Ipsos
| Ipsos | |
|---|---|
| Տեսակ | կազմակերպություն |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1975 |
| Գլխադասային գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
| Հիմնադիր | Didier Truchot? |
| Կայք | ipsos.com |
Ipsos Group S.A. (Ipsos[1], անվանումը ձևավորվել է որպես «Institut Public de Sondage d'Opinion Secteur»-ի հապավում[2] և ներշնչվել է լատիներեն «ipso facto» արտահայտությունից[3]), շուկայի հետազոտության և խորհրդատվության բազմազգ ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Ընկերությունը 1975 թվականին հիմնադրել է խորհրդի նախագահ Դիդյե Տրյուշոն, իսկ 1999 թվականի հուլիսի 1-ից այն հրապարակայնորեն վաճառվել է «Euronext Paris» բորսայում։
1990 թվականից ի վեր խումբը ստեղծել կամ ձեռք է բերել բազմաթիվ ընկերություններ։ 2011 թվականի հոկտեմբերին Ipsos-ը գնել է Synovate ընկերությունը, ինչի արդյունքում վերածվել է աշխարհում մեծությամբ երրորդ հետազոտական գործակալության։ 2025 թվականի դրությամբ Ipsos-ը գրասենյակներ է բացել 87 երկրում՝ աշխատանք ապահովելով մոտ 20,000 մարդու համար[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին տարիները Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ipsos ընկերությունը 1975 թվականին հիմնադրել է Դիդյե Տրյուշոն, որը նախկինում աշխատել է Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտում։
Տրյուշոն կենտրոնացել է գովազդային ու մեդիա ընկերություններին ծառայություններ մատուցելու վրա և մշակել է նրանց արշավների հաջողությունը չափելու մեթոդներ, ինչը նորություն էր Ֆրանսիայում։ Այդ մեթոդներից առաջինը 1977 թվականին ստեղծված Baromètre d'Affichage-ն (BAF) էր, որը ծառայում էր վահանակային գովազդների արդյունավետությունը վերլուծելու համար։ Դրան հաջորդել է հատուկ մեդիայի համար նախատեսված գործիքը, իսկ 1979 թվականին՝ France des Cadres Actifs-ը (FCA), որն օգտագործվել է ֆրանսիացի ղեկավարների ընթերցողական սովորությունները պարզելու համար։
Չնայած հաջողությանը՝ ընկերության շահութաբերությունը մնացել է համեստ մակարդակի վրա մինչև Ժան-Մարկ Լեշի գալուստը՝ որպես համանախագահ։ Այդ ժամանակվանից ի վեր ընկերությունը սկսել է իրականացնել հասարակական կարծիքի հետազոտություններ, ինչը ևս մեկ նորարարական գործունեություն էր ֆրանսիական շուկայում։ 80-ականների վերջին Ipsos-ն արդեն հանդիսացել է մեդիա հետազոտություններով զբաղվող հինգերորդ խոշորագույն ընկերությունը Ֆրանսիայում։ Այդ ժամանակաշրջանում ֆրանսիացի քաղաքական գործիչների մեծ ակտիվությունը նպաստել է ընկերության դիրքերի ամրապնդմանը, հատկապես՝ հասարակական կարծիքի հետազոտության ոլորտում[5]։
Եվրոպական ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների ընթացքում Ipsos-ն ընդլայնվել է հիմնականում ձեռքբերումների միջոցով՝ մուտք գործելով Իսպանիա, Իտալիա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն և Կենտրոնական Եվրոպա, հատկապես՝ Հունգարիա։
1992 թվականին ընկերությունը բաց է դարձել մասնավոր ներդրումների համար՝ իր գնողական կապիտալը բարելավելու նպատակով։ Առաջին նոր բաժնետերն է դարձել «Baring Private Equity» ընկերությունը։ Հիմնական բաժնետերեր Տրյուշոն ու Լեշը պահպանել են ընկերության երկու երրորդը[5]։
Գլոբալ ընդլայնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների կեսերին Ipsos-ը դարձել է Եվրոպայի կարևորագույն հետազոտական ընկերություններից մեկը և որոշել է ընդլայնվել համաշխարհային շուկայում։ Ipsos-ը ներգրավել է ներդրումային նոր գործընկերների՝ ընկերության 40 տոկոսը վաճառելով Ֆրանսուա Պինոյի գլխավորած «Artemis Group»-ին և Ուոլտեր Բաթլերի գլխավորած «Amstar» ներդրումային հիմնադրամին։
1997 թվականին Ipsos-ը մուտք է գործել Հարավային Ամերիկայի շուկա՝ ձեռք բերելով «Novaction»-ի ընկերություններն Արգենտինայում, Բրազիլիայում և Մեքսիկայում։ 1998 թվականին մուտք է գործել Հյուսիսային Ամերիկայի շուկա՝ գնելով ամերիկյան «ASI Market Research» ընկերությունը։
1999 թվականին Ipsos-ը ցուցակվել է Փարիզի ֆոնդային բորսայում։ Հաջողված առաջարկը հնարավորություն է տվել «Artemis»-ին և «Amstar»-ին կանխիկացնել իրենց ներդրումները, ինչպես նաև Ipsos-ին հնարավորություն է ընձեռել շարունակել իր ընդլայնումը։ Այնուհետև մասնակցել է համացանցային լսարանի հետազոտությամբ զբաղվող «MMXI Europe» համատեղ ձեռնարկության ստեղծմանը, որտեղ բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանել է գործընկեր «Media Matrix»-ին, իսկ 20 տոկոսը՝ Ipsos-ին։ Ընկերությունն իր վերահսկողության տակ է վերցրել նաև «NFO Worldwide»-ի չորս դուստր ձեռնարկությունները, որոնք մասնագիտացած են եղել հարցվողների թիրախային խմբերի (access panels) ձևավորման մեջ։ Ընդլայնումը շարունակվել է Ասիայում, Հարավային Ամերիկայում և Հյուսիսային Ամերիկայում (մասնավորապես կանադական «Angus Reid» ընկերության գնմամբ, որը 2000 թվականին վերանվանվել է «Ipsos-Reid»)։
2009 թվականին Ipsos-ը գործընկերային հարաբերություններ է հաստատել «Thomson Reuters»-ի հետ՝ սպառողական թեմաների, քաղաքականության և տնտեսական վստահության վերաբերյալ բազմաերկիր հարցումներ անցկացնելու նպատակով։ Հարցումների արդյունքները հրապարակվել են Reuters-ում[6]։ 2011 թվականին Ipsos-ը ձեռք է բերել «Aegis Group Plc» ընկերության «Synovate» բաժինը[7]։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Ipsos-ը հայտարարել է, որ ձեռք է բերել «Synthesio» սոցիալական վերլուծության համակարգը (Social Intelligence Suite), որը «Forrester Research»-ը 2014 թվականից ի վեր ճանաչվել է սոցիալական մեդիայի մոնիտորինգի (Social Listening) համաշխարհային առաջատար հարթակ[8]։
2021 թվականի նոյեմբերին Բեն Փեյջը ստանձնել է գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պաշտոնը՝ փոխարինելով հիմնադիր Դիդյե Տրյուշոյին, որը պահպանել է խորհրդի նախագահի պաշտոնը[9]։ 2023 թվականի փետրվարին հայտարարվել է, որ Ipsos-ը չբացահայտված գումարի դիմաց ձեռք է բերել Նյու Յորքում տեղակայված «Xperiti» բիզնեսի համար բիզնես (B2B) հետազոտական ընկերությունը[10]։ 2025 թվականի սեպտեմբերին Ժան Լորան Պուատուն փոխարինել է Փեյջին գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պաշտոնում[11]։
Տեղեկատվական վահանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ipsos-ի հարցումներն իրականացվում են հավանականության տեսության վրա հիմնված առցանց հարթակի՝ «Knowledge Panel»-ի միջոցով, որն ունի շուրջ 60,000 անդամ՝ որպես պոտենցիալ հարցվողներ։ Այն հարցվողներ ներգրավելու համար հիմնվել է հասցեների վրա հիմնված ընտրանքի մեթոդի վրա, որի հիմքն ապահովում է ԱՄՆ փոստային ծառայության առաքման հաջորդականության տվյալների բազան (Delivery Sequence File)։ Տնային տնտեսությունների պատահական ընտրանքին փոստով կամ հեռախոսով հրավեր է ուղարկվում՝ միանալու այս հարթակին։ Բուն հարցումներն անցկացվում են բացառապես առցանց տարբերակով, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում Ipsos-ը հարցվողներին ապահովում է համացանցի հասանելիությամբ։ Ի սկզբանե հավաքագրվում է յուրաքանչյուր հարցվողի ժողովրդագրական տվյալները, որոնք այնուհետև օգտագործվում են հարցումներն անցկացնելու համար՝ կիրառելով հատուկ ընտրանքային մեթոդ՝ կախված հարցման թիրախային լսարանից։ Ընդհանուր բնակչությանն ուղղված հարցումների դեպքում ընտրանքն իրականացվում է ողջ հարթակի մասշտաբով, իսկ ավելի նեղ ուղղվածության համար կիրառվում են շերտավորված (ստրատիֆիկացված) ընտրանքներ։ Հարցվողները խրախուսվում են իրենց լրացրած յուրաքանչյուր հարցման համար[12][13][14]։
Հարցումների արդյունքները կշռվում են ըստ ժողովրդագրական փոփոխականների՝ հիմնվելով ԱՄՆ մարդահամարի բյուրոյի «Ընթացիկ բնակչության հարցման» (Current Population Survey) և «Ամերիկյան համայնքների հետազոտություն» (American Community Survey) տվյալների վրա[15]։
Ֆինանսական ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թվականին Ipsos-ի շահույթը կազմել է 2,525 միլիոն եվրո՝ արձանագրելով 0.6% օրգանական աճ։ 2025 թվականին Ipsos-ն իր շահույթի 49%-ը ստացել է EMEA տարածաշրջանից (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա), 35%-ը՝ Ամերիկայից, իսկ 16%-ը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից[16]։
Շուկայի հետազոտության ոլորտի առաջատար հնգյակը (2023 թվական)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ESOMAR Global Market Research Report-ի 2024 թվականի հետազոտության[17]՝
| Դիրք | Կազմակերպություն | Շուկայի հետազոտության առաջատար ընկերությունների շահույթը 2023 թվականին (միլիոն ԱՄՆ դոլարով) |
|---|---|---|
| 1 | IQVIA | 5,616 |
| 2 | Nielsen Holdings | 3,500 |
| 3 | Kantar Group | 2,980 |
| 4 | Ipsos | 2,585 |
| 5 | Circana | 2,344 |
Դուստր ընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ipsos MORI
- Ipsos-Reid
- Ipsos Strategy3
- Ipsos Alfacom
- Ipsos Apoyo
- Ipsos Archway
- Ipsos ASI
- Ipsos Bimsa
- Ipsos B&A
- Ipsos Connect
- Ipsos Healthcare
- Ipsos Insight
- Ipsos Interactive Services
- Ipsos Loyalty
- Ipsos Marketing
- Ipsos MRBI
- Ipsos Novaction
- Ipsos Observer
- Ipsos Public Affairs
- Ipsos RDA
- Ipsos UU
- Ipsos Vantis
- Livra.com
- Karian and Box
Ipsos Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ipsos Australia»-ն գոյություն ունի առնվազն 2000 թվականից և 2025 թվականի դրությամբ գրասենյակներ ունի Սիդնեյում, Մելբուռնում, Փերթում և Բրիսբենում[18]։ Այն իրականացնում է հանրային կարծիքի հարցումներ մի շարք հարցերի շուրջ[19] ինչպիսիք են՝ Ավստրալիայի օրվա ամսաթվի փոփոխմանը հասարակության աջակցությունը, ածխի օգտագործումից հրաժարվելը, Ավստրալիայի՝ հանրապետություն դառնալը[20],երիտասարդների հոգեկան առողջության վրա COVID-19 համավարակի ունեցած ազդեցությունը, և, մինչև 2019 թվականը, քաղաքական նախապատվությունները[21]։
Ավստրալիայում Ipsos-ի հարցումների արդյունքները հրապարակվում են «The Sydney Morning Herald» (SMH), «The Age» և «Australian Financial Review» (AFR) պարբերականներում[22][23]։ Սակայն 2019 թվականի Ավստրալիայի դաշնային ընտրությունների անսպասելի արդյունքից հետո, երբ Ազատական-ազգային կոալիցիան հաղթել է ընտրություններում՝ հակառակ հանրային կարծիքի բոլոր հարցումների կանխատեսումների, «Nine Entertainment» մեդիախումբը, որին պատկանում են «SMH», «Age» և «AFR» պարբերականները, որոշել է դադարեցնել համագործակցությունը Ipsos-ի հետ[24]։ Այդ ժամանակվանից ի վեր և 2022 թվականի դրությամբ՝ այս թերթերն այլևս չեն հրապարակում քաղաքական հարցումների արդյունքներ, սակայն շարունակում են լուսաբանել Ipsos-ի այլ հետազոտությունների արդյունքները[21]։
Ipsos Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005-ից մինչև 2022 թվականը Ipsos-ը Միացյալ Թագավորությունում գործել է Ipsos MORI անվան ներքո՝ որպես գլոբալ Ipsos խմբի բրիտանական մասնաճյուղ, որի կենտրոնակայանը գտնվում էր Լոնդոնում (Անգլիա)[25]։ 2022 թվականին այն կրճատել է իր անվանումը՝ դառնալով պարզապես «Ipsos»[25]։ Այն ձևավորվել է 2005 թվականի հոկտեմբերին՝ «Ipsos UK» և «MORI» (Market and Opinion Research International)[26] ընկերությունների միավորման արդյունքում[27]։
Ընկերությունը «Բրիտանական հարցումների խորհրդի» (British Polling Council) և «Շուկայի հետազոտության միության» (Market Research Society) անդամ է[28][29]։ «Ipsos MORI»-ի հետազոտություններն իրականացվում են մեթոդաբանությունների լայն շրջանակով՝ կիրառելով համակարգչային հեռախոսային հարցազրույցներ (CATI), ինչպես նաև դեմ առ դեմ (CAPI) և ինտերնետային հարցումներ։ Շատ հեռախոսային հարցումներում օգտագործվում է հեռախոսահամարների պատահական ընտրության (random digit dialing) համակարգը՝ բնակչության ներկայացուցչական խմբի հետ հարցազրույց անցկացնելու համար[30][31]։
1946 թվականին Մարկ Աբրամսը հիմնադրել է «Research Services Ltd.» (RSL) շուկայի հետազոտության ընկերությունը։ RSL-ը գործել է մինչև 1991 թվականը, որից հետո այն ձեռք է բերել Ipsos-ը՝ վերածելով «Ipsos UK»-ի[32][33]։ «MORI» (Market and Opinion Research International) ընկերությունը հիմնադրել է Ռոբերտ Ուորսթերը 1969 թվականին։ Ռոբերտ Ուորսթերը հեռացել է «MORI»-ի նախագահի պաշտոնից 2005 թվականի հունիսին[26]։ 2005 թվականի հոկտեմբերին Ipsos-ը հայտարարել է, որ 88 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք է բերում MORI-ն և միավորում այն «Ipsos UK»-ի հետ։ Միավորված ընկերությունն անվանվել է «Ipsos MORI[34]»։ 2022 թվականի փետրվարին ընկերությունը վերաբրենդավորվել է՝ դառնալով պարզապես «Ipsos[25]»։
2013 թվականի մայիսին «The Sunday Times»-ը հայտնել է, որ «Ipsos MORI»-ն համաձայնագիր է կնքել «EE» բջջային ցանցի հետ՝ այդ ընկերության 23 միլիոն բաժանորդների տվյալները կոմերցիոն նպատակներով օգտագործելու (վաճառելու) համար[35]։ Հոդվածում նշվում էր, որ «Ipsos MORI»-ն ցանկանում էր այդ տվյալները վաճառել Մետրոպոլիտենի ոստիկանությանը (Լոնդոնի ոստիկանություն) և այլ կողմերի։ Տվյալները ներառում էին բաժանորդների «սեռը, տարիքը, փոստային ինդեքսը, այցելած վեբկայքերը, հաղորդագրությունն ուղարկելու ժամը [և] հաճախորդի գտնվելու վայրը զանգ կատարելու պահին»։ Պարբերականի հարցադրմանն ի պատասխան՝ Մետրոպոլիտենի ոստիկանությունը հայտնել է, որ չի շարունակելու այդ քննարկումները։
«Ipsos MORI»-ն պաշտպանել է իր գործողությունները՝ ընդգծելով, որ ընկերությունն ստացել է բացառապես անանունացված տվյալներ՝ առանց որևէ անհատական հաճախորդի նույնականացնող անձնական տվյալների, և շեշտել, որ զեկույցները միշտ կազմվում են միայն 50-ից ավելի հաճախորդներից բաղկացած խմբավորված (ագրեգացված) տվյալների հիման վրա[36][37][38]։
Ipsos Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իփսոսը Կանադայի շուկայական հետազոտության և հանրային կարծիքի հարցման ամենախոշոր ընկերությունն է։ Ընկերության հետազոտողները իրականացրել են ինչպես համատեղ, այնպես էլ անհատականացված հետազոտական ուսումնասիրություններ Կանադայի տնտեսության հիմնական ոլորտներում, ներառյալ սպառողական փաթեթավորված ապրանքները, ֆինանսական ծառայությունները, ավտոմոբիլային արդյունաբերությունը, մանրածախ առևտուրը, առողջապահությունը, ինչպես նաև տեխնոլոգիաներն ու հեռահաղորդակցությունը[39], Կանադայում գործող իր ստորաբաժանումների համար ընկերությունը նախկինում հանդես է եկել Ipsos Rid անվամբ, թեև այժմ գործում է պարզապես Ipsos անվան ներքո՝ որպես համաշխարհային Ipsos խմբի կանադական մասնաճյուղ։ Այն հիմնադրվել է Վինիպեգում 1979 թվականին որպես Անգուս Ռիդ խումբ, և ընկերությունն ընդլայնվել է ողջ երկրով մեկ։ 2000 թվականին Ipsos-ը գնել է ընկերությունը և վերանվանել այն Ipsos Rid-ի։
Ունենալով գործունեություն կանադական յոթ քաղաքներում՝ Ipsos-ը աշխատանքով է ապահովել ավելի քան 600 հետազոտող մասնագետների և աջակցող անձնակազմի ողջ Կանադայում։ Ընկերությունն ստեղծել է հեռախոսային զանգերի կենտրոնների ամենամեծ ցանցը երկրում, ինչպես նաև ձևավորել է նախապես հավաքագրված տնային տնտեսությունների և առցանց հարցվողների ամենախոշոր խմբերը։ Կանադայում Ipsos-ի ներկայիս նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը Գարի Բենևիսն է։
Կանադայում Ipsos-ը անդամակցել է Մարքեթինգային հետազոտությունների և հետախուզության ասոցիացիային[40]
Հարցումների ճշգրտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ 2021-2022 թվականների ընտրական փուլում յուրաքանչյուր ընտրությունից առաջ վերջին 21 օրերի ընթացքում Ipsos հարցումները հաղթողներին ճիշտ են կանխատեսել դեպքերի միայն 17%-ում՝ համաձայն նահանգապետերի, ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ընտրությունների վերաբերյալ FiveThirtyEight-ի կատարած վերլուծության[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sondage Ipsos Radio France: l'incroyable immobilité». franceculture.fr. 2012 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Final report of the UNECE Task team on social cohesion». United Nations Economic Commission for Europe: 4. 2024.
- ↑ Truchot, Didier. «A New Way for Ipsos» (PDF). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «2011 Honomichl Global Top 25» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-12-03-ին. Վերցված է 2013-12-03-ին.
- 1 2 International Directory of Company Histories. Vol. 48. St. James Press. 2002 թ․ սեպտեմբեր. ISBN 155862466X.
- ↑ «Thomson Reuters Announces Ipsos as International Polling Media Agency of Record». Ipsos. 2009 թ․ մարտի 19.
- ↑ «Ipsos SA Announces Completion of Acquisition of Aegis Group Plc's Synovate». reuters.com. Reuters. 2011 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Synthesio, now an Ipsos company!». Synthesio (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-31-ին.
- ↑ «Ben Page named Ipsos chief executive officer | News». Research Live (անգլերեն). Վերցված է 2023-02-14-ին.
- ↑ «Ipsos buys B2B research startup Xperiti | News». Research Live (անգլերեն). Վերցված է 2023-02-14-ին.
- ↑ «Ben Page to leave Ipsos, with Jean Laurent Poitou appointed CEO». research-live.com. 2025-08-19. Վերցված է 2025-08-24-ին.
- ↑ «KnowledgePanel». Ipsos. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Morris, G. Elliott (2024 թ․ նոյեմբերի 8). «2024 polls were accurate but still underestimated Trump». FiveThirtyEight (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «KnowledgePanel A Methodological Overview» (PDF). Ipsos. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «KnowledgePanel Sampling and Weighting Methodolog» (PDF). Ipsos. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «2025 results in line with guidance - Launch of Horizons strategic plan | Ipsos». Ipsos (անգլերեն). 2026 թ․ փետրվարի 24. Վերցված է 2026 թ․ մարտի 10-ին.
- ↑ «ESOMAR Global Top Insights Companies 2024» (PDF). ESOMAR. Վերցված է 2026 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Contact us». Ipsos. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «News & Polls». Ipsos. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Contact us». Ipsos. 2021 թ․ հունվարի 24. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- 1 2 Singhal, Pallavi; Topsfield, Jewel (2021 թ․ փետրվարի 5). «Topic - Ipsos poll». The Sydney Morning Herald. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Goot, Murray (2019 թ․ մայիսի 15). «Who controls opinion polling in Australia, what else we need to know about the polls, and why it matters». Inside Story. Արխիվացված օրիգինալից 2022-02-11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Morgan, Gary; Levine, Michele (2019 թ․ ապրիլի 11). «For the Record: Ownership of Australian Public Opinion Polling and Market Research Companies». Roy Morgan Research. Արխիվացված օրիգինալից 2022-02-11-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Wahlquist, Calla (2019 թ․ մայիսի 23). «Sydney Morning Herald and Age to stop running Ipsos poll after surprise election result». the Guardian. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- 1 2 3 «Ipsos rebrands in the UK». www.ipsos.com. 2022 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023-03-09-ին.
- 1 2 Rupert Jones (2005 թ․ հունիսի 15). «Sir Bob quits Mori chairmanship». The Guardian. Վերցված է 2012-12-20-ին.
- ↑ «Ipsos buys Mori in £88m deal». Research. 2005 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2012-12-20-ին.
- ↑ «Officers / Members - British Polling Council». www.britishpollingcouncil.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Ipsos MORI - Market Research Agencies - The Research Buyers Guide». Market Research Society. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Ipsos MORI». IQCS. Արխիվացված է օրիգինալից 2025-02-10-ին. Վերցված է 2026-07-08-ին.
- ↑ «Approached by us: Telephone». Ipsos MORI. Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին. Վերցված է 2020-06-19-ին.
- ↑ «Cataloguing Update: The Mark Abrams Papers – Churchill College». www.chu.cam.ac.uk. 2017 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Reference document – Ipsos 2018» (PDF). Ipsos. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Julia Day (2005 թ․ հոկտեմբերի 10). «French rival snaps up Mori». The Guardian. Վերցված է 2012-12-20-ին.
- ↑ Kerbaj, Richard; Ungoed-Thomas, Jon (2013 թ․ մայիսի 12). «Switch on and you become a goldmine». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Kerbaj, Richard; Ungoed-Thomas, Jon (2013 թ․ մայիսի 12). «Secrets of 27m mobile phones offered to police». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Pete Swabey (2013 թ․ մայիսի 13). «EE and Ipsos MORI face privacy backlash over mobile data analysis». Information Age. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Ipsos MORI response to the Sunday Times». Ipsos MORI. 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Ipsos S.A. et al v. Angus Reid et al, 2005 BCSC 1114 (CanLII)». www.canlii.org (անգլերեն). 2005-07-26. Արխիվացված օրիգինալից 2023-05-31-ին. Վերցված է 2026-02-26-ին.
- ↑ «Past Winners - Marketing Research and Intelligence Association». Արխիվացված է օրիգինալից 2013-08-21-ին.
- ↑ Nathaniel Rakich (2023 թ․ մարտի 10). «The Polls Were Historically Accurate in 2022». FiveThirtyEight. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին.