The Insider
| Ստեղծում | 2013 | |
|---|---|---|
| Գործունեության հմտություններ | լրագրողական հետաքննություն, Փաստերի ստուգում | |
| Հիմնադիր | Ռոման Դոբրոխոտով | |
| Director / manager | Ռոման Դոբրոխոտով | |
| Երկիր | Ռուսաստան, Լատվիա | |
| Գլխամասի վայր | Ռիգա | |
| Հիմնական թեմա | politics of Russia | |
| Broadcast by | Echo | |
| Ծագման երկիր | Ռուսաստան | |
| Լեզու | ռուսերեն, անգլերեն | |
| Պաշտոնական կայք | theins.ru | |
| Գլխավոր խմբագիր | Andris Jansons | |
«The Insider» առցանց հրատարակություն, որը մասնագիտացել է հետաքննական լրագրության, փաստերի ստուգման և կեղծ լուրերի բացահայտման մեջ: Այն հիմնադրվել է անկախ ռուս լրագրող Ռոման Դոբրոխոտովի կողմից[1]: Հրատարակությունը գործարկում է կայքեր ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Telegram ալիք, Instagram հաշիվ, երկու TikTok հաշիվ և երկու YouTube ալիք՝ մեկը եթերային ծրագրերի, իսկ մյուսը՝ խմբագրված տեսանյութերի համար:
«The Insider»-ը հրատարակվում է և՛ ռուսերեն, և՛ անգլերեն լեզուներով: «The Insider»-ում աշխատել են Ռոման Դոբրոխոտովը, Քրիստո Գրոզևը, Սերգեյ Կանևը, Սերգեյ Եժովը, Անդրեյ Զայակինը և Դադա Լինդելը:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Insider»-ի խմբագրությունը հիմնադրվել է 2013 թվականի նոյեմբերին «Սոլիդարնոստ» շարժման անդամ, լիբերալ-դեմոկրատ լրագրող և քաղաքական ակտիվիստ Ռոման Դոբրոխոտովի կողմից։ Այն գտնվում է Ռիգայում, Լատվիա։
Իր ամենանշանակալի հաջողությունների շարքում The Insider-ը բացահայտել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի[2], Վլադիմիր Կարա-Մուրզայի[3], գրող Դմիտրի Բիկովի[4], քաղաքական գործիչ Նիկիտա Իսաևի[5] և այլոց թունավորման համար պատասխանատու ԱԴԾ աշխատակիցներին։
«The Insider»-ը առաջին հրատարակությունն է եղել, որը 2016 թվականին կապել է Fancy Bear (APT28) հաքերային խումբը GRU 26165 ստորաբաժանումի հետ[6]։
Կայքը նաև բացահայտել է չեչեն փախստական Զելիմխան Խանգոշվիլիի մարդասպանին[7], որը սպանվել է Բեռլինի այգում՝ 2019 թվականին: Հաստատվել է, որ մարդասպանը Վադիմ Կրասիկովն է՝ ԱԴԾ հատուկ նշանակության «Վիմպել» ստորաբաժանման սպան[8][9]։ Կայքը նաև բացահայտել է արտասահմանում տեղի ունեցած այլ սպանություններում Վիմպելի աշխատակիցների ներգրավվածությունը։
Կայքին հաջողվել է պարզել, որ Եվրոպայի ամենահետախուզվող հանցագործներից մեկը՝ «Wirecard»-ի նախկին գործադիր տնօրեն Յան Մարսալեկը, թաքնվում է Ռուսաստանում՝ ռուսական անվտանգության ծառայություններից գաղտնի փաստաթղթեր ստանալուց հետո[10]։
«The Insider»-ը նաև նույնականացրել է GRU 29155 ստորաբաժանման անդամներին, որը պատասխանատու է Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման և Բուլղարիայում ու Չեխիայում ռազմական պահեստների ռմբակոծման համար[11]։ «The Insider»-ի և CBS 60 Minutes-ի համատեղ հետաքննությունը GRU-ի այս սպաներին կապել է «Հավանայի համախտանիշ» երևույթի հետ[12]։ Հետաքննության համաձայն, GRU սպաները հարձակվել են ԱՄՆ պաշտոնյաների և հետախուզության սպաների վրա՝ օգտագործելով իմպուլսային միկրոալիքային ճառագայթում:
The Insider-ի այլ հետաքննությունների արդյունքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են կիրառել ավելի քան 20 ընկերությունների նկատմամբ։ Դրանց թվում են եղել այն ընկերությունները, որոնք Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին մատակարարել են բարձր ճշգրտությամբ թայվանական արտադրության հաստոցներ[13], որոնք հետաքննությունից առաջ կազմել են նման անօրինական ներմուծումների 45%-ը[14]։
2021 թվականի հուլիսի 23-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «The Insider SIA»-ն՝ The Insider-ի դոմեյնային անունը կառավարող իրավաբանական անձը[15], նույնպես ավելացվել է իր «օտարերկրյա գործակալների» ցանկում: 2022 թվականի ապրիլի 15-ին այս ցանկում ընդգրկվել է նաև հրատարակության գլխավոր խմբագիր Ռոման Դոբրոխոտովը[16]: Հետագայում՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, The Insider-ը ՌԴ-ում հայտարարվել է[17] «անցանկալի» կազմակերպություն, ինչի հետևանքով կայքը երկրում արգելափակվել է։
Հետաքննություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի «Մաթիլդա» ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի փետրվարին The Insider-ը հաղորդել է, որ ռուսական «Մատիլդա» ֆիլմի ֆինանսավորումը ստացվել է կիպրոսյան Tradescan Consultant օֆշորային ընկերության միջոցով: Միջոցների ստացումը ձևակերպվել է որպես վարկ, բայց առանց վերադարձնելու պարտավորության: Լրագրողները ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ իրենց հետաքննության նյութերը հանձնել են Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայային, որը հետագայում այն ուղարկել է Քննչական կոմիտե՝ կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործ հարուցելու խնդրանքով[18][19][20]։
Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերին Bellingcat ցանցի և BBC-ի Newsnight հեռուստածրագրի հետ համատեղ[21]՝ The Insider-ը հետաքննություն է անցկացրել և հրապարակել Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական փաստաթղթերի պատճենները, որոնցում պնդել են, որ անձնագիր են տրամադրել Ալեքսանդր Պետրովի անունով, ով Մեծ Բրիտանիայում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ մեղադրվող անձանցից մեկն է, ինչը վկայում է ռուսական հետախուզական գործակալությունների հետ նրա կապի մասին[22][23][24]։ Փաստաթղթերը տրամադրվել են Ռուսաստանի ոստիկանության աղբյուրի կողմից[23]։ Ռոման Դոբրոխոտովն խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես են ստացվել «Բոշիրովի» և «Պետրովի» անձնական տվյալները՝ նշելով, որ ինքը «ոչ մի օրենք չի խախտել» և որ The Insider-ը տեղեկատվություն է ստացել Bellingcat-ից[25]։ The Insider-ը նաև պարզել է, որ Սկրիպալի թունավորման երրորդ մասնակիցը կապված է եղել բուլղարացի գործարար Էմիլիան Գեբրևի 2015 թվականի թունավորման հետ[26][27]։
Զելիմխան Խանգոշվիլիի սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«The Insider»-ը, Bellingcat-ի և Der Spiegel-ի հետ համատեղ, հետաքննություն է անցկացրել և 2019 թվականի օգոստոսի 30-ին հայտարարել է, որ Բեռլինում նախկին ռազմական հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի 2019 թվականի օգոստոսի 23-ին սպանությունը կատարել է Ռուսաստանի հետախուզական գործակալությունների համար աշխատող մի անձ[28][29]։ Հետաքննչական խումբը հրապարակել է նյութեր, որոնցում բացահայտվել է մարդասպանի իրական ինքնությունը[30][31]։ Նրանք հայտարարել են, որ ՀԴԲ-ի Հատուկ նշանակության կենտրոնը (ՀԴԲ-ի Վիմպել հատուկ ստորաբաժանումը) այս սպանության համար կասկածում է կրկնակի մարդասպան Վադիմ Կրասիկովին, ինչպես նաև որոշ մանրամասներ է տրամադրել Կրասիկովի Եվրոպայում տեղաշարժերի մասին[32][33]։
Ալեքսեյ Նավալնիի թունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Ռուսաստանը հայտարարել է, որ ոչնչացրել է բոլոր առկա քիմիական զենքերը։ 2020 թվականի հոկտեմբերին Ալեքսեյ Նավալնիի «Նովիչոկ» քիմիական զենքով թունավորումից հետո՝ The Insider-ի, Bellingcat-ի, Der Spiegel-ի և Radio Liberty-ի համատեղ հետաքննությունը եզրակացրել է, որ[34][35]
Նրանք պարզել են, թե ինչ գիտնականներ և կառավարական կառույցներ են ներգրավված Նովիչոկի մշակման գործում, ինչպես նաև դրանց կապը և ենթադրյալ ձևը, որով օգտագործվել է քիմիական զենքը[36][37][38][39]։
