BlackRock
| Մասն է | S&P 500, list of companies involved in the Gaza war, S&P 100 | |
|---|---|---|
| Բնագավառ | Ակտիվների կառավարում | |
| Ստեղծում | 1988 | |
| Նշանակալի անձ | Լոուրենս Ֆինկ, Philipp Hildebrand | |
| Հիմնադիր | Rob Kapito, Լոուրենս Ֆինկ, Susan Wagner | |
| Գլխավոր գործադիր տնօրեն | Լոուրենս Ֆինկ | |
| Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Կազմակերպչաիրավական ձև | Delaware corporation | |
| Ընդհանուր ակտիվներ | 123 200 000 000 ԱՄՆ դոլար | |
| Total equity | 39 350 000 000 ԱՄՆ դոլար | |
| Total revenue | 17 860 000 000 ԱՄՆ դոլար | |
| Net profit | 5 502 000 000 ԱՄՆ դոլար | |
| Operating income | 6 275 000 000 ԱՄՆ դոլար | |
| Շուկայական կապիտալիզացիա | 120 500 000 000 ԱՄՆ դոլար | |
| Assets under management | 10 010 143 000 000 ԱՄՆ դոլար | |
| Հիմնադրման վայր | Նյու Յորք | |
| Սեփականատեր | The Vanguard Group, Քուվեյթի ներդրումային մարմին, BlackRock | |
| Դուստր ընկերություն | IShares | |
| Գլխամասի վայր | Նյու Յորք | |
| Բորսա | Նյու Յորքի ֆոնդային բորսա | |
| Աշխատակիցներ | 19 800 | |
| Արտադրանք | Ակտիվների կառավարում, ռիսկերի կառավարում, Փայատիրական ներդրումային հիմնադրամ, Exchange-Traded Funds (ETFs): Issues for Congress, Ինդեքսային ֆոնդ | |
| Պաշտոնական կայք | www.blackrock.com | |
| Սպասարկման տարածք | ամբողջ աշխարհում, Alto Adige, Friuli Annia | |
| Number of viewers/listeners | 483 762 | |
BlackRock, ամերիկյան միջազգային ներդրումային ընկերություն: Հիմնադրվել է 1988 թվականին, սկզբում եղել է որպես ձեռնարկության ռիսկերի կառավարման և ֆիքսված եկամտի ինստիտուցիոնալ ակտիվների կառավարման ընկերություն։ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին դարձել է աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչը՝ 11,5 տրիլիոն ԱՄՆ դոլլար ակտիվների կառավարմամբ։ Գլխադասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, BlackRock-ն ունի 70 գրասենյակ 30 երկրներում և հաճախորդներ ավելի քան 100 երկրներում:
BlackRock-ը iShares խմբի բորսայական ֆոնդերի կառավարիչ է և The Vanguard Group-ի և State Street-ի հետ միասին համարվում է Մեծ եռյակի ինդեքսային ֆոնդերի կառավարիչներից մեկը[1][2]։ Նրա «Aladdin» ծրագրաշարը հետևում է բազմաթիվ խոշոր ֆինանսական հաստատությունների ներդրումային պորտֆելներին, իսկ BlackRock Solutions բաժինը տրամադրում է ֆինանսական ռիսկերի կառավարման ծառայություններ: Ըստ «Fortune 500»-ի 2023 թվականի դրությամբ BlackRock-ը զբաղեցրել է 229-րդ տեղը Միացյալ Նահանգների խոշորագույն կորպորացիաների ցուցակում[3]։
BlackRock-ը փորձել է եղել է արդյունաբերության առաջատար՝ ներդրումների ոլորտում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) աշխատանքներով[4]։ ԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա[5], Ֆլորիդա[6] և Լուիզիանա[7] նահանգները մերժել են առաջարկված գումարը և հրաժարվել են բիզնես վարել ֆիրմայի հետ՝ նրա վարած քաղաքականության պատճառով: BlackRock-ին քննադատել են հանածո վառելիքի, զենքի արդյունաբերության, Ժողովրդական ազատագրական բանակի և Չինաստանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրված ընկերությունների հետ համագործակցության համար: Ընկերությունը նաև քննադատության է ենթարկվել COVID-19 համաճարակի ժամանակ Դաշնային պահուստային համակարգի հետ իր սերտ կապերի համար
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988–1999
[խմբագրել | խմբագրել կոդը]BlackRock-ը հիմնադրվել է 1988 թվականին Լարի Ֆինկի, Ռոբերտ Ս. Կապիտոյի, Սյուզան Վագների, Բարբարա Նովիկի, Բեն Գոլուբի, Հյու Ֆրեյթերի, Ռալֆ Շլոսստայնի և Քիթ Անդերսոնի կողմից[8]՝ ռիսկերի կառավարման տեսանկյունից ինստիտուցիոնալ հաճախորդներին ակտիվների կառավարման ծառայություններ տրամադրելու համար[9]։ Ֆինկը, Կապիտոն, Գոլուբը և Նովիկը միասին աշխատել են First Boston-ում, որտեղ Ֆինքն ու իր թիմը ԱՄՆ-ի հիփոթեքով ապահովված արժեթղթերի շուկայի մասնագետներ են եղել[10]։ Ֆինկի պաշտոնավարման ընթացքում նա կորցրել էր 90 միլիոն դոլլար՝ որպես First Boston-ի ղեկավար: Այդ փորձը խթան է հանդիսացել գերազանց ռիսկերի կառավարման և հավատարմագրային պրակտիկայի զարգացման համար։ Սկզբում Ֆինկը ֆինանսավորում է խնդրել (նախնական գործառնական կապիտալի համար) The Blackstone Group-ի ղեկավար Փիթեր Պետերսոնից: Պետերսոնն այդ նախագիծն անվանել է Blackstone Financial Management[11]։ Պարտատոմսերի բիզնեսում 50% բաժնեմասի դիմաց Բլեքսթոունը սկզբում Ֆինկին և նրա թիմին տվել է 5 միլիոն դոլար արժողությամբ արկային գիծ։ Մի քանի ամիսների ընթացքում բիզնեսը դարձել է եկամտաբեր և մինչև 1989 թվականը խմբի ակտիվները քառապատկվել են՝ հասնելով 2,7 միլիարդ դոլարի: Բլեքսթոունին պատկանող բաժնետոմսերի տոկոսը նույնպես ընկել է մինչև 40%՝ Ֆինկի աշխատակազմի համեմատ[11]։
Մինչև 1992 թվականը Բլեքսթոունն ունեցել է բաժնետոմս, որը հավասար է եղել ընկերության մոտ 36%-ին, իսկ Սթիվեն Շվարցմանը և Ֆինկըստիպված են եղել կիսել իրենց մասնաբաժինները մնացածի հետ[12]։ Ընկերությունը ստացել է BlackRock անվանումը և մինչև տարեվերջ կառավարել է 17 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներ: 1994 թվականի վերջին BlackRock-ը ունեցել է 53 միլիարդ դոլարի ակտիվ[13]։ 1994 թվականին Շվարցմանը և Ֆինքը ներքին վիճաբանություն են ունեցել փոխհատուցման և արդարության մեթոդների շուրջ[12]։ Ֆինկը ցանկանում էր կիսել սեփական կապիտալը նոր վարձու աշխատողների հետ՝ ի տարբերություն Շվարցմանի, որը չի ցանկացել ավելի ցածրացնել Բլեքսթոունի վիճակը[12]։ Նրանք համաձայնել են բաժանվել և Շվարցմանը վաճառել է BlackRock-ի իր մասնաբաժինը և այդ որոշումը նա հետագայում անվանել է «հերոսական սխալ»[12][14]։ 1994 թվականի հունիսին Բլեքսթոունը 23 միլիարդ դոլար արժողությամբ հիփոթեքային արժեթղթերի ակտիվները վաճառել է PNC Financial Services-ին 240 միլիոն դոլարով[15]։ Միավորումը վաճառել է հիփոթեքային վարկեր և այլ ֆիքսված եկամուտներ ունեցող ակտիվներ, ինչպես նաև վաճառքի գործընթացի ընթացքում միավորը փոխեց իր անունը՝ Blackstone Financial Management-ից մինչև BlackRock Financial Management[12]։ Շվարցմանը մնացել է Blackstone-ում, իսկ Ֆինկը դարձել է BlackRock-ի նախագահ և գործադիր տնօրեն[12]։
1999–2009
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի հոկտեմբերի 1-ին BlackRock-ը դարձել է հանրային ընկերություն՝ վաճառելով յուրաքանչյուր բաժնետոմսը 14 դոլարով՝ Նյու Յորքի ֆոնդային բորսայում առաջնային հրապարակային առաջարկի միջոցով[13][16][17]։ 1999 թվականի վերջին BlackRock-ը կառավարել է 165 միլիարդ դոլլար արժեքով ակտիվներ[13]։ 2000 թվականին Չարլզ Հալլաքի ղեկավարությամբ BlackRock-ը գործարկել է BlackRock Solutions-ը՝ իր վերլուծության և ռիսկերի կառավարման բաժինը: Բաժինն առաջացել է Aladdin System ձեռնարկությունների ներդրումային համակարգից, Green Package-ից, Risk Reporting Service-ից, PAG-ից (portfolio analytics) և AnSer ինտերակտիվ վերլուծություններ կատարող համակարգից[18]։
2004 թվականի օգոստոսին BlackRock-ը կատարել է իր առաջին խոշոր ձեռքբերումը՝ 325 միլիոն դոլարով MetLife-ից գնելով State Street Research & Management's SSRM Holdings հոլդինգային ընկերությունը։ Գնումը ավելացրել է BlackRock-ի կառավարման տակ գտնվող ակտիվները 314 միլիարդ դոլարից մինչև 325 միլիարդ դոլար[19]։ 2005 թվականին գործարքը ներառել է State Street Research & Management հիմնադրամի ստեղծումը[15]։
BlackRock-ը միաձուլվել է Մերիլ Լինչի Ներդրումների մենեջերների ստորաբաժանման (MLIM) հետ 2006 թվականին[13][20], այդ կերպ նա կրճատել է PNC-ի սեփականությունը և Մերիլին տվել է ընկերության 49,5% բաժնետոմս[21]։ 2007 թվականի հոկտեմբերին BlackRock-ը ձեռք է բերել Quellos Capital Management-ի ֆոնդերի բիզնեսը[22][23]։ 2009 թվականի ապրիլին BlackRock-ը ձեռք է բերել R3 Capital Management-ըև նրա 1,5 միլիարդ արժողությամբ ֆոնդի կառավարումը[24]։ 2009 թվականի մայիսին BlackRock Solutions-ը վարձակալվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից[25]՝ 2007–2008 ֆինանսական ճգնաժամի ժամանակ տուժած Bear Stearns-ին, American International Group-ին, Freddie Mac-ին, Morgan Stanley-ին և այլ ֆինանսական ընկերությունների «թունավոր ակտիվները» վերլուծելու, կառավարելու և գնահատելու համար[26][27]։ Դաշնային պահուստը BlackRock-ին թույլ է տվել վերահսկել Bear Stearns-ի և American International Group-ի 130 միլիարդ դոլլար արժողությամբ պարտքերի մարման գործընթացը[28]։
2010–2019
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի փետրվարին եղած ֆինանսական ճգնաժամում անհրաժեշտ կապիտալը ներգրավելու համար՝ Barclays-ը 13,5 ԱՄՆ դոլարով վաճառեց իր Barclays Global Investors (BGI) ակտիվները, որը ներառում է իր բորսայական ֆոնդի բիզնես Barclays-ը ձեռք է բերել BlackRock-ի բաժնետոմսերի մոտ 20%-ը[29][30]։ 2011 թվականի ապրիլի 1-ին BlackRock-ն ավելացվել է որպես S&P 500 ֆոնդային շուկայի ինդեքսի բաղադրիչ[31][32]։ 2013 թվականին Fortune-ը BlackRock-ը ներառեց աշխարհի 50 ամենալավ ընկերությունների ամենամյա ցուցակում[15]։ 2014 թվականին[15] BlackRock-ի կառավարման տակ գտնվող 4 տրիլիոն դոլարը այն դարձրեց «աշխարհի ամենամեծ ակտիվների կառավարիչը»[33]։ 2014 թվականի վերջին Sovereign Wealth Fund Institute-ը հայտնել է, որ Blackrock-ի կառավարվող ակտիվների 65%-ը կազմված է ինստիտուցիոնալ ներդրողներից[34]։
2015 թվականի հունիսի 30-ին BlackRock-ն ունեցել է 4,721 տրիլիոն ԱՄՆ դոլլարի ակտիվներ[35]։ 2015 թվականի օգոստոսի 26-ին BlackRock-ը կնքել է վերջնական համաձայնագիր FutureAdvisor-ը ձեռք բերելու համար[36], այն թվային հարստության կառավարման մատակարար է, որի ակտիվները կառավարվում են 600 միլիոն դոլլարի չափով[37]։ Գործարքի համաձայն՝ FutureAdvisor-ը գործելու է որպես բիզնես BlackRock Solutions (BRS) շրջանակներում[36]։ BlackRock-ը 2015 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ կորցրել է BlackRock Global Ascent հեջ ֆոնդը: Global Ascent հիմնադրամը եղել է նրա միակ համաշխարհային մակրոֆոնդը, քանի որ BlackRock-ը «ավելի հայտնի է եղել իր փոխադարձ հիմնադրամներով և փոխանակման ֆոնդերով»: Այն ժամանակ BlackRock-ը տնօրինել է 51 միլիարդ դոլար հեջային ֆոնդերում՝ 20 միլիարդ դոլար հեջ-ֆոնդերի միջոցներով[38]։
2017 թվականի մարտին BlackRock-ը՝ Մարկ Ուայզմանի գլխավորած վեցամսյա վերանայումից հետո, նախաձեռնեց իր 8 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվորեն կառավարվող ֆոնդային բիզնեսի վերակառուցումը, որի արդյունքում հեռացել են յոթ պորտֆելի մենեջերներ և երկրորդ եռամսյակում գանձվել է 25 միլիոն դոլար՝ փոխարինելով որոշ քանակական ներդրումային ռազմավարություններով միջոցներ[39]։ 2017 թվականի ապրիլին iShares-ի բիզնեսը կազմում էր 1,41 տրիլիոն դոլար և BlackRock-ի հիմնական վճարներից եկամտի 37%-ը[40]։ Նաև 2017 թվականի ապրիլին BlackRock-ն առաջին անգամ աջակցել է մայրցամաքային չինական բաժնետոմսերի ներառմանը MSCI-ի համաշխարհային ինդեքսում[41]։
2020–ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարին PNC Financial Services-ը վաճառել է BlackRock-ի իր մասնաբաժինը 14,4 միլիարդ դոլարով[42]։ 2020 թվականի մարտին Դաշնային պահուստային համակարգը ընտրել է BlackRock-ը որպես կորպորատիվ պարտատոմսերի գնման երկու ծրագրերի կառավարման միջոց[28][43][44]։ 2020 թվականի օգոստոսին BlackRock-ը լիցենզիա է ստացել Չինաստանի Արժեթղթերի Կարգավորող Հանձնաժողովից՝ երկրում փոխադարձ հիմնադրամների բիզնես ստեղծելու համար: Այդ քայլը BlackRock-ին դարձրել է առաջին համաշխարհային ակտիվների կառավարիչը, որը համաձայնություն է ստացել Չինաստանի կառավարությունից՝ երկրում գործունեություն սկսելու համար[45][46]։
2021 թվականի նոյեմբերին Blackrock-ը նվազեցրել է իր ներդրումները Հնդկաստանում՝ միաժամանակ ավելացնելով Չինաստանում ներդրումները: Ընկերությունը պահպանում է Հնդկաստանի հիմնադրամը, որի միջոցով ներդրումներ է կատարում հնդկական սկսնակ Byju's, Paytm և Pine Labs ընկերություններում[47][48]։ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարվել է, որ BlackRock-ը և Վլադիմիր Զելենսկին համակարգել են ընկերության դերը Ուկրաինայի վերակառուցման գործում[49][50]։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինքը և Զելենսկին հանդիպել են վիդեոկոնֆերանսի ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերին[49]։ 2023 թվականի ապրիլին ընկերությունը վարձվել է 114 միլիարդ դոլլարի չափաբաժնով ակտիվներ վաճառելու համար՝ Signature Bank- ի և Silicon Valley Bank-ի 2023 թվականի Միացյալ Նահանգների բանկային ճգնաժամից հետո[51][52]։ 2023 թվականի հունիսին BlackRock-ը դիմում է ներկայացրել Միացյալ Նահանգների Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)՝ «Spot Bitcoin Exchange-Traded Fund»-ը (ETF) գործարկելու համար, իսկ 2023 թվականի նոյեմբերին այն ներկայացրել է ևս մեկ դիմում Spot Ethereum ETF-ի համար: Spot bitcoin ETF-ի ներկայացումը և ևս 10-ը հաստատվել են 2024 թվականի հունվարի 10-ին[53][54]։
2023 թվականի հուլիսին ընկերությունն իր խորհրդի կազմում նշանակել է Ամին Հ. Նասերին[55]։ Աշխարհի խոշորագույն նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի գլխավոր գործադիր տնօրեն Նասերը զբաղեցրել է Blackrock-ի խորհրդի թափուր պաշտոնը, որը թողել է Բադեր Ալսաադը 2024 թվականին[56]։ 2023 թվականի օգոստոսին BlackRock-ը պայմանագիր է ստորագրել Նոր Զելանդիայի հետ՝ 2 միլիոն նոր զելանդական դոլարի սահմանում ներդրումային հիմնադրամ բացելու համար՝ արևային, քամու, կանաչ ջրածնի, մարտկոցների պահպանման և էլեկտրաէներգիայի լիցքավորման նախագծերի համար՝ որպես 2030 թվականին վերականգնվող էներգիայի 100%-ով հասնելու իր նպատակի մաս[57][58]։ 2024 թվականի հունվարին BlackRock-ը հայտարարել է, որ ձեռք կբերի Global Infrastructure Partners ներդրումային հիմնադրամը 12,5 միլիարդ դոլարով[59][60][61]։ BlackRock-ը համաձայնել է վճարել 3 միլիարդ դոլար կանխիկ և 12 միլիոն սեփական բաժնետոմսեր՝ որպես GIP-ի գնման գործարքի մաս: 2024 թվականի մարտին BlackRock-ը գործարկել է իր առաջին խորհրդանշական ֆոնդը՝ BlackRock USD Ինստիտուցիոնալ թվային իրացվելիության հիմնադրամը (BUIDL) Ethereum-ի վրա, որը ներկայացնում է ներդրումներ ԱՄՆ գանձապետական մուրհակներում և ռեպո համաձայնագրերում: Հիմնադրամն առաջին շաբաթվա ընթացքում ապահովել է 245 մլն դոլարի ակտիվներ[62]։ 2024 թվականի հուլիսի 15-ին BlackRock-ը շրջանառությունից հանել է 2022 թվականին նկարահանված գովազդը, որում կարճ ժամանակում պատկերված էր Թոմաս Մեթյու Քրուքսը՝ Դոնալդ Թրամփի մահափորձը կատարած զինված անձը[63][64]։ Ընկերությունն ընդլայնել է իր գլխամասային գրասենյակը 50 Hudson Yards հասցեում՝ 2024 թվականի կեսերին[65]։
Ֆինանսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին ոչ առևտրային ամերիկյան տնտեսական ազատությունների նախագիծը հրապարակել է զեկույց, որտեղ ընդգծվել է այն փաստը, որ «Մեծ եռյակը» ակտիվների կառավարման ընկերությունները՝ BlackRock, Vanguard and State Street կառավարում են ավելի քան 15 տրիլիոն դոլար ընդհանուր գլոբալ ակտիվների կառավարման տակ, ինչը համարժեք է ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի ավելի քան երեք քառորդին»[66]։ Զեկույցը պահանջել է կառուցվածքային բարեփոխումներ և ֆինանսական շուկաների ավելի լավ կարգավորում։ 2021 թվականին BlackRock-ը կառավարել է ավելի քան 10 դոլար տրիլիոն դոլլարի կառավարվող ակտիվներ՝ ինչը համարժեք է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտ 40%-ը[67]
| Տարի[68] | Եկամուտներ
(միլիոն ԱՄՆ դոլար) |
Զուտ եկամուտ
(միլիոն ԱՄՆ դոլար) |
Ընդհանուր ակտիվներ
(միլիոն ԱՄՆ դոլար) |
Ակտիվներ[69]
(միլիոն ԱՄՆ դոլար) |
Աշխատակիցներ |
|---|---|---|---|---|---|
| 2005 | 1,191 | 234 | 1,848 | 2,151 | |
| 2006 | 2,098 | 323 | 20,469 | 5,113 | |
| 2007 | 4,845 | 993 | 22,561 | 5,952 | |
| 2008 | 5,064 | 784 | 19,924 | 1,310,000 | 5,341 |
| 2009 | 4,700 | 875 | 178,124 | 3,350,000 | 8,629 |
| 2010 | 8,612 | 2,063 | 178,459 | 3,561,000 | 9,127 |
| 2011 | 9,081 | 2,337 | 179,896 | 3,513,000 | 10,100 |
| 2012 | 9,337 | 2,458 | 200,451 | 3,792,000 | 10,500 |
| 2013 | 10,180 | 2,932 | 219,873 | 4,325,000 | 11,400 |
| 2014 | 11,081 | 3,294 | 239,792 | 4,651,895 | 12,200 |
| 2015 | 11,401 | 3,345 | 225,261 | 4,645,412 | 13,000 |
| 2016 | 12,261 | 3,168 | 220,177 | 5,147,852 | 13,000 |
| 2017 | 13,600 | 4,952 | 220,217 | 6,288,195 | 13,900 |
| 2018 | 14,198 | 4,305 | 159,573 | 5,975,818 | 14,900 |
| 2019 | 14,539 | 4,476 | 168,622 | 7,430,000 | 16,200 |
| 2020 | 16,205 | 4,932 | 176,982 | 8,677,000 | 16,500 |
| 2021 | 19,169 | 5,901 | 152,648 | 10,010,143 | 18,400 |
