Apple HomePod
| Տեսակ | smart speaker?, wireless speaker? և digital media player? |
|---|---|
| Ենթադաս | smart speaker?, Համակարգչային պլատֆորմ, smart hub? և Apple hardware? |
| Նախագծող | Էփլ |
| Մշակող | Էփլ |
| Արտադրող | Foxconn, Inventec (China)? և Inventec? |
| Ծագման երկիր | |
| Լույս է տեսել | փետրվարի 9, 2018 |
| Կենտրոնական պրոցեսոր | Apple A8 |
| ՕՀ | iOS, tvOS?[1] և audioOS? |
| Քաշ | 2,5 կգ և 2,5 կգ |
| Կայք | apple.com/homepod/ |
Apple HomePod, Apple ընկերության կողմից արտադրված ձայնային կառավարմամբ մատակարարված խելացի էլեկտրոդինամիկական բարձրախոս, որն իր աշխատանքի ժամանակ օգտագործում է հարց-պատասխան համակարգով աշխատող ամպային անձնական ձայնային օգնական Apple Siri-ն։ Արտադրանքը ներկայացվել է 2017 թվականի հունիսի 5-ին WWDC 2017 կոնֆերանսի ժամանակ[2]։
Տվյալ «խելացի» էլեկտրոդինամիկական բարձրախոսի վաճառքները պետք է սկսվեն 2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում 349$ արժեքով[2]։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple HomePod-ը կարող է անմիջականորեն աշխատել Apple Music համացանցային ծառայության հետ և բացել փլեյլիսթերը՝ անկախ նրանից, թե ինչ սարքերում էին նրանք ստեղծված եղել։ Նա ընդունակ է օգտագիրոջ հետ սահմանափակ ձայնային փոխազդեցության, երաժշտության և աուդիոգրքերի վերարտադրման, պոդկաստների փոխհաղորդման, իր օգնությամբ կարելի է իմանալ լուրերը, եղանակի տեսությունը, ինֆորմացիա ստանալ ճանապարհային խցանների և մոտակա սպորտային իրադարձությունների մասին, զարթուցիչ տեղադրել, ձևակերպել անձնական օրակարգի նպատակների ցանկ և այլն[3]։
Իսկ կարգավորված ծրագրային պլատֆորմի դեպքում այն կարող է ղեկավարել որոշ սմարթ-սարքերով, ինչպիսիք են՝ սմարթ-վարագույները, սմարթ-օդորակիչները, սմարթ-սառնարանները, խելացի լուսավորությունը և այլ «խելացի» կենցաղային էլեկտրասարքեր՝ իրենցից ներկայացնլով խելացի տան հանգույց[4]։
Սարքավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple HomePod–ում օգտագործվում է ARM ճարտարապետությամբ 64 բիթանոց երկմիջուկային Apple A8 միկրոպրոցեսոր և AirPlay 2 տեխնոլոգիայով պատրաստված Wi-Fi անլար կապի ապահովման պրոցեսորների կոմպլեքս։ Այն իր մեջ նաև ներառում է օգտագիրոջից հրամաններ ստանալու և շրջապատող ձայները լսելու համար նախատեսված վեց բարձրախոս[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.clubic.com/technologies-d-avenir/enceinte-intelligente/actualite-891558-homepod-tourne-tvos.html
- 1 2 3 «Прямая трансляция с конференции WWDC 2017». 3DNews. 5 июня 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Apple анонсировала «умную колонку» HomePod». 3DNews. 6 июня 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Welcome HomePod». Apple Inc. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Welcome HomePod». Apple Inc.
- «Apple анонсировала «умную колонку» HomePod». 3DNews. 6 июня 2017.