2020 թվականի դեկտեմբերին The Insider-ը և Bellingcat-ը ՝ CNN-ի, Der Spiegel-ի և Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետ հրապարակել են համատեղ հետաքննություն, որում բացահայտել են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) և Նավալնիի թունավորման հետ ունեցած կապի մանրամասները[40][41][42][43]։ Հետաքննության համաձայն՝ ԱԴԾ-ի ութ աշխատակիցներ, որոնք ունեցել են քիմիական կամ/և բժշկական ծագում և գործել են ԱԴԾ-ի Դատաբժշկական փորձաքննությունների ինստիտուտի (ղեկավար՝ գեներալ-մայոր Վլադիմիր Միխայլովիչ Բոգդանով) քողի տակ՝ 3 տարի հետևել են Նավալնիին և աշխատել են նրան թունավորելու գործողության վրա[44][45]։ Հետաքննության հեղինակները բացահայտել են գործողությանը մասնակցած բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև նրանց մի քանի կեղծանուններ։ Հետաքննչական խումբը օգտագործել է աշխարհագրական դիրքի տվյալներ, թռիչքի ուղևորների գրառումներ և հեռախոսային տվյալներ՝ այդ գործակալներին հետևելու և նույնականացնելու համար[46][47]։
Malaysia Airlines-ի 17-րդ չվերթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի ապրիլին The Insider-ը, Bellingcat-ը[48] և BBC-ն անկախ հետաքննության ընթացքում պարզել ենմալայզիական Boeing-ի կործանման մեջ ներգրավված հիմնական անձանցից մեկին[49][50]։ The Insider-ը հայտնել է, որ անձի ինքնությունը պարզելու համար նրանք օգտագործել են ձայնային համեմատության տեխնոլոգիա, ճանապարհորդության մասին տեղեկատվություն և հեռախոսային գրառումներ[51]։ Լրատվամիջոցի լրագրողները կապ են հաստատել Դենվերի Կոլորադոյի համալսարանի մեդիա դատաբժշկական ազգային կենտրոնի պրոֆեսոր Կատալին Գրիգորասի հետ և խնդրել են նրան անցկացնել աուդիոձայնագրությունների վերլուծություն, որի արդյունքում հավանականության հարաբերակցությունը (LR) կազմել է 94[52][53]։
2020 թվականի նոյեմբերին The Insider-ը և Bellingcat-ը համատեղ հետաքննություն են անցկացրել այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի (GRU) գլխավոր վարչությունը համակարգել Bonanza Media մեդիա նախագծի գործունեությունը, որը կեղծ տեղեկություններ էր տարածում Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-ի կործանման մասին[54][55][56][57]։ Հետաքննչական խումբը հայտնել է, որ նախագծի ղեկավարը GRU-ի գնդապետ Սերգեյ Չեբանովն է[58]։
Վլադիմիր Կարա-Մուրզայի թունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի փետրվարին Bellingcat-ի հետ The Insider-ի և Der Spiegel-ի հետ համատեղ հետաքննությունը ցույց է տվել[59], որ Վլադիմիր Կարա-Մուրզային հետևել է նույն ՀԴԲ-ի ստորաբաժանումը, որը ենթադրաբար թունավորել է Ալեքսեյ Նավալնիին, նախքան նրա 2015 և 2017 թվականներին հիվանդանալը[60]։
2022 թվականի Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա
[խմբագրել | խմբագրել կոդը]The Insider-ը լուսաբանել է 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները: 2022 թվականի մարտի 23-ին Կիևում ռուսական հրթիռային հարվածից սպանվել է թղթակից Օքսանա Բաուլինան։ Մահից առաջ նա մի քանի ռեպորտաժներ է արել Լվովից և Կիևից։ Մինչև The Insider-ին միանալը՝ Բաուլինան աշխատել է որպես պրոդյուսեր Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում[61][62][63][64]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերի 10-ին The Insider-ը ստացել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի մրցանակ՝ ժողովրդավարության ոլորտում նորարարության համար հետևյալ ձևակերպմամբ՝ «The Insider-ը հետաքննող թերթ է, որը ձգտում է իր ընթերցողներին տեղեկատվություն տրամադրել Ռուսաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակի մասին, միաժամանակ խթանելով ժողովրդավարական արժեքները և լույս սփռելով մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հետ կապված հարցերի վերաբերյալ: Բացի այդ, The Insider-ը իրականացնում է «Antifake» նախագիծը՝ ռուսական լրատվամիջոցներում կեղծ լուրերը համակարգված կերպով հերքելու և իր լսարանին օգնելու տարբերակել համապատասխան տեղեկատվությունը կեղծ լուրերից և քարոզչությունից»[65][66][67]։
2019 թվականի մայիսին Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման համար պատասխանատու երկու տղամարդկանց ինքնությունը պարզելու համար The Insider-ը և Bellingcat-ը ստացել են Եվրոպական մամուլի մրցանակ[68][69]։
2019 թվականի մայիսին The Insider-ի տնտեսական դիտորդ Բորիս Գրոզովսկին ստացել է Redkollegia մրցանակը «Ստրկության դեմ պայքարելու կոչերը սպառնում է պետական համակարգին» հոդվածի համար[70]։
2019 թվականի օգոստոսին The Insider-ը ստացել է Free Media Awards մրցանակը՝ «Արևելյան Եվրոպայում անկախ լրագրությանը աջակցելու համար»[71]։ Այս մրցանակը շնորհվում է երկու կազմակերպության՝ Համբուրգի Zeit-ի և Նորվեգիայի Fritt Ord հիմնադրամի կողմից[21][72]։
2021 թվականի փետրվարին The Insider-ի հոդվածը «Հակապատժամիջոցներ. Ինչպես ԱԴԾ-ի աշխատակիցները փորձեցին թունավորել Վլադիմիր Կարա-Մուրզային արժանացել է Redkollegia մրցանակի[73]։
Հալածանքները Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հուլիսի 23-ին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը The Insider-ը ներառել է «արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող արտասահմանյան լրատվամիջոցների» ցանկում[74][75]։ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայի դատարանը հրամայել է լրատվամիջոցին վճարել 1 միլիոն ռուբլի[76]։ 2022 թվականի հուլիսի 15-ին հրատարակությունն արգելվել է Ռուսաստանում՝ Bellingcat-ի հետ միասին։ Այս սահմանափակումից հետո Bellingcat-ին կամ The Insider-ին օգնող ցանկացած ռուս քաղաքացի կարող է ենթարկվել քրեական հետապնդման. նրանց նաև կսահմանափակվի նրանց հրապարակումներին հղումներ անելը։ Ռուսաստանի գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել է, որ դրանք արգելվել են «Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու» պատճառով[77][78]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brandom, Russell (2024 թ․ փետրվարի 15). «Tech platforms are suffocating opposition media». Rest of World.
- ↑ «The Lab: How FSB chemical weapons experts tried to poison Alexei Navalny». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Countersanctions. How FSB officers tried to poison Vladimir Kara-Murza». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «To poison the mockingbird. How the FSB tried to kill Dmitry Bykov». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Journalist, activist, "patriot": The FSB NII-2 kill list». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Roshka the Bear. How French president's mailbox was hacked by Russian intelligence». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «V is for Vympel. How the FSB Spetsnaz Center arranged Khangoshvili's murder in Berlin». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Berlin "bicycle assassin" identified as recidivist Vadim Krasikov». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Bicycle Assassin II. Berlin assassin Krasikov served in FSB Vympel spetsnaz». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «A most wanted man: Fugitive Wirecard COO Jan Marsalek exposed as decade-long GRU spy». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Diplomats with a bomb: How Russia's GRU blew up an arms depot in Czechia». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Unraveling Havana Syndrome: New evidence links the GRU's assassination Unit 29155 to mysterious attacks on U.S. officials and their families». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Taiwan's government sanctions Russian company following The Insider's exposé of Taiwanese machine tools deliveries to Russia». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Taiwan has become the Russian arms industry's main source for high precision machine tools». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Russia declares media outlet The Insider a 'foreign agent'». Reuters.
