Ահաբեկչության ֆինանսավորում
| Ենթադաս | Ֆինանսավորում | |
|---|---|---|
| Ազդեցության օբյեկտի դաս | ահաբեկչություն | |
Ահաբեկչության ֆինանսավորում, անհատ ահաբեկիչներին կամ ոչ պետական գործիչներին միջոցների տրամադրումը կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պրոցեսը[1]:
Երկրների մեծ մասը ձեռնարկել է ահաբեկչության ֆինանսավորման (ԱՖ) դեմ պայքարի միջոցառումներ, որոնք հաճախ իրականացվում են փողերի լվացման մասին իրենց օրենքների շրջանակներում: Որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ստեղծել են կազմակերպությունների ցանկ, որոնց մեջ ընդգրկված անդամներին համարում են ահաբեկչական կազմակերպություններ։ Այնուամենայնիվ չկա հետևողականություն այն մասին, թե որ կազմակերպություններն են յուրաքանչյուր երկրի կողմից համարվում ահաբեկչական: Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը (ՖԱՖԽ) առաջարկություններ է արել անդամներին՝ կապված ԱՖԽ-ի հետ: Այն ստեղծել է Սև և Մոխրագույն ցուցակ այն երկրների համար, որոնք չեն ձեռնարկել փողերի լվացման դեմ պայքարի համարժեք գործողություններ[2]: 2026 թվականի ապրիլի 3-ի դրությամբ, Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի սև ցուցակում (բարձր ռիսկի իրավասություններ, որոնք ենթակա են գործողությունների կոչի) ներառված են եղել փողերի լվացման դեֆիցիտների և ահաբեկչության ֆինանսավորման երեք երկրներ՝ Հյուսիսային Կորեան, Իրանը և Մյանման[3]: Մոխրագույն ցուցակը (ուժեղացված մոնիթորինգի տակ գտնվող իրավասություններ) ներկայումս բաղկացած է 22 երկրից՝ Ալժիր, Անգոլա, Բոլիվիա, Բուլղարիա, Կամերուն, Կոտ դ'Իվուար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հայիթի, Քենիա, Քուվեյթ, Լաոս, Լիբանան, Մոնակո, Նամիբիա, Նեպալ, Պապուա Նոր Գվինեա, Հարավային Սուդան, Սիրիա, Վենեսուելա, Վիետնամ, Վիրջինյան կղզիներ և Եմեն[4]: Ընդհանուր առմամբ, ահաբեկչական կազմակերպություններին միջոցների տրամադրումն արգելված է, չնայած դրա կիրառումը տարբեր է։ Սկզբնապես կազմակերպության ուշադրության կենտրոնում են եղել ոչ առևտրային կազմակերպությունները, չգրանցված դրամական ծառայությունների բիզնեսները (MSBs) (ներառյալ այսպես կոչված ստորգետնյա բանկային գործունեությունը կամ Հավալասը) և այդ արարքի քրեականացումը։
Ահաբեկչության ֆինանսավորման համար օգտագործվող մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ պահպանում են այն կազմակերպությունների ցանկերը, որոնց նրանք սահմանում են որպես ահաբեկչական կազմակերպություններ: Միացյալ Նահանգներում նման ցանկը պահպանում է Ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC): Ֆինանսական գործարքները, որոնք օգուտ են բերում նշանակված ահաբեկչական կազմակերպություններին, սովորաբար արգելված են:
Նշանակված ահաբեկչական կազմակերպությունները կարող են կիրառել բազմազան ռազմավարություններ՝ նման ֆինանսավորումը կանխելու ջանքերը շրջանցելու համար: Օրինակ, նրանք կարող են կատարել բազմաթիվ փոքր արժեքի փոխանցումներ՝ փորձելով շրջանցել ստուգումը, կամ կարող են օգտագործել քրեական անցյալ չունեցող անձանց՝ ֆինանսական գործարքներ կատարելու համար (փորձելով դժվարացնել դրամական փոխանցումների հետևողականությունը): Այս գործարքները կարող են նաև քողարկվել որպես բարեգործական կազմակերպություններին տրվող նվիրատվություններ[5], կամ որպես ընտանիքի անդամների նվերներ: Երկրներն ի վիճակի չեն ինքնուրույն պայքարել ահաբեկչության դեմ, քանի որ կորպորատիվ գործիչները պետք է իրենք սկանավորեն ֆինանսական գործարքները: Եթե կորպորատիվ գործիչները չեն համապատասխանում պետության պահանջներին, ապա կարող են կիրառվել տույժեր կամ կարգավորող սանկցիաներ[6]:
Ահաբեկիչներն ու ահաբեկչական կազմակերպությունները հաճախ օգտագործում են ֆինանսավորման համար հասանելի ցանկացած դրամական ռեսուրս։ Սա կարող է տատանվել թմրանյութերի տարածումից մինչև սև շուկայի նավթ, ինչպես նաև ավտոմեքենաների վաճառքի կետեր, տաքսի ընկերություններ և այլն։ ISIS-ը հայտնի է նրանով, որ սև շուկայի նավթի բաշխումն օգտագործում է որպես իրենց ահաբեկչական գործունեությունը ֆինանսավորելու միջոց[7]:
Ինտերնետը ահաբեկչության ֆինանսավորման զարգացող ժամանակակից ձև է, քանի որ այն կարող է պաշտպանել անանունությունը, որը կարող է տրամադրել դոնորին և ստացողին: Ահաբեկչական կազմակերպությունները քարոզչություն են կիրառում իրենց հետևորդներից ֆինանսական աջակցություն հավաքագրելու համար։ Նրանք նաև կարողանում են միջոցներ հայթայթել համացանցում իրականացվող հանցավոր գործունեության միջոցով, օրինակ՝ գողանալով առցանց բանկային տվյալներ այնպիսի մարդկանցից, որոնք որևէ առնչություն չունեն այդ ահաբեկչական կազմակերպությունների հետ[5]: Ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման համար օգտագործվում են նաև բարեգործական կազմակերպությունները: Ալ-Քաիդան հայտնի ահաբեկչական կազմակերպություն է, որն օգտագործել է ինտերնետն իր կազմակերպությունը ֆինանսավորելու համար, քանի որ այս հարթակի միջոցով նրանք կարողանում են հասնել ավելի լայն լսարանի[8]:
Փողերի լվացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ օրենսդրության և իրավական կարգավորումների մեջ փոխկապակցված ներկայացվող ահաբեկչության ֆինանսավորումն ու փողերի լվացումն իրականում հայեցակարգային հակապատկերներ են: Փողերի լվացումը մի գործընթաց է, որի ժամանակ հանցավոր գործունեությունից ստացված կանխիկ միջոցներին տրվում է օրինական տեսք՝ ֆինանսական համակարգում դրանք վերաինտեգրելու համար, մինչդեռ ահաբեկչության ֆինանսավորման դեպքում միջոցների աղբյուրն էական չէ. դրա շրջանակը սահմանվում է այն նպատակով, թե ինչի համար են այդ միջոցներն օգտագործվելու։
Դատաբժշկական գրականության մեջ հրապարակվել է Միացյալ Նահանգներում և այլ երկրներում հայտնաբերված կազմակերպված հանցավորության և ահաբեկչական կազմակերպությունների միջև սիմբիոտիկ կապի խորը ուսումնասիրություն, որը կոչվում է հանցագործություն-ահաբեկչություն կապի կետեր[9][10][11][12][13][14]: Պերրիի, Լիխտենվալդի և Մաքենզիի հոդվածում ընդգծվում է բազմագործակալական աշխատանքային խմբերի և այն գործիքների կարևորությունը, որոնք կարող են օգտագործվել հանցագործություն-ահաբեկչություն կապի կետերում գործող կազմակերպությունները բացահայտելու, ներթափանցելու և քանդելու համար:
Մեծածախ կանխիկի մաքսանենգությունը և կանխիկով աշխատող բիզնեսների միջոցով տեղաբաշխումը տիպաբանություններից մեկն է։ Նրանք այժմ նաև գումար են տեղափոխում նոր առցանց վճարային համակարգերի միջոցով։ Փող լվանալու համար՝ նրանք օգտագործում են նաև առևտրային սխեմաներ։ Այնուամենայնիվ, հին համակարգերը չեն զիջել իրենց տեղը։ Ահաբեկիչները շարունակում են գումար տեղափոխել նաև MSB/ Hawalas-ի և միջազգային բանկոմատների միջոցով[15]: Բարեգործական կազմակերպությունները նույնպես շարունակում են օգտագործվել այն երկրներում, որտեղ վերահսկողությունը այդքան խիստ չէ։
Սաիդ և Շերիֆ Կուաշիները, մինչև 2015 թվականին Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրատան վրա կրակոցները, իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար օգտագործել են գործարքների լվացում[16][17][18]: Դրա օրինակներից են կեղծ ապրանքների և դեղերի վերավաճառքը:
Ֆինանսավորման այս շղթան ակնհայտ կապ է ցույց տալիս գործարքների լվացման և ահաբեկչության միջև՝ օրինական հարթակներն օգտագործելոբ ապօրինի գործունեություն իրականացնելու համար (տվյալ դեպքում՝ կեղծված կոշիկների վաճառք), իսկ այնուհետև ստացված հասույթն ուղղելով ահաբեկիչների համար փողերի լվացմանը։
Ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսավորման տարբերակները կրում են Ճանաչիր քո հաճախորդին (KYC) հասկացությունը, որը ենթադրում է, որ ֆինանսական կազմակերպությունները պետք է ունենան անձամբ նույնականացման փաստաթուղթ և հետևեն տվյալ գործարքի օրինականությանը: Այս մեթոդաբանությունը չի խրախուսվում բանկերի, իրավաբանների կամ այլ մասնագետների կողմից, ովքեր տեսնում են դրամական փոխանցումների կամ իրավաբանական օգնության գործընթացը, քանի որ անձի նույնականացման գործընթացը կարող է վնասել բիզնեսի և հաճախորդի միջև հարաբերությունները: Սա կարող է խաթարել երկարամյա հաճախորդների հետ կապերը, ովքեր ստիպված են լինում ապացուցել իրենց ինքնությունը, իսկ հասարակության հարգված անդամները չեն ցանկանում, որ իրենցից ամեն անգամ անձը հաստատող փաստաթուղթ պահանջեն[6][19]:
FATF-ը կիրառել է սև ցուցակի (չհամագործակցող երկրների կամ տարածքների ցանկ) մեխանիզմը՝ հարկադրելով երկրներին իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ։
Կասկածելի գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչ որոնում գործողությունը, որը ԱՄՆ բազմագործակալական աշխատանքային խումբ է, ստեղծվել է 2001 թվականի հոկտեմբերին՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պաշտոնական նպատակով։ Այն գործունեության հետևյալ օրինաչափությունները դիտարկում է որպես ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված միջոցների հավաքագրման և տեղաշարժի ցուցիչներ.
- Հաշվի գործարքներ, որոնք անհամատեղելի են նախկին ավանդների կամ դուրսբերումների հետ, ինչպիսիք են կանխիկը, չեկերը, բանկային փոխանցումները և այլն։
- Գործարքներ, որոնք ներառում են մեծ ծավալի մուտքային կամ ելքային դրամական փոխանցումներ՝ առանց որևէ տրամաբանական կամ ակնհայտ նպատակի, որոնք գալիս են, գնում են կամ տարանցիկ կերպով անցնում են մտահոգիչ վայրերով, այսինքն՝ պատժամիջոցների տակ գտնվող երկրներ, չհամագործակցող երկրներ և համակիր երկրներ։
- Երրորդ կողմի չեկերի և դրանց արտասահմանյան բանկային հաշիվներում ավանդների անհասկանալի քլիրինգ կամ բանակցային գործընթաց։
- Կառուցվածքավորում մի քանի մասնաճյուղերում կամ նույն մասնաճյուղում՝ բազմաթիվ գործունեությամբ։
- Կորպորատիվ շերտավորում, փոխկապակցված կազմակերպությունների կամ բարեգործական կազմակերպությունների բանկային հաշիվների միջև փոխանցումներ՝ առանց որևէ ակնհայտ պատճառի։
- Բարեգործական կազմակերպությունների կողմից բանկային կամ հարկային դրախտ համարվող երկրներում գտնվող ընկերություններին տրված դրամական փոխանցումներ։
- Դրամահավաքի ակնհայտ գործունեության բացակայություն, օրինակ՝ փոքր չեկերի կամ բարեգործական բանկային ավանդների հետ կապված տիպիկ նվիրատվությունների բացակայություն։
- Մի քանի հաշիվների օգտագործումը։ Սա իրականացվում է այնպիսի միջոցներ հավաքագրելու համար, որոնք այնուհետև փոխանցվում են նույն օտարերկրյա շահառուներին
- Գործարքներ, որոնք չունեն տրամաբանական տնտեսական նպատակ, այսինքն՝ կազմակերպության գործունեության և գործարքին մասնակցող այլ կողմերի միջև կապ չկա։
- Կորպորատիվ պաշտոնյաների, բանկային ստորագրողների կամ հասցեների, հղումների և ֆինանսական գործունեության հետ կապված այլ նույնականացվող նմանությունների համընկնում։
- Կանխիկ դեբետավորման սխեմաներ, որոնցում ԱՄՆ-ում կատարված ավանդները ուղղակիորեն կապված են մտահոգիչ երկրներում բանկոմատներից գումար հանելու հետ: Այս բնույթի հակադարձ գործարքները նույնպես կասկածելի են:
- Նույն անձին կամ բիզնեսին, կամ այնպիսի անձի կամ բիզնեսի համար, որի անունը գրվում է նույն ձև, հաճախ հաջորդաբար համարակալված չեկերի, դրամական փոխանցումների կամ այլ ֆինանսական գործիքների տրամադրում։ Միայն նման գործունեությամբ դժվար կլինի որոշել, թե արդյոք տվյալ գործողությունը կապված է ահաբեկչության, թե՞ կազմակերպված հանցավորության հետ: Այդ պատճառով այս գործողությունները պետք է ուսումնասիրվեն այլ գործոնների հետ համատեքստում՝ ահաբեկչության ֆինանսավորման կապը որոշելու համար: Պարզ գործարքները կարող են կասկածելի համարվել, իսկ ահաբեկչությունից ստացված փողերի լվացումը սովորաբար ներառում է այն դեպքերը, երբ իրականացվել են պարզ գործողություններ (մանրածախ արտարժույթի փոխանակման գործառնություններ, միջազգային դրամական փոխանցումներ), որոնք բացահայտում են այլ երկրների, այդ թվում՝ FATF-ի սև ցուցակում ընդգրկված երկրների հետ կապերը: Հաճախորդներից մի քանիսը կարող են ունենալ ոստիկանական գրառումներ, մասնավորապես՝ թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության համար, և կարող են կապված լինել օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների հետ: Միջոցները կարող են փոխանցվել ահաբեկչությանը հովանավորող պետության կամ այն երկրի միջոցով, որտեղ կա ահաբեկչության խնդիր: Քաղաքականապես ազդված անձի (ՔԱԱ) հետ կապը, ի վերջո, կարող է կապված լինել ահաբեկչության ֆինանսավորման գործարքի հետ: Բարեգործական կազմակերպությունը կարող է լինել գործարքի օղակը:
Ազգային հատուկ գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պակիստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ Պակիստանը գտնվել է FATF-ի մոխրագույն ցուցակում՝ ահաբեկչության ֆինանսավորման համար և կատարել էր 27 գործողություններից միայն 5-ը, իսկ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մնացած գործողությունների կետերին համապատասխանելու համար նրան տրվել է չորս ամիս[20][21]։ 2022 թվականի դրությամբ Պակիստանը համապատասխանում է գործողությունների ծրագրի մեծ մասին, բայց շարունակում է մնալ ցուցակում[22][23]:
Բահրեյն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահրեյնը պարբերաբար մեղադրվում է այն բանի մեջ, որ շատ գործողություններ է իրականացնում երկրներում ահաբեկչության ֆինանսավորման համար նախատեսված միջոցների հոսքը կանխելու համար։
Սաուդյան Արաբիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաուդյան Արաբիային մեղադրել են մասնավոր անձանց կողմից ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ[24]:
FATF-ի զեկույցը ընդգծել էՍաուդյան Արաբիայի ահաբեկչության դեմ պայքարի ջանքերում առկա լուրջ թերությունները: Սաուդյան Արաբիայում ահաբեկչության ֆինանսավորման ծաղկումը դարձել է Ալ-Քաիդայի և այլ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման կարևոր աղբյուրը[25][26]:
Արտահոսած գաղտնի գրառման մեջ Հիլարի Քլինթոնը նշել է, որ 2009 թվականին թագավորությունը սուննի ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի», «Թալիբանի» և «Լաշկար-է-Թայբայի» համար ֆինանսավորման կարևոր աղբյուր է եղել՝ մատնանշելով դրա հետախուզական ծառայությունների անկարողությունը[27]:
2019 թվականին Եվրոպական հանձնաժողովը Սաուդյան Արաբիային, մի քանի այլ երկրների հետ միասին, ավելացրել է իր սև ցուցակում։ Ցուցակը ներառում է այն պետություններին, որոնք չեն կարողացել վերահսկել փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը: Սաուդյան Արաբիային մեղադրում են իսլամիստ ծայրահեղականներին և ահաբեկչական խմբավորումներին փոխանցվող հսկայական գումարները վերահսկելու համար բավարար ջանքեր չգործադրելու մեջ[28]:
Միացյալ Արաբական Էմիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 2024 թվականին ցուցակից հանվելը, Միացյալ Արաբական Էմիրությունները FATF-ի կողմից մեղադրվեկ է ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական կենտրոն լինելու մեջ[24][29]:OCCRP-ն ենթադրել է, որ սա կարող էր վաղաժամ լինել[30]: Պատմականորեն, ԱՄԷ բանկային համակարգը ներգրավված է եղել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ Ալ-Քաիդայի կողմից իրականացված հարձակումներում։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկիչները բանկային հաշիվներ են ունեցել ԱՄԷ-ում։ Հարձակման իրականացումը ահաբեկչական խմբին արժեցել է մոտ 400,000-500,000 դոլար, որից 300,000 դոլարը փոխանցվել է առևանգիչներից մեկի ԱՄՆ-ում գտնվող բանկային հաշիվների միջոցով։ Միջոցների տեղաշարժը տեղի է ունեցել ինչպես պետական բանկային համակարգերի, այնպես էլ «Ալ-Քաիդայի» կողմից ստեղծված Հավալա ցանցերի օգնությամբ[31][32]:
Սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ ի պատասխան այն մտահոգությունների, որ ԱՄԷ բանկային համակարգը օգտագործվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկիչների կողմից միջոցների լվացման համար, ԱՄԷ-ն 2002 թվականին ընդունել է օրենսդրություն, որը Կենտրոնական բանկին լիազորություն է տվել 7 օրով սառեցնել կասկածելի հաշիվները՝ առանց նախնական իրավական թույլտվության: Զեկույցում նշվել է, որ «բանկերին խորհուրդ է տրվել ուշադիր հետևել Սաուդյան Արաբիայից և Պակիստանից ԱՄԷ-ով անցնող գործարքներին և այժմ նրանք ենթարկվում են գործարքների և հաճախորդների մասին հաշվետվությունների ավելի խիստ պահանջների[33]: ԱՄԷ կառավարությունը այդ ժամանակվանից ի վեր հաստատել է ահաբեկչության ֆինանսավորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության իր դիրքորոշումն ու քաղաքականությունը[34]:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Ալ-Շաբաբ»-ին մեղադրել է ԱՄԷ-ում, Աֆրիկյան եղջյուրում և Կիպրոսում տարածված բիզնես ցանցի մեջ միլիոնավոր դոլարներ լվանալու մեջ: Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է կիրառել փողերի լվացման ցանցին ներգրավված 16 ընկերությունների և անհատների նկատմամբ: «Ալ-Շաբաբ»-ի հիմնական ֆինանսական միջնորդը Դուբայում գործող Haleel Commodities LLC-ն է, որը դուստր ձեռնարկություններ և մասնաճյուղեր ունի Ուգանդայում, Քենիայում, Սոմալիում և Կիպրոսում[35]:
Ահաբեկչության ֆինանսավորման դեմ օրենսդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ընդունված Միացյալ Նահանգների Հայրենասիրական ակտը ԱՄՆ կառավարությանը լիազորություններ է տալիս վերահսկել ֆինանսական հաստատությունները փողերի լվացման դեմ պայքարի հարցում: Հայրենասիրական ակտը մեծ հակասություններ է առաջացրել Միացյալ Նահանգներում իր ընդունումից ի վեր: Միացյալ Նահանգները նաև համագործակցել է Միավորված Ազգերի Կազմակերպության և այլ երկրների հետ՝ Ահաբեկչության ֆինանսավորման մոինթորինգ ծրագիր ստեղծելու համար[36][37]:
ԱՄՆ Հայրենասիրական օրենքից բխող բազմաթիվ նախաձեռնություններ են առաջացել, ինչպիսին է Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը, որը հատուկ ուշադրություն է դարձնում փողերի լվացմանը և ֆինանսական հանցագործություններին[38]:
«Ամերիկայի միավորում և հզորացում՝ ահաբեկչությանը խոչընդոտելու և կանխելու համար անհրաժեշտ համապատասխան գործիքների տրամադրում» օրենքը, որը հայտնի է նաև որպես ԱՄՆ Հայրենասիրական օրենք, նույնպես ընդունվել է 2001 թվականին: 2009 թվականին օրենքը նպաստել է ահաբեկչությանը հովանավորող պետություններից ստացված մոտ 20 միլիոն դոլարի և ևս 280 միլիոն դոլարի արգելափակմանը[6]:
2020 թվականին Ֆեյթ Բյուտերլինը, որը տեղում հետաքննություններ է անցկացրել ավելի քան 20 երկրներում և ով առևանգվել էր իր աշխատանքի ընթացքում, CNN-ին տված հարցազրույցում բացատրել է, որ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը շարունակական մարտահրավեր է լինելու որևէ հայեցակարգի հաղթելու համար: Նա նշել է, որ աշխարհի 10 խոշորագույն ահաբեկչական կազմակերպությունների տարեկան բյուջեն գնահատվում է 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար[39]:
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքները ներառում են:
- 1995 թվականի Քրեական օրենսգրքի մասին օրենք (Cth):
- բաժին 102.6 (ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորում ստանալը, նրանից կամ ահաբեկչական կազմակերպության համար միջոցներ ստանալը)
- 102.7 հոդված (ահաբեկչական կազմակերպությանը աջակցություն ցուցաբերելը)
- 103.1 բաժին (ահաբեկչության ֆինանսավորում)
- 103.2 բաժինը (ահաբեկչի ֆինանսավորում),
- բաժին 119.4(5) (արտասահմանյան ներխուժման հանցագործության կատարմանը նպաստելու համար ապրանքների և ծառայությունների տրամադրում կամ ստացում):[40]
- Միավորված Ազգերի Կազմակերպության 1945 թվականի Կանոնադրությունը (Cth):
- բաժին 20 (սառեցման ենթակա ակտիվների վերաբերյալ), և
- բաժին 21 (ակտիվ տրամադրելը արգելված անձի կամ կազմակերպության):
Այս հանցագործությունները պատժում են անձանց և կազմակերպություններին՝ Ավստրալիայի և միջազգային օրենսդրության համաձայն[41]: Այս հանցագործությունների հետապնդման պատասխանատվությունը Ավստրալիայում կրում են Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը, նահանգային ոստիկանական ուժերը և Համագործակցության հանրային դատախազության տնօրենը։
Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հուլիսին Գերմանիան լուծարել է Միջազգային մարդասիրական կազմակերպությունը (IHH)՝ պնդելով, որ այն նվիրատվություններն օգտագործել է Գազայում Համասի հետ կապված նախագծերին աջակցելու համար, որը Եվրոպական Միության կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն[42][43]։ Նրանք դոնորներին իրենց գործունեությունը ներկայացրել են որպես մարդասիրական օգնություն: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն ասել է. Համասին պատկանող այսպես կոչված սոցիալական ապահովության խմբերին տրբող նվիրատվությունները, ինչպիսիք են IHH-ի կողմից տրամադրվող միլիոնավոր դոլարները, իրականում աջակցում են Համասի ահաբեկչական կազմակերպությանը[42][43]:
Աբբա Էբան ինստիտուտի կողմից «Յանուս» նախաձեռնության շրջանակներում իրականացված հետազոտության համաձայն՝ «Հեզբոլլահը» ֆինանսավորվում է ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է Գերմանիայում գործող լիբանանցի որբերի օգնության «Orphans Project Lebanon» բարեգործական հիմնադրամը։ Պարզվել է, որ կազմակերպությունն իր հանգանակությունների մի մասը նվիրաբերել է մի հիմնադրամի, որը ֆինանսավորում է անձնասպանական ահաբեկչություններ իրականացրած «Հեզբոլլահի» անդամների ընտանիքներին[44]։ «Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը» (The European Foundation for Democracy) տվյալներ է հրապարակել այն մասին, որ «Orphans Project Lebanon»-ը ֆինանսական նվիրատվությունները Գերմանիայից ուղղակիորեն փոխանցում է լիբանանյան «Ալ-Շահիդ» ասոցիացիային, որը հանդիսանում է «Հեզբոլլահի» ցանցի մաս և քարոզում է անձնասպանական պայթյուններ Լիբանանում, հատկապես՝ երեխաների շրջանում։ Գերմանիայում «Orphans Project Lebanon»-ին կատարվող ֆինանսական նվիրատվություններն ազատվում են հարկերից, և հետևաբար՝ սուբսիդավորվում են Գերմանիայի պետական հարկային քաղաքականության կողմից[45]։
2018 թվականին ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) կողմից անցկացված Գործողություն Սիդար անվամբ հետաքննությունը հանգեցրել է Հեզբոլլահի անդամների ձերբակալմանը, քանւ որ նրանք ներգրավված են եղել Հարավային Ամերիկայից Եվրոպա և Լիբանան թմրանյութերից միլիոնավոր եվրոների լվացման մեջ: Ձերբակալված անձանցից մեկը Հասան Տարաբոլսին է եղել՝ Գերմանիայի քաղաքացի, որը կառավարել է համաշխարհային փողերի լվացման բիզնես: Տարաբոլսին ներկայացրել է հանցավոր գործողության և Հեզբոլլահի առաջնորդների միջև սերտ կապը[46][47]:
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկաստանը պայքարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մակրոպրուդենցիալ կարգավորման և վարկավորման քաղաքականության կապակցման համար FATF-ի փողերի լվացման (ՀԼԼ) և ահաբեկչության ֆինանսավորման (ԱՖՀ) դեմ պայքարի հիմնական դրույթների հետ՝ բարելավելով ԱՄՀ անդամ երկրի համապատասխանությունը այն հարցերում, որոնք սպառնալիք են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար: Հնդկաստանը նաև ձգտում է կապել ԱՄՀ-ի այս քաղաքականությունը գաղտնիության իրավասությունների, կիբերռիսկերի և հարկային դրախտների հետ[48]:
Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի փետրվարին Իսպանիայի գանձարանը, փողերի լվացման և դրամական հանցագործությունների կանխարգելման հանձնաժողովի (SEPBLAC) միջոցով[49], հրապարակել է ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման իրենց ռազմավարությունը[50][51]:
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայում 1989 թվականին ընդունված «Ահաբեկչության կանխարգելման (ժամանակավոր դրույթներ) մասին» օրենքը նպաստել է ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանը։ Սա ավելի շատ նպատակ է ունեցել դադարեցնել Հյուսիսային Իռլանդիայում հանրապետական և լոյալիստական կիսառազմական կազմավորումների ֆինանսավորումը։ Իռլանդական հանրապետական և լոյալիստական կիսառազմական կազմավորումների եկամտի աղբյուրները ստացվել են խաղատներից, տաքսի ընկերություններից և Հյուսիսային Իռլանդիայում բարեգործական նվիրատվություններից, որոնք ապահովել են եկամտի մեծ մասը[52][53]:
Իռլանդիայի Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939-1998 թվականների «Պետության դեմ ուղղված հանցագործությունների մասին» օրենքները քրեականացնում են բազմաթիվ գործողություններ, որոնք վնասակար են համարվում Իռլանդիայի Հանրապետության անվտանգության համար։ Օրենքի համաձայն՝ կազմակերպությունը կարող է ենթարկվել արգելման հրամանի, որից հետո նման անօրինական կազմակերպությանն անդամակցելը, այն ղեկավարելը կամ դրա գործունեության համար դրամահավաք իրականացնելը համարվում է հանցագործություն։ «Խռովությունների» ժամանակաշրջանում (1969–1998) «Ժամանակավոր իռլանդական հանրապետական բանակը» (PIRA) և «Իռլանդիայի ազգային ազատագրական բանակը» (INLA) արգելվել են հենց այս միջոցառումների շրջանակներում։
Սակայն հակամարտության ընթացքում Իռլանդիայի Հանրապետությունը Իռլանդիայի հանրապետական կուսակցության համար միջոցների, զենքի (հիմնականում իռլանդական ծագմամբ ինքնաշեն պայթուցիկների), մարզական ճամբարների, ռումբերի գործարանների և անվտանգ տների հիմնական աղբյուրն էր հակամարտության մեջ ներգրավված ցանկացած այլ խմբի կամ ազգի համեմատ[52][54][55]: Արտասահմանյան նվիրատվությունները, այդ թվում՝ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմից 12 միլիոն դոլար կանխիկ[56][57][58] և NORAID- ի կողմից Ամերիկայում հանրապետական կուսակցության համար հավաքված 3.6 միլիոն դոլարը (բայց ոչ անպայմանորեն ուղղակիորեն Իռլանդական հանրապետական բանակի գանձարանին)[59][60][61][62] հաճախ չափազանցված են եղել և իրականում շատ փոքր[52][53][54][55]: Իռլանդական հանրապետական բանակի (IRB) եկամտի մեծ մասը կամ գրեթե ամբողջությունը ստացվել է Իռլանդիայում իրականացվող օրինական և հանցավոր գործունեությունից, ինչպիսիք են պաշտպանության համար խարդախությունները, բանկերի կողոպուտները, սև տաքսիները, խարդախությունը և փողերի լվացումը, որոնք բոլորը նպաստել են հակամարտության երկարատևությանը, քանի որ թույլ են տվել խմբին գնել բավարար քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր[52][53][54][55]:
Վերազգային կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական Միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական Միությունը մի շարք գործողություններ է ձեռնարկել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համար։ Սա ներառում է հետևյալ զեկույցների կազմումը և դրանց համապատասխան առաջարկությունների իրականացումը՝ Վերազգային ռիսկերի գնահատման զեկույց (SNRA), ԵՄ բանկերի մասնակցությամբ փողերի լվացման դեմ պայքարի հանրահայտ դեպքերի վերաբերյալ զեկույց, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանման (FIU) զեկույց և կենտրոնական բանկային հաշիվների գրանցամատյանների փոխկապակցվածություն[63]:
Միավորված Ազգերի Կազմակերպություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1373 բանաձևը հակաահաբեկչական միջոցառում է, որը նպատակ ունի կանխել ահաբեկչական կազմակերպությունների և անհատների ֆինանսավորումը։
1999 թվականի Ահաբեկչության ֆինանսավորման մասին կոնվենցիայի 2.1 հոդվածը սահմանում է ահաբեկչության ֆինանսավորման հանցագործությունը որպես «ցանկացած անձի» կողմից կատարված հանցագործություն, որը «ցանկացած միջոցով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անօրինականորեն և կամայականորեն, տրամադրում կամ հավաքում է միջոցներ՝ դրանք օգտագործելու մտադրությամբ կամ գիտակցելով, որ դրանք օգտագործվելու են, ամբողջությամբ կամ մասնակիորեն, քաղաքացիական անձի կամ զինված հակամարտության իրավիճակում ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող որևէ այլ անձի մահ կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու նպատակով նախատեսված գործողություն կատարելու համար: Արարքի նպատակն, իր բնույթով կամ համատեքստով, բնակչությանը վախեցնելն է կամ կառավարությանը կամ միջազգային կազմակերպությանը որևէ գործողություն կատարելու կամ դրանից ձեռնպահ մնալու հարկադրանքը[64]:
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 1373 բանաձևը։ Այն սահմանում է, որ պետություններին արգելվում էր ֆինանսավորել ահաբեկչական կազմակերպություններին, նրանց տրամադրել անվտանգ ապաստարաններ, և որ ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի այլ կառավարությունների։
Միավորված Ազգերի Կազմակերպությունում ստեղծվել է կոմիտե, որը պատասխանատու է եղեկ ահաբեկչության հետ կապ ունեցող կամ ահաբեկչության մեջ կասկածվող կազմակերպությունների և անձանց ցուցակ կազմելու համար։ Նրանց ֆինանսական հաշիվները պետք է սառեցվեին, և որ ոչ մի ֆինանսական հաստատություն չէր կարողանա նրանց հետ առևտուր անել[6]:
Բիթքոյն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունվարին Համասի ռազմական թևը, որը հայտնի է որպես Ալ-Քասամի բրիգադներ, սկսեց արշավ՝ համախոհներին ԱՄՆ դոլար նվիրաբերելու համար։ Bitcoin-ի միջոցով ամբոխային ֆինանսավորում հավաքելու մտադրության մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց Ալ-Քասամի բրիգադները տրամադրել են Bitcoin հասցե, որին դոնորները կարողացել են միջոցներ ուղարկել, և սոցիալական ցանցերում տեղադրել են Bitcoin-ի մասին ինֆոգրաֆիկա և ձեռնարկներ[65]:
Այդ ժամանակվանից ի վեր Համասը օգտագործել է Bitcoin-ը և այլ կրիպտոարժույթներ, սակայն հաղորդագրությունները պնդում են, որ գումարները փոքր են՝ համեմատած իր ավանդական ֆինանսավորման աղբյուրների հետ, և հաճախ հետևելի են բլոկչեյնի թափանցիկության շնորհիվ: ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունները բազմիցս առգրավել են Համասի և դրանց հետ կապված բորսաների հետ կապված միլիոնավոր կրիպտոարժույթները, վերջերս թիրախավորելով BuyCash-ը և առգրավելով 2023 թվականի հոկտեմբերի հարձակումներից հետո հավաքված միջոցները[66][67][68]: Այս դեպքերը հանգեցրել են կարգավորող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների, Binance-ի նման կրիպտո հարթակների դեմ դատական հայցերի և կրիպտո խառնիչները ազգային անվտանգության սպառնալիք համարելու առաջարկների[66][67]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lin, Tom C. W. (2016 թ․ ապրիլի 14). «Financial Weapons of War». Minnesota Law Review. 100. SSRN 2765010.
- ↑ «"Black and grey" lists». www.fatf-gafi.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-03-31-ին. Վերցված է 2026-04-20-ին.
- ↑ «High-Risk Jurisdictions subject to a Call for Action - 13 February 2026». www.fatf-gafi.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-04-03-ին. Վերցված է 2026-04-20-ին.
- ↑ «Jurisdictions under Increased Monitoring - 13 February 2026». www.fatf-gafi.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2026-03-26-ին. Վերցված է 2026-04-20-ին.
- 1 2 Ridley, Nicholas; Alexander, Dean C. (2011-12-30). «Combating terrorist financing in the first decade of the twenty-first century». Journal of Money Laundering Control. 15 (1): 38–57. doi:10.1108/13685201211194727. ISSN 1368-5201.
- 1 2 3 4 Levi, M. (2010-05-17). «Combating the Financing of Terrorism: A History and Assessment of the Control of 'Threat Finance'». British Journal of Criminology. 50 (4): 650–669. doi:10.1093/bjc/azq025. ISSN 0007-0955.
- ↑ Clarke, Colin (Fall 2016). «Drugs & thugs: Funding terrorism through narcotics trafficking». Journal of Strategic Security. 9 (3): 1–15. doi:10.5038/1944-0472.9.3.1536.
- ↑ Jacobson, Michael (2010-03-15). «Terrorist Financing and the Internet». Studies in Conflict & Terrorism (անգլերեն). 33 (4): 353–363. doi:10.1080/10576101003587184. ISSN 1057-610X.
- ↑ Perri, Frank S., Lichtenwald, Terrance G., and MacKenzie, Paula M. (2009). Evil Twins: The Crime-Terror Nexus. Forensic Examiner, 16-29.
- ↑ Makarenko, T. «The Crime-Terror Continuum: Tracing the Interplay between Transnational Organized». Global Crime. 6 (1): 129-145. doi:10.1080/1744057042000297025. S2CID 32829413.
- ↑ Makarenko, T (2002). «Crime, Terror, and the Central Asian Drug Trade». Harvard Asia Quarterly. 6 (3): 1-24.
- ↑ Makarenko, T (2003). «A model of terrorist-criminal relations». Jane's Intelligence Review.
- ↑ Wang, Peng (2010). «The Crime-Terror Nexus: Transformation, Alliance, Convergence». Asian Social Science. 6 (6): 11–20. doi:10.5539/ass.v6n6p11.
- ↑ Cornell, S (2006). «The narcotics threat in greater Central Asia: from crime-terror nexus to state infiltration?». China and Eurasia Forum Quarterly. 4 (1): 37–67.
- ↑ Wheatley, Joseph (2005 թ․ հունիս). «Ancient Banking, Modern Crimes: How Hawala Secretly Transfers the Finances of Criminals and Thwarts Existing Laws» (PDF). University of Pennsylvania Journal of International Law. 26 (2): 347–378. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020-09-13-ին. Վերցված է 2019-06-17-ին.
- ↑ «When Transaction Laundering Finances Terror». Finextra Research (անգլերեն). 2017-01-17. Վերցված է 2019-02-07-ին.
- ↑ «Transaction Laundering is the New, Advanced form of Money Laundering». EverCompliant (ամերիկյան անգլերեն). 2017-01-23. Վերցված է 2019-02-07-ին.
- ↑ n.a. (2015-01-20). «Police probe Kouachi's counterfeit connections». Money Jihad (անգլերեն). Վերցված է 2019-02-07-ին.
- ↑ «Terror Financing», Money Laundering Prevention, John Wiley & Sons, Inc., 2015-10-10, էջեր 131–141, doi:10.1002/9781119200604.ch7, ISBN 9781119200604
- ↑ Clear warning: FATF statement Արխիվացված 2019-10-24 Wayback Machine, Business recorder, 22 October 2019.
- ↑ The FATF tribulations, Business recorder, 23 October 2019.
- ↑ «Pakistan unlikely to exit grey list of global terror funding watchdog until June». The Hindu. 2021 թ․ փետրվարի 17. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Haidar, Suhasini (2021 թ․ հունիսի 25). «Pakistan to stay on FATF 'greylist' over failure to convict UNSC-designated terror leaders». The Hindu. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
- 1 2 Qatar’s Links to Terrorism: The War of Narratives, Fair Observer, 21 October 2019.
- ↑ «Saudi Arabia still isn't doing enough to fight the financing of terrorism». The Washington Post. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Saudi Arabia's measures to fight money laundering and the financing of terrorism and proliferation». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Wikileaks: Saudis 'chief funders of Sunni militants'». BBC News. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «EU adds Saudi Arabia to 'dirty money' blacklist in crackdown on terrorism financing». The Independent. 2019-02-13. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Sun, Mengqi (2024-02-23). «U.A.E. Removed From Global Watch List for Money Laundering, Terrorism Financing». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2024-12-26-ին.
- ↑ «Anti-Money Laundering Body Pledges to Probe OCCRP Findings on UAE». OCCRP (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-12-02-ին. Վերցված է 2024-12-26-ին.
- ↑ «UAE: Financial and Transit Hub of 9/11 Terror». Huffpost. 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «National Commission on Terrorist Attacks Upon the United States - Monograph on Terrorist Financing» (PDF). 9/11 Commission.
- ↑ «COUNTRY PROFILE: UNITED ARAB EMIRATES (UAE)» (PDF). Library of Congress – Federal Research Division. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «UAE calls for zero tolerance for all those who support terrorism financing». United Nations. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Treasury Designates Transnational al-Shabaab Money Laundering Network». 2024 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
- ↑ «EU ups its fight against terrorist financing». DW.COM.
- ↑ «DGs - Migration and Home Affairs - What we do - ...Crisis & Terrorism - Terrorist Finance Tracking Programme». 2016-12-06.
- ↑ «Handbook on Anti-Money Laundering and Combating the Financing of Terrorism for Nonbank Financial Institutions». Asian Development Bank. 2017-03-01. doi:10.22617/tim168550.
- ↑ «Fighting the War Against Terrorist Financing - Cnnmoney.ch». 2022 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Criminal Code Act». www.austlii.edu.au (ավստրալիական անգլերեն). Australasian Legal Information Institute. 1995. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Charter of the United Nations Act». www.austlii.edu.au (անգլերեն). Australasian Legal Information Institute. 1945. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- 1 2 «Germany bans group accused of Hamas links». ynet. 2010.
- 1 2 «Germany Outlaws Charity Over Alleged Hamas Links». Haaretz.com. 2010-07-12.(չաշխատող հղում)
- ↑ «Janus Initiative Research» (PDF).
- ↑ EFD Report: Hezbollah fundraising in Germany tax-deductible Արխիվացված 2019-10-06 Wayback Machine, European Foundation for Democracy, July 13, 2009
- ↑ Initiative, Janus (2019 թ․ հունվարի 30). «Janus Initiative | Fighting the terror and crime spreading in europe». Janus Initiative.
- ↑ «FDD | Hezbollah on Trial in Europe». FDD. 2018 թ․ նոյեմբերի 19.
- ↑ India Seeks Integration of Anti-money Laundering, Counter-terror Financing with IMF Lending Policies, News 18, 19 October 2019.
- ↑ «Sepblac | Servicio Ejecutivo de la Comisión de Prevención del Blanqueo de Capitales e Infracciones Monetarias» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019-02-08-ին.
- ↑ «Spain: Strategy to Prevent the Financing of Terrorism | PaymentsCompliance». paymentscompliance.com. Արխիվացված է օրիգինալից 2019-02-09-ին. Վերցված է 2019-02-08-ին.
- ↑ «PREVENCIÓN DE LA FINANCIACIÓN DEL TERRORISMO» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-11-13-ին. Վերցված է 2019-02-08-ին.
- 1 2 3 4 Laura K. Donohue (2006). «Anti-Terrorist Finance in the United Kingdom and United States». Michigan Journal of International Law. 27 (2): 8.
- 1 2 3 Select Committee on Northern Ireland Affairs - Part One: The continuing threat from paramilitary organisations (Report). 2002 թ․ հունիսի 26.
- 1 2 3 Republic of Ireland played integral role in supporting IRA, says historian, News Letter, 2019 թ․ ապրիլի 5
- 1 2 3 John Manley (2019 թ․ ապրիլի 6). «Support in Republic during Troubles 'key for IRA', book claims». The Irish News.
- ↑ Paddy Clancy (2021 թ․ դեկտեմբերի 31). «Libyan leader Gaddafi's IRA support revealed in secret Irish State Papers». Irish Central.
- ↑ David McCullagh, Conor McMorrow and Justin McCarthy (2021 թ․ դեկտեմբերի 28). «Extent of Libyan backing for IRA 'shocked' British». RTÉ.
- ↑ «Libya: Extent of Gaddafi's financial support for IRA stunned British intelligence». Middle East Eye. 2021 թ․ դեկտեմբերի 28.
- ↑ Andrew Mumford (2012 թ․ օգոստոսի 6). The Counter-Insurgency Myth: The British Experience of Irregular Warfare. Taylor & Francis. էջ 119. ISBN 9-7811-3664-9387.
- ↑ Nicholas Sambanis and Paul Collier (2005 թ․ հունվար). Understanding Civil War: Evidence and Analysis · Volume 2. World Bank. էջ 171. ISBN 9-7808-2136-0507. «Estimated to have sent at total of $3.6 million to Ireland from 1970 to 1991, NORAID's contributions represented a small, but not [politically] insignificant, part of the IRA's income, which is estimated to have amounted to approximately $10 million a year.»
- ↑ T. Wittig (2011 թ․ հուլիսի 26). Understanding Terrorist Finance. Palgrave Macmillan. էջեր 154–155. ISBN 9-7802-3031-6935. «From its founding in 1969 until 1991, NORAID raised approximately $3.6 million for Irish republican causes, through a combination of testimonial fundraising dinners and an extensive campaign to solicit donations through direct mail, dinner-dance benefits, and "passing the hat" in Irish American-owned businesses (such as bars) in major US cities.' This money was ostensibly to provide support for any number of causes related to Ireland and Irish republicanism, ranging from political activities to support to the families of imprisoned PIRA members»
- ↑ Pamela Duncan and Simon Carswell (2015 թ․ մարտի 5). «Sinn Féin raised $12 million in the United States». The Irish Times. (subscription required)
- ↑ Fact Sheet: Commission assesses risks and implementation shortcomings in fight against money laundering and terrorist financing: Questions and Answers, European Commission, 24 July 2019.
- ↑ United Nations 1999 International Convention for the Suppression of the Financing of Terrorism (Terrorist Financing Convention), art. 2.1
- ↑ Fanusie, Yaya. «Hamas Military Wing Crowdfunding Bitcoin». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019-02-12-ին.
- 1 2 «US DOJ Charges Hamas Leaders with October 7 Attacks, Details Hamas' Use of Cryptocurrencies». 2024.
- 1 2 «Justice Department Disrupts Hamas Terrorist Financing Scheme Through Seizure of Cryptocurrency». 2025.(չաշխատող հղում)
- ↑ «U.S., UK, and Australia Target Additional Hamas Financial Networks and Facilitators of Virtual Currency Transfers». U.S. Department of the Treasury (անգլերեն). 2025-02-08. Վերցված է 2025-08-21-ին.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adams, James. The Financing of Terror. Sevenoaks, Kent: New English Library, 1986.
- American Foreign Policy Council. Confronting Terrorism Financing. Lanham, MD: University Press of America, 2005.
- Biersteker, Thomas J., and Sue E. Eckert. Countering the Financing of Terrorism. London: Routledge, 2008.
- Clarke, C.P. Terrorism, Inc.: The Financing of Terrorism, Insurgency, and Irregular Warfare. ABC-CLIO, 2015.
- , Sean S., and David Gold. Terrornomics. Aldershot, England; Burlington, VT: Ashgate, 2007.
- Ehrenfeld, Rachel. Funding Evil: How Terrorism Is Financed—and How to Stop It. Chicago: Bonus Books, 2003.
- Freeman, Michael. Financing Terrorism Case Studies. Farnham: Ashgate, 2011.
- Giraldo, Jeanne K., and Harold A. Trinkunas. Terrorism Financing and State Responses: A Comparative Perspective. Stanford, Calif: Stanford University Press, 2007.
- Martin, Gus, and Harvey W. Kushner. The Sage Encyclopedia of Terrorism. Thousand Oaks, Calif: SAGE Publications, 2011.
- Pieth, Mark. Financing Terrorism. Dordrecht: Kluwer Academic Publishers, 2002.
- Schott, Paul Allan. Reference Guide to Anti-Money Laundering and Combating the Financing of Terrorism. Washington, D.C.: World Bank, 2006.
- Vittori, Jodi. Terrorist Financing and Resourcing. New York, NY: Palgrave Macmillan, 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության զեկույց (INCSR), ամենամյա զեկույց, որը հրապարակվում է ամեն տարի մարտ ամսին։ Անհրաժեշտ ընթերցանյութ բոլոր համապատասխանության պատասխանատուների համար՝ երկրի փողերի լվացման ռիսկը գնահատելու համար:
- Մեծ Բրիտանիայի SOCA-ն (միավորում է NCIS-ը (Մեծ Բրիտանիայի FIU)) Արխիվացված 2009-10-06 Wayback Machine-ում՝ Մեծ Բրիտանիայի սպառնալիքների գնահատում
- Համապատասխանության վեբ որոնում՝ Google-ի կողմից հզորացված ուղղահայաց որոնողական համակարգ, որը նախատեսված է ֆինանսական հաստատությունների հաշիվների ստուգման գործընթացը հեշտացնելու և արագացնելու համար:
- Ֆինանսական շուկայի ամբողջականության բաժին, Համաշխարհային բանկ
- Քաղաքական բռնության և ահաբեկչության հետազոտությունների միջազգային կենտրոն՝ Ռազմավարական ահաբեկչության դեմ պայքար (Ֆինանսական արձագանք)
- Միջազգային իսլամական ահաբեկչության ֆինանսավորումը ~ Ռազմավարական վերլուծության պրոֆիլներ ~ Guardia di Finanza-ի գլխավոր շտաբ - 2-րդ վարչություն - վերլուծական ստորաբաժանում Արխիվացված 2008-06-12 Wayback Machine-ում
- Ահաբեկչության ֆինանսավորման բլոգ ՝ ահաբեկչության ֆինանսավորման բոլոր ասպեկտների մասին բլոգ, որը գրվել է անկախ վերլուծաբանների խմբի կողմից
- Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի կայքէջ
- World-Check.com՝ բացասական նորությունների և պատժամիջոցների ստուգման համար։