ↑ Korstanje, M. E.; Tarlow, P. (2012). «Being lost: tourism, risk and vulnerability in the post-'9/11'entertainment industry». Journal of Tourism and Cultural Change. 10 (1): 22–33. doi:10.1080/14766825.2011.639455.
  38. ↑ Gage, Beverly (2009). The Day Wall Street Exploded: A Story of America in its First Age of Terror. New York: Oxford University Press. էջ 1. ISBN 978-0-19-975928-6.
  39. ↑ Suicide bombings are the most effective terrorist act in this regard. See the following works: Cited in Richardson, Louise (2006). What Terrorists Want: Understanding the Terrorist Threat. London, UK: Hodder Headline. էջ 33. ISBN 0-7195-6306-2.
  40. ↑ «Hackers warn high street chains». BBC News. 2008 թ․ ապրիլի 25. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «That's the beauty of asymmetric warfare. You don't need a lot of money, or an army of people.»
  41. 1 2 Detection of Terrorist Financing, U.S. National Credit Union Administration (NCUA), 2002.
  42. ↑ Jeremy Lott (2004 թ․ հոկտեմբերի 6). «Tripped Up». Reason Magazine. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին. «and before the Soviet Union fell, terrorist organizations were funding themselves through subsidies from Communist governments»
  43. ↑ «Aims and activities of the Stern Group in Palestine». Research and Analysis Branch. Washington: National Archives. 2717 (R & N). 1944 թ․ դեկտեմբերի 1.
  44. ↑ Nelson, Dean (2009 թ․ հուլիսի 8). «Pakistani president Asif Zardari admits creating terrorist groups». The Daily Telegraph.
  45. ↑ Gerben Jan Gerbrandy claiming that terrorist networks hunt wildlife for funding themselves Արխիվացված 22 Փետրվար 2014 Wayback Machine
  46. ↑ «Terrorist Financing». The Financial Action Task Force. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  47. ↑ По данным газеты «Коммерсант», № 169/П [3008] от 13.09.2004 г.
  48. 1 2 3 4 5 6 7 8 9 10 ИНСТИТУТ ЭКОНОМИКИ И МИРА: РЕЙТИНГ СТРАН МИРА ПО УРОВНЮ ТЕРРОРИЗМА 2015 ГОДА

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահաբեկչություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 654)։