- ↑ AFP (2022 թ․ ապրիլի 15). «Russian Journalists, Political Scientist Declared 'Foreign Agents'». The Moscow Times (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «The Insider and Bellingcat declared "undesirable" in Russia». The Insider (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Sidorchik, Andrey (2017 թ․ սեպտեմբերի 6). «"Матильда" и пустота. Чем закончится "крестовый поход" Натальи Поклонской» ["Matilda" and emptiness. How Natalia Poklonskaya's "crusade" will end]. Argumenty i Fakty. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Safonov, Mikhail (2017 թ․ սեպտեմբերի 7). «Офшорная драма Поклонской. Была ли коррупция при съемках "Матильды"?» [Poklonskaya's offshore drama. Was there any corruption during the filming of Matilda?]. Business FM (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «$10 млн, Путин и "общак Кремля": The Insider рассказал о финансировании фильма "Матильда"» [$ 10 million, Putin and the "common fund of the Kremlin": The Insider spoke about the financing of the film "Matilda"]. znak.com. 2017 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
- 1 2 «The Insider - Russia». Fritt Ord (organization). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Harding, Luke (2020 թ․ հունիսի 23). «'A chain of stupidity': the Skripal case and the decline of Russia's spy agencies». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- 1 2 «Bellingcat показал заявку на паспорт Петрова из Солсбери. На ней есть пометка от спецслужб» [Bellingcat showed an application for a passport from Petrov of Salisbury. It has a note from the intelligence agencies]. BBC Russian Service (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «СМИ опубликовали доказательства причастности Петрова и Боширова к спецслужбам» [The media published evidence of the involvement of Petrov and Boshirov in the intelligence agencies]. Business FM (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Korelina, Olga (2018 թ․ սեպտեմբերի 28). «Полковник ГРУ, Герой России, воевал в Чечне. Кажется, журналисты узнали, кто такой "Руслан Боширов"» [Colonel of the GRU, Hero of Russia, fought in Chechnya. It seems that the journalists found out who Ruslan Boshirov is]. Meduza (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Greenberg, Andy (2019 թ․ փետրվարի 21). «The Russian Sleuth Who Outs Moscow's Elite Hackers and Assassins». Wired. ISSN 1059-1028. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Третий участник отравления в Солсбери пытался убить болгарского оружейника ядом типа "Новичок"» [A third participant in the Salisbury poisoning attempted to kill a Bulgarian gunsmith with Novichok poison]. The Insider (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Сокол Путина. Убийца чеченца в Германии связан с российскими спецслужбами» [Falcon of Putin. The murderer of a Chechen in Germany is associated with the Russian intelligence agencies]. The Insider (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Prothero, Mitch (2019 թ․ սեպտեմբերի 5). «An apparent assassination in Germany has all the hallmarks of the Kremlin — and Russia doesn't seem to care». Business Insider. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Киллер на велосипеде. Убийцей чеченца в Берлине оказался рецидивист Вадим Красиков, и его покрывает государство» [Killer on a bicycle. The murderer of a Chechen in Berlin turned out to be a repeat offender Vadim Krasikov, and he is covered by the state]. The Insider (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Investigation Names Alleged Killer of Chechen Rebel In Berlin». The Moscow Times. 2019 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «"В" значит "Вымпел". Как ЦСН ФСБ организовал убийство Хангошвили в Берлине» ["V" means "Vympel". How the SPC FSB organized the murder of Khangoshvili in Berlin]. The Insider (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Киллер на велосипеде - II. Берлинский убийца Красиков служил в спецназе ФСБ "Вымпел"» [Killer on a Bicycle - II. The Berlin killer Krasikov served in the FSB special forces "Vympel"]. The Insider (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Bellingcat: Russia continued Novichok program despite claiming to end it». Deutsche Welle. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Назови мое имя. Кто и как производит в России "Новичок" для спецслужб» [Say my name. Who and how produces "Novichok" for special services in Russia]. The Insider (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Batyrov, Timur (2020 թ․ հոկտեմբերի 23). «Журналисты-расследователи сообщили о возможном применении нанокапсул с ядом для отравления Навального» [Investigative journalists reported on the possible use of nanocapsules with poison to poison Navalny]. Forbes (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Begiashvili, Anya (2020 թ․ հոկտեմբերի 23). «The Insider и Bellingcat: хотя Россия отчиталась об уничтожении химоружия, в ряде институтов ещё производят "Новичок"» [The Insider and Bellingcat: although Russia has reported on the destruction of chemical weapons, a number of institutes are still producing Novichok]. Tjournal (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Russia's Clandestine Chemical Weapons Programme and the GRU's Unit 29155». Bellingcat. 2020 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Baklanov, Alexander (2020 թ․ հոկտեմբերի 23). «В России продолжают разработку "Новичка". Ученый, связанный с исследованиями, ездил в штаб-квартиру ГРУ перед отравлением Скрипалей» [Development of Novichok continues in Russia. Research scientist travelled to GRU headquarters before the Skripal poisoning]. Meduza (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Lister, Tim; Ward, Clarissa; Shukla, Sebastian (2020 թ․ դեկտեմբերի 15). «CNN-Bellingcat investigation identifies Russian specialists who trailed Putin's nemesis Alexey Navalny before he was poisoned». CNN. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «'Bellingcat' joint investigation implicates FSB in Navalny poisoning». Meduza. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Navalny, Alexei (2020 թ․ դեկտեմբերի 14). «Дело раскрыто. Я знаю всех, кто пытался меня убить» [The case has been solved. I know everyone who tried to kill me]. YouTube. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Навального отравили "Новичком" сотрудники спецгруппы ФСБ. Названы их имена и псевдонимы» [Navalny was poisoned by "Novichok" by officers of the FSB special group. Their names and aliases were revealed]. Meduza. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Лаборатория. Как сотрудники НИИ-2 ФСБ пытались отравить Алексея Навального» [Laboratory. How FSB NII-2 employees tried to poison Alexei Navalny]. The Insider (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «FSB Team of Chemical Weapon Experts Implicated in Alexey Navalny Novichok Poisoning». Bellingcat. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Galeotti, Mark (2020 թ․ դեկտեմբերի 14). «Latest Navalny Investigation Puts an Increasingly Paranoid Kremlin on the Spot». The Moscow Times. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Toler, Aric (2020 թ․ դեկտեմբերի 14). «Hunting the Hunters: How We Identified Navalny's FSB Stalkers». Bellingcat. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Ljubas, Zdravko (2020 թ․ ապրիլի 29). «Bellingcat: Russia's FSB Officer Played Crucial Role in MH17 Downing». Organized Crime and Corruption Reporting Project. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «The Insider, Bellingcat and the BBC called a Russian General, a key defendant in the case about the crash of MH17». KXan 36 Daily News. 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «The Insider, Bellingcat и BBC назвали российского генерала ключевым фигурантом дела о крушении MH17» [The Insider, Bellingcat and the BBC have named the Russian general as a key figure in the MH17 crash case]. Kommersant (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Senior Russian FSB Officer Named as Key MH17 Figure: Bellingcat». The Moscow Times. 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Переходит все границы. Ключевым фигурантом дела о сбитом "Боинге" оказался замглавы Погранслужбы ФСБ генерал Бурлака» [Goes beyond all boundaries. The key person involved in the case of the downed Boeing was the deputy head of the FSB Border Service, General Burlaka]. The Insider (ռուսերեն). 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Филимонов, Александр (2020 թ․ ապրիլի 28). «The Insider и Bellingcat назвали ключевого фигуранта дела о крушении MH17 — это замглавы пограничной службы ФСБ генерал Андрей Бурлака» [The Insider and Bellingcat have named the key person involved in the MH17 crash - the deputy head of the FSB border service, General Andrei Burlaka]. Meduza (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Говорит и показывает ГРУ. Как Минобороны распространяет фейки через иностранных "журналистов"» [Speaks and shows GRU. How the Ministry of Defence spreads fakes through foreign "journalists"]. The Insider (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «The GRU's MH17 Disinformation Operations Part 1: The Bonanza Media Project». Bellingcat. 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hackett, Kristen (2020 թ․ նոյեմբերի 12). «The GRU's MH17 Disinformation Operations Part 1: The Bonanza Media Project | Bellingcat». MediaWell. Social Science Research Council. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «English platform linked to Russian Military, MH17 disinformation campaign: Report». NL Times. 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Investigative journalists link website behind fake news about MH17 crash to Russia's GRU». Meduza. 2020 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Vladimir Kara-Murza Tailed by Members of FSB Squad Prior to Suspected Poisonings». Bellingcat (բրիտանական անգլերեն). 2021 թ․ փետրվարի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Navalny, Kara-Murza Tailed by Same FSB Squad Before Alleged Poisonings — Investigation». The Moscow Times. 2021 թ․ փետրվարի 11.
- ↑ Hall, Rachel; Belam, Martin; Lock, Samantha; Hall, Rachel; Sabbagh, Dan (2022 թ․ մարտի 23). «Russia-Ukraine war latest news: Evidence of Russian war crimes in Ukraine, says US; concern for trapped Chernihiv residents – live». The Guardian (անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «The Insider journalist Oksana Baulina killed as result of shelling of Podilsky district by Russian occupiers – editorial office». Interfax-Ukraine (անգլերեն). 2022 թ․ մարտի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Ukraine war: Russian journalist Oksana Baulina killed in Kyiv shelling». BBC News. 2022 թ․ մարտի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Oksana Baulina, a journalist for The Insider, died under fire in Kyiv after a rocket strike on a shopping center in Podol». theins.ru (անգլերեն). 2022 թ․ մարտի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Российский Insider получил премию Форума Совета Европы за демократию» [Russian Insider wins Council of Europe Forum Democracy Award]. Ukrinform (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 31. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ «Council of Europe Democracy Innovation Award goes to Russian investigative newspaper The Insider». Council of Europe. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Merkureva, Karina (2017 թ․ նոյեմբերի 10). «Российское издание The Insider получило премию Совета Европы» [The Russian newspaper The Insider received the Council of Europe Prize]. Deutsche Welle (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Unmasking the Salisbury Poisoning Suspects: A Four-Part Investigation». European Press Prize. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «European Press Prize winners announced». The Irish Times. 2019 թ․ մայիսի 23. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Борис Грозовский» [Boris Grozovsky]. Redkollegia (ռուսերեն). 2019 թ․ հունվար. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Free Media Awards 2019 gehen an couragierte Journalisten aus Russland, Armenien, Aserbaidschan und der Ukraine» [Free Media Awards 2019 go to courageous journalists from Russia, Armenia, Azerbaijan and Ukraine]. ZEIT-Stiftung (գերմաներեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Arosev, Grigory (2019 թ․ օգոստոսի 19). «СМИ из РФ, Украины и Армении отмечены премией за свободу прессы» [Media from the Russian Federation, Ukraine and Armenia were awarded with the Free Media Award]. Deutsche Welle (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Роман Доброхотов» [Roman Dobrokhotov]. Redkollegia (ռուսերեն). 2019 թ․ հունվար. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Balmforth, Tom; Ivanova, Polina (2021 թ․ հուլիսի 23). Liffey, Kevin (ed.). «Russia declares media outlet The Insider a 'foreign agent'». Reuters (անգլերեն). Moscow. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Russian Investigative News Site The Insider Added to 'Foreign Agents' List». The Moscow Times (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 23. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Russian Investigative Website Fined For Breaking 'Foreign Agent' Law». Radio Free Europe/Radio Liberty (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Russia Bans Bellingcat, Insider as 'Undesirable' Orgs». The Moscow Times. 2022 թ․ հուլիսի 15. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Russia bans news outlet Bellingcat, labels it a security threat». Reuters. 2022 թ․ հուլիսի 15. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.