| 2022 | 17,873 | 5,178 | 117,628 | 8,594,485 | 19,800 |
| 2023 | 17,859 | 5,502 | 123,211 | 10,008,995 | 19,800 |
Սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մարտին PNC-ն BlackRock-ի ամենամեծ բաժնետերն է եղել և ունեցել է բոլոր բաժնետոմսերի 25%-ը, սակայն 2020 թվականի մայիսին հայտարարել է, որ մտադիր է վաճառել 17 միլիարդ դոլար արժողությամբ բոլոր բաժնետոմսերը[70]։ BlackRock-ի ավելի քան 80%-ը պատկանում է ինստիտուցիոնալ ներդրողներին: 10 խոշորագույն բաժնետերերը, 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ, թվարկված են հետևյալ աղյուսակում.[71]
| Ներդրող | Երկիր | Վաճառք | Տոկոս |
|---|---|---|---|
| The Vanguard Group | 13,215,837 | 9.08% | |
| BlackRock Inc. | 9,515,504 | 7.02% | |
| State Street Corporation | 5,940,826 | 4.95% | |
| Temasek Holdings Ltd. | 5,133,360 | 4.28% | |
| Bank of America Corp. | 5,133,311 | 4.28% | |
| Capital Research Global Investors | 4,532,590 | 3.78% | |
| Morgan Stanley | 4,342,978 | 3.62% | |
| Charles Schwab Corporation | 3,768,467 | 3.14% | |
| Capital World Investors | 3,218,145 | 2.68% | |
| Geode Capital Management | 2,786,395 | 2.32% | |
| Լավագույն տասնյակ | 44,371,576 | 36.07% | |
| Ընդհանուր | 120,006,939 | 100% |
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազդեցություն և ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հզորության և ֆինանսական ակտիվների ու գործունեության զգալի չափի ու ծավալի պատճառով BlackRock-ը The Economist-ի և Basler Zeitung-ի կողմից անվանվել է աշխարհի ամենամեծ ստվերային բանկը[33][72]։ 2020 թվականին ԱՄՆ ներկայացուցիչներ Քեթի Փորթերը և Խեսուս «Չույ» Գարսիան առաջարկեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագիծ, որը նպատակ ունի զսպել BlackRock-ին և այլ ստվերային բանկերին[73]։ 2021 թվականի մարտի 4-ին ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենն առաջարկել է, որ BlackRock-ը պետք է նշանակվի «չափազանց մեծ՝ ձախողվելու համար» և համապատասխանաբար կարգավորվի[74]։
BlackRock-ը ներդրել է իր հաճախորդների (օրինակ՝ iShares բորսայական ֆոնդի միավորների սեփականատերերի) միջոցները բազմաթիվ հրապարակային առևտրով զբաղվող ընկերություններում, որոնցից մի քանիսը մրցակցել են միմյանց հետ[75][76][77]։
BlackRock-ը դարձել է դավադրության տեսությունների առարկա, ներառյալ դավադրության տեսությունը, որ BlackRock-ին են պատկանում ինչպես Fox News-ը, այնպես էլ Dominion Voting Systems-ը, որոնք Սնոփսը նկարագրել է որպես «կեղծ», իսկ PolitiFact-ը որպես «հիմնականում կեղծ»[78][79]։ BlackRock-ի որոշ դավադրության տեսություններ ներառել են հակասեմիտիզմը, օրինակ՝ դավադրության տեսությունն այն մասին, որ հրեաները, ներառյալ BlackRock-ի հիմնադիր Ռոբերտ Կապիտոն հանդիսանում են կաբալի մի մասը, որը պատասխանատու է COVID-19-ի և «COVID օրակարգի» համար[80]։
Ընդհանուր սեփականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ընդհանուր սեփականություն» այն դեպքում, երբ շուկայում մրցակիցները սովորաբար սեփականաշնորհված են: Այլ կերպ ասած, այս մրցակիցները կարող են ունենալ նույն հզոր բաժնետերերը, եթե նրանց բաժնետոմսերը վաճառվեն հրապարակային ձևով: Ընդհանուր սեփականությունը կարող է վնաս պատճառել, քանի որ այն նվազեցնում է շուկայական մրցակցությունը, ինչը կարող է վնասակար լինել սպառողների և տնտեսության համար: Ի պատասխան լայնորեն մեջբերված հետազոտական հոդվածի, որը ցույց էր տալիս, որ ընդհանուր սեփականությունը բարձրացնում է գները[81], BlackRock-ը հրապարակել է մի սպիտակ թուղթ, որն անվանել է մեխանիզմը «անորոշ և անհավանական»։ Միևնույն ժամանակ հետազոտության արդյունքները ներառվել են որպես «ռիսկ» BlackRock-ի տարեկան զեկույցում: Ընդհանուր սեփականությունը կարող է նաև հանգեցնել գործադիր տնօրենների ավելի բարձր վարձատրության, նույնիսկ եթե ընկերությունների միջև մրցակցությունը նվազում է[82]։
Բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին BlackRock-ն ընդլայնել է իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) նախագծերը նոր անձնակազմով և արտադրանքներով[83][84][85][86][87]։ BlackRock-ը սկսել է ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի և բազմազանության խնդիրների վրա գործադիր տնօրեններին և բաժնետերերի ձայներին ուղղված պաշտոնական նամակների միջոցով ակտիվիստ ներդրողների կամ ներդրողների ցանցերի հետ, ինչպիսին է Carbon Disclosure Project-ը, որը 2017 թվականին ստեղծված նախագիծ է[88][89][90]։ 2018 թվականին Ռասել 1000 ընկերություններին խնդրել է բարելավել գենդերային բազմազանությունը իրենց տնօրենների խորհրդում, եթե նրանց մեջ երկու կին պակաս լինի[91]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brooker, Katrina (2008 թ․ հոկտեմբերի 29). «Can this man save Wall Street?». Fortune. Արխիվացված է օրիգինալից 2022-12-25-ին. Վերցված է 2025-01-31-ին.
- Foley, Stephen (2017 թ․ ապրիլի 2). «BlackRock's active funds navigate rough seas». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
- Ungarino, Rebecca (2020 թ․ դեկտեմբերի 30). «Here are 9 fascinating facts to know about BlackRock, the world's largest asset manager popping up in the Biden administration». Business Insider.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bebchuk, Lucian; Hirst, Scott (2019 թ․ դեկտեմբեր). «Index Funds and the Future of Corporate Governance: Theory, Evidence, and Policy». Columbia Law Review. 119 (8): 2029–2146. SSRN 3282794. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ McLaughlin, David; Massa, Annie (2020 թ․ հունվարի 9). «The Hidden Dangers of the Great Index Fund Takeover». Bloomberg Businessweek. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «BlackRock». Fortune. 2023 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Binnie, Isla (2023 թ․ հունիսի 26). «BlackRock's Fink says he's stopped using 'weaponised' term ESG». Reuters. Վերցված է 2024 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «West Virginia Treasury Drops BlackRock Over Stance on Climate Risk». Institutional Investor (անգլերեն). 2022 թ․ հունվարի 18. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Downey, Renzo (2022 թ․ դեկտեմբերի 1). «Florida divests $2B from BlackRock as movement against woke investing matures». Florida Politics - Campaigns & Elections. Lobbying & Government. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Muller, Wesley (2022 թ․ հոկտեմբերի 6). «Treasurer pulls Louisiana investments out of BlackRock • Louisiana Illuminator». Louisiana Illuminator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Appell, Douglas (2012 թ․ հուլիսի 9). «BlackRock departures spur talk about Fink's future». Pensions & Investments (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «The rise of BlackRock». The Economist. 2013 թ․ դեկտեմբերի 5. ISSN 0013-0613. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Larry Fink Q&A: "I Don't Identify as Powerful"». Bloomberg.com. Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- 1 2 Carey, David; Morris, John E. (2012). King of Capital: The Remarkable Rise, Fall, and Rise Again of Steve Schwarzman and Blackstone (անգլերեն). Crown Publishing Group. էջ 59. ISBN 978-0307886026. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- 1 2 3 4 5 6 Banerjee, Devin (2013 թ․ սեպտեմբերի 30). «Schwarzman Says Selling BlackRock Was 'Heroic' Mistake». Bloomberg News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- 1 2 3 4 «History». BlackRock. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Foley, John; Cox, Rob (2019 թ․ դեկտեմբերի 23). «BlackRock is Wall Street's object of fantasy M&A». Reuters. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
- 1 2 3 4 Loomis, Carol J. (2014 թ․ հուլիսի 7). «BlackRock: The $4.3 trillion force». Fortune. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Here come the IPOs». CNN. 1999 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Agnew, Harriet (2021 թ․ հոկտեմբերի 10). «BlackRock: 'the journey of a single man'». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.
- ↑ "Briefing: BlackRock – The Monolith and the Markets" (Արխիվացված 26 Օգոստոս 2018 Wayback Machine), The Economist, 7 December 2013, pp. 24–26.
- ↑ «BlackRock Acquiring State Street Research from MetLife» (Press release). Business Wire. 2004 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «BlackRock and a hard place». The Economist. 2006 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Spence, John (2006 թ․ հոկտեմբերի 2). «BlackRock, Merrill fund unit complete merger». MarketWatch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «BlackRock to Buy Quellos Fund of Funds Business». CNBC. Reuters. 2007 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ DeSilver, Drew (2007 թ․ հունիսի 27). «Quellos is selling unit to BlackRock in $1.72 billion deal». The Seattle Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «BlackRock to Acquire R3 Capital». The New York Times. 2009 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Kolhatkar, Sheelah (2010 թ․ դեկտեմբերի 9). «Fink Builds BlackRock Powerhouse Without Goldman Sachs Backlash». Bloomberg News. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ Rappaport, Liz; Craig, Susanne (2009 թ․ մայիսի 19). «BlackRock Wears Multiple Hats». The Wall Street Journal. ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Andrews, Suzanna.
- 1 2 Annie Massa.
- ↑ «BlackRock wraps up merger with Barclays Global Investors». Associated Press. 2010 թ․ փետրվարի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «US giant BlackRock buys arm of Barclays bank». The Guardian. 2009 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «BlackRock to join S&P 500 index». Reuters. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «BlackRock to join S&P 500 index, replacing Genzyme». The Boston Globe. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- 1 2 «Shadow and substance». The Economist. 2014 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Is BlackRock Too Big». Sovereign Wealth Fund Institute. n.d. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «BlackRock profit falls as shift from stocks hits fee revenue». Reuters (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
- 1 2 «BlackRock to Acquire FutureAdvisor» (Press release). BlackRock. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Tepper, Fitz (2015 թ․ հունիսի 24). «YC Alum FutureAdvisor Is Now Managing $600 Million In Assets». TechCrunch. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Stevenson, Alexandra (2015 թ․ նոյեմբերի 18). «BlackRock to Wind Down Macro Hedge Fund». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «BlackRock cuts ranks of stockpicking fund managers». Financial Times. 2017 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Foley, Stephen (2017 թ․ ապրիլի 19). «BlackRock assets under management hit $5.4tn on record ETF inflows». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Hughes, Jennifer (2017 թ․ ապրիլի 20). «BlackRock backs mainland China shares for MSCI benchmarks». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Sabatini, Patricia (2020 թ․ մայիսի 15). «PNC sold its shares to Blackrock stake for $14.4 billion». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ Sophie Baker.
- ↑ Jonnelle Marte.
- ↑ Zacks Equity Research (2020 թ․ սեպտեմբերի 2). «BlackRock Gets Nod to Set Up Mutual Fund Business in China (Revised)». Nasdaq. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «BlackRock Gets Nod to Set Up Mutual Fund Business in China (Revised)». news.yahoo.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «World's biggest asset manager BlackRock trimming investments in India, more optimistic on China». ThePrint (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
- ↑ «BlackRock says it's time to buy China stocks and trim India exposure: Report». Business Today (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
- 1 2 Smith, Elliot (2022 թ․ դեկտեմբերի 28). «Zelenskyy, BlackRock CEO Fink agree to coordinate Ukraine investment». CNBC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Schonfeld, Zach (2022 թ․ դեկտեմբերի 28). «Zelensky agrees to Ukraine rebuild investment with BlackRock CEO». The Hill. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Reichl, Dan; Brush, Silla (2023 թ․ ապրիլի 5). «BlackRock to Sell $114 Billion of Failed Banks' Securities». Bloomberg News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Hughes, Jennifer; Masters, Brooke (2023 թ․ ապրիլի 5). «BlackRock to manage $114bn of asset disposals after US bank failures». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Yue, Frances. «BlackRock is applying for a spot bitcoin ETF. Here's why it matters to the crypto industry». Market Watch. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Kostas, Leo. «How Investors Can Leverage The Introduction Of Crypto ETFs». Benzinga. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «BlackRock Names Aramco CEO Amin Nasser to Its Board of Directors». Bloomberg.com (անգլերեն). 2023 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Grover, Natalie (2023 թ․ հուլիսի 17). «BlackRock names Aramco boss to board». Reuters. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Hipkins, Chris; Woods, Megan (2023 թ․ օգոստոսի 8). «First of its kind climate fund to back 100% renewable energy». Beehive.govt.nz. New Zealand Government. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Gibson, Eloise (2023 թ․ օգոստոսի 9). «Government partners with US investment giant BlackRock on 2bn fund for solar, wind, hydrogen». Stuff. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «BlackRock Agrees to Acquire GIP, Creating a World Leading Infrastructure Private Markets Investment Platform». Global Infrastructure Partners (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «BlackRock strikes $12.5 bln deal for Global Infrastructure Partners». Reuters. 2024 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «BlackRock CEO Larry Fink on GIP deal: The future in private markets will be infrastructure». Youtube – CNBC Television. 2024 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «BlackRock Launches Its First Tokenized Fund, BUIDL, on the Ethereum Network» (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Victoria Cavaliere, Bloomberg (2024 թ․ հուլիսի 14). «Trump shooter was once featured in a BlackRock ad». Fortune. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «BlackRock says suspect from Trump rally appeared in a 2022 ad». Reuters. 2024 թ․ հուլիսի 15. Վերցված է 2024 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Wong, Natalie (2024 թ․ հուլիսի 31). «BlackRock Expands New York Offices at Related's 50 Hudson Yards». Bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ The New Money Trust: How Large Money Managers Control Our Economy and What We Can Do About It Արխիվացված 2 Հունիս 2022 Wayback Machine, 23 November 2020
- ↑ «World Economic Outlook Database, April 2022». IMF.org. International Monetary Fund. 2022 թ․ ապրիլ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ BlackRock Financials (PDF), 2018, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 1-ին, Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին
- ↑ «BlackRock: assets under management 2024». Statista (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Henderson, Richard; Noonan, Laura; Fontanella-Khan, James (2020 թ․ մայիսի 11). «BlackRock's largest shareholder sells 22% stake». Financial Times. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «BlackRock, Inc. Common Stock (BLK) Institutional Holdings». Nasdaq (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Die grösste Schattenbank der Welt». Basler Zeitung. 2012 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Aronoff, Kate (2020 թ․ հունիսի 26). «Is BlackRock the New Vampire Squid?». The New Republic. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Cox, Jeff (2021 թ․ մարտի 24). «Yellen supports banks' share buybacks. Sen. Warren wants BlackRock designated too big to fail». CNBC. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ Fichtner, Jan; Heemskerk, Eelke M.; Garcia-Bernardo, Javier (2017). «Hidden power of the Big Three? Passive index funds, re-concentration of corporate ownership, and new financial risk». Business and Politics. 19 (2): 298–326. doi:10.1017/bap.2017.6.
- ↑ «Who owns big business: the rise of passive investors (@uvaCORPNET)». YouTube. 2016 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 12. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «BlackRock – The company that owns the world? (Investigate Europe)». YouTube. 2018 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ փետրվարի 8. Վերցված է 2025 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Does BlackRock Own Both Fox News and Dominion Voting Systems?». Snopes. 2023 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Facebook posts». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «'COVID agenda is Jewish': Antisemitic flyer found at Melbourne synagogue». The Jerusalem Post. 2022 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ «Why the presence of common shareholders in rival companies looms as a threat». IESE Insight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «When sky-high executive pay is a case of common ownership». IESE Insight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «BlackRock stakes claim on 'sustainable investing' revolution». Financial Times. 2018 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին. «BlackRock intends to become a global leader in "sustainable investing", says Larry Fink, as the world's largest asset manager launched»
{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Chasan, Emily (2017 թ․ հոկտեմբերի 10). «BlackRock Names Former Obama Aide to Run Sustainable Investing». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Jarsh, Melissa; Chasan, Emily (2018 թ․ հունիսի 13). «BlackRock, Wells Fargo Are Betting on Ethical Investing Funds for 401(k)s». Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Camilla Giannoni (2018 թ․ հոկտեմբերի 19). «BlackRock hires new Switzerland CEO». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին. «deepen our commitment to clients in Switzerland and broaden our sustainable investing footprint in Europe»
- ↑ Gruber, Angelika (2018 թ․ հոկտեմբերի 19). «Independent Capital's Staub-Bisang to run BlackRock Switzerland». Reuters. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Tarek Soliman (2017 թ․ հունիսի 1). «The new normal: Exxon shareholders vote in favour of climate action». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Gary McWilliams (2017 թ․ մայիսի 31). «Exxon shareholders approve climate impact report in win for activists». Reuters. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Winston, Andrew (2018 թ․ հունվարի 19). «Does Wall Street Finally Care About Sustainability?». Harvard Business Review. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Chasan, Emily (2018 թ․ նոյեմբերի 3). «BlackRock Is Sick of Excuses for Corporate Boards Lacking Women». Bloomberg. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.