Jump to content

.com

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.com
պատկերանիշ
Տեսակընդհանուր վերին մակարդակի դոմեն
Երկիր ԱՄՆ
Ներդրվել էհունվարի 1, 1985[1]
Փյունիկոդcom
ԿայքVerisign.com ռեգիստր

com դոմեն, համացանցի DNS-ում վերին մակարդակի դոմեն։ Այն ստեղծվել է 1985 թվականի մարտին ինտերնետային դոմենների առաջին խմբում։ Դոմենի անունը ծագում է commercial (առևտրային) բառից[2], ինչը ցույց է տալիս, որ դոմենի սկզբնապես եղել է առևտրային կազմակերպությունների ենթադոմենների գրանցման համար։ Ավելի ուշ դոմենը բացվել է ընդհանուր նպատակների համար։

Դոմենը սկզբնապես կառավարվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից, այսօր Verisign է շահագործում այն, սակայն դոմենը գտնվում է ԱՄՆ օրենսդրության իրավասության ներքո[3][4][5]։ Ամերիկյան բիզնեսներն ու ձեռնարկությունները ավելի շատ օգտագործում են ․com դոմենը ․us դոմենի փոխարեն[6]։ .com դոմենում Verisign-ի գրանցումներն իրականացվում են ICANN-ի կողմից հավատարմագրված դոմենի անունների գրանցողների կողմից։ Գրանցամատյանը ընդունում է միջազգայնացված դոմենային անուններ։

.com դոմենը եղել է համացանցի վերին մակարդակի դոմեններից մեկը, երբ 1985 թվականի հունվարին ներդրվել է Դոմենային անունների համակարգը, մյուս դոմեններն են edu, gov, mil, net, org և int[7]։ Այն դարձել է ամենամեծ վերին մակարդակի դոմենը[8] և իր անունն է տվել դոթքոմի փուչիկին՝ ժամանակաշրջան 1990-ական թվականների վերջին, որի ընթացքում համացանցին վերաբերող հասկացությունների և ընկերությունների վերաբերյալ չափազանց շատ շահարկումները հանգեցրել են ինտերնետի օգտագործման և ընդունման արագ աճի։

Երբ 1985 թվականի հունվարի 1-ին առաջին անգամ ներդրվել է Դոմենային անունների համակարգը, com դոմենը եղել է առաջին բարձր մակարդակի դոմեններից մեկը[9]։ Դոմենը կառավարվել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից, սակայն նախարարությունը դոմենի պահպանման նպատակով պայմանագիր է կնքել SRI International-ի հետ։ SRI-ը ստեղծել է DDN-NIC-ը, որը հայտնի է նաև որպես SRI-NIC կամ պարզապես NIC (Network Information Center)[2], որն այդ ժամանակ հասանելի է եղել nic.ddn.mil դոմենի անվամբ։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած շահագործման պայմանագիր է կնքվել Government Systems Inc. (GSI) ընկերության հետ, որը ենթապայմանագրով այն հանձնել է Network Solutions Inc. (NSI) ընկերությանը[10]։

1993 թվականի հունվարի 1-ին Ազգային գիտական հիմնադրամը ստանձնել է դոմենի պահպանման պատասխանատվությունը, քանի որ com-ը հիմնականում օգտագործվել է ոչ պաշտպանական նպատակներով։ NSF-ը շահագործման պայմանագիր է կնքել Network Solutions (NSI) ընկերության հետ։ 1995 թվականին դոմենի ստեղծումից ի վեր առաջին անգամ NSF-ը NSI-ին թույլատրել է գրանցվողներից տարեկան վճար գանձել։ Սկզբում վճարը տարեկան 50 ԱՄՆ դոլար է կազմել, որից 35 ԱՄՆ դոլարը տրվել է Ազգային վիճակագրական ծառայությանը, իսկ 15 ԱՄՆ դոլարը՝ կառավարությանը։ Նոր գրանցումների ժամանակ անհրաժեշտ էր վճարել երկու տարվա գումար, ինչը նոր դոմենի գրանցման վճարը դարձնում էր 100 ԱՄՆ դոլար։ 1997 թվականին ԱՄՆ Առևտրի նախարարությունը ստանձնել է այս առաջին յոթ ընդհանուր TLD-ների նկատմամբ լիազորությունները։ Այն ներկայումս շահագործվում է Verisign-ի կողմից, որը գնել է Network Solutions-ը։ Verisign-ը հետագայում Network Solutions-ի ոչ գրանցամատյանային գործառույթները առանձնացրեց առանձլնէ ընկերության մեջ, որը շարունակում է գործել որպես գրանցող մարմին։ Անգլերենում դոմենի անունը հաճախ գրվում է կետով և սովորաբար արտասանվում է որպես դոթ քոմ (dot-com)։

Չնայած com դոմենները սկզբում նախատեսված են եղել առևտրային կազմակերպությունների համար[2], 1990-ականների կեսերից ի վեր դոմենը որևէ սահմանափակում չի ունեցել իրավասու գրանցվողների համար։ Ինտերնետի առևտրայնացման և տարածման հետ մեկտեղ դոմենը բացվել է հանրության համար և արագորեն դարձել վերին մակարդակի ամենատարածված դոմենը կայքերի և էլեկտրոնային փոստիհամար։ Շատ ընկերություններ, որոնք ծաղկում են ապրել 1997-ից 2001 թվականներին՝ այն ժամանակահատվածում, որը հայտնի է որպես «դոթքոմի փուչիկ», ներառել են com բառը իրենց անվանումներում. դրանք հայտնի են դարձել որպես դոթքոմներ կամ դոթքոմ ընկերություններ: 2001 թվականին ներդրվել է ․biz դոմեն, որը նախատեսված էր այն ընկերությունների համար, որոնք չէին կարողացել com դոմենային անուն գրանցել։ Այն նպատակ է ունեցել հաճախորդներին հասկացնել, որ նրանք հայտնվել են օրինական բիզնես կայքում, չնայած դրան ․biz դոմենը լայն տարածում չի գտել[11]:

Չնայած աշխարհի ցանկացած վայրում գործող ընկերությունները կարող են գրանցել com դոմեններ, շատ երկրներ նմանատիպ նպատակով ունեն երկրորդ մակարդակի դոմեն՝ իրենց երկրի կոդի վերին մակարդակի դոմենի (ccTLD) ներքո, ինչպիսիք են Ավստրալիան (com.au), Չինաստանը (com.cn), Հունաստանը (com.gr), Իսրայելը (co.il), Հնդկաստանը (co.in), Ինդոնեզիան (co.id), Ճապոնիան (co.jp), Մեքսիկան (com.mx), Նեպալը (.com.np), Պակիստանