MetaMask
| Ծրագրի տարբերակի նույնականացուցիչ | 12.23.0 | |
|---|---|---|
| Պաշտոնական կայք | metamask.io | |
| Թույլատրագիր | contributor license agreement | |
MetaMask ծրագրային կրիպտոարժութային դրամապանակ, մշակվել է ConsenSys-ի կողմից Ethereum blockchain-ի և EVM-ի հետ համատեղելի այլ ցանցերի հետ փոխգործակցության համար[1][2]։ Այն օգտատերերին հնարավորություն է տալիս կառավարել Ethereum հաշիվները և միանալ ապակենտրոնացված հավելվածներին (dApps) browser extension-ի կամ բջջային հավելվածի միջոցով[3]։
2026 թվականի սկզբի դրությամբ MetaMask-ը հայտնել է, որ ունի ավելի քան 100 միլիոն օգտատեր ամբողջ աշխարհում[4]։
Ընդհանուր նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]MetaMask-ը օգտատերերին թույլ է տալիս պահել և կառավարել private key-երը, ուղարկել և ստանալ Ethereum-ի վրա հիմնված կրիպտոարժույթներ և token-ներ (ներառյալ ERC-20 և ERC-721 ստանդարտները), իրականացնել գործարքներ և փոխգործակցել dApp-երի հետ։ dApp-երը դրամապանակինին միանում են JavaScript interface-ների միջոցով՝ օգտատերերից պահանջելով հաստատել ստորագրություններ կամ գործարքներ[5]։
Դրամապանակները ներառում է MetaMask Swaps ֆունկցիան, որը ներհավելվածային token փոխանակումների ագրեգատոր է և իրացվում է բազմաթիվ ապակենտրոնացված բորսաներից՝ 0.875% ծառայության վճարով[6]։
2025 թվականին MetaMask-ը ներկայացրեց MetaMask Rewards ծրագիրը (սկզբում միայն բջջային տարբերակում), որի շրջանակում օգտատերերը միավորներ էին ստանում փոխանակումների, ցանցերի միջև փոխանցումների և հղումային ծրագրերի համար։ Առաջին փուլը (2025 թվականի հոկտեմբեր – 2026 թվականի հունվար) մասնակիցներին բաշխել է ավելի քան 30 միլիոն դոլարի Linea token-ներ և այլ առավելություններ[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]MetaMask-ը գործարկվել է 2016 թվականին՝ որպես բաց կոդով ծրագրային ապահովում MIT լիցենզիայի ներքո[3][2][9]։ Սկզբում այն աջակցում էր Chrome և Firefox բրաուզերներին։ Բջջային տարբերակները 2019 թվականից հասանելի էին փակ բետա տարբերակով և հանրայնորեն թողարկվեցին iOS և Android համակարգերի համար 2020 թվականի սեպտեմբերին։
2020 թվականի օգոստոսին լիցենզիան փոխվեց հատուկ սեփականատիրական տարբերակի[10]։
MetaMask Swaps-ը համակարգչային տարբերակում գործարկվեց 2020 թվականի հոկտեմբերին, իսկ բջջային տարբերակում՝ 2021 թվականի մարտին[11]։
Rewards ծրագիրը գործարկվեց 2025 թվականի վերջում՝ Linea ինտեգրմամբ[12]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]MetaMask-ը քննադատության է արժանացել գաղտնիության հետ կապված հարցերի պատճառով, ներառյալ վերլուծական տվյալների լռելյայն կարգավորումները, որոնք փոխանցում են որոշ օգտատիրական տվյալներ (սակայն դրանք հնարավոր է անջատել)[13]։
Infura ծառայությունից կախվածությունը (որը ConsenSys-ը ձեռք բերեց 2019 թվականին) քննարկումներ է առաջացրել Ethereum ենթակառուցվածքի կենտրոնացման վերաբերյալ[14]։
Դրամապանակը պարբերաբար զգուշացնում է ֆիշինգ խարդախությունների և MetaMask-ը նմանակող կեղծ անվճար token-ների բաշխման մասին[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Johnson, Steven (2018-01-16). «Beyond the Bitcoin Bubble». The New York Times. Վերցված է 2020-11-11-ին.
- 1 2 Schroeder, Stan (2020-09-02). «Crypto wallet MetaMask finally launches on iOS and Android». Mashable. Վերցված է 2026-03-19-ին.
- 1 2 Piore, Adam (2018-11-19). «New Internet: Blockchain Technology Could Help Us Take Back Our Data». Newsweek. Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ «MetaMask – Official Website». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ «User Guide: Dapps». MetaMask Help Center. Արխիվացված է օրիգինալից 2024-03-03-ին. Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ Schroeder, Stan (2021-03-17). «Crypto wallet MetaMask now lets you swap tokens on your phone». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ «Introducing MetaMask Rewards». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ «MetaMask Rewards». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ Leising, Matthew (2020-09-02). «MetaMask's Blockchain Mobile App Opens Doors For Next-Level Web». Bloomberg News.
{{cite news}}:|access-date=requires|url=(օգնություն) - ↑ Dan Finlay (2020-08-20). «Evolving our License for the Next Wave of MetaMask Users». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ Schroeder, Stan (2021-03-17). «Crypto wallet MetaMask now lets you swap tokens on your phone». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ «Introducing MetaMask Rewards». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ Canellis, David (2019-03-22). «PSA: MetaMask reveals your Ethereum address to sites you visit». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ Perez, Yessi Bello (2019-10-04). «ConsenSys acquires Infura». Վերցված է 2026-03-19-ին.
- ↑ «Stay Safe». MetaMask Help Center. Վերցված է 2026-03-19-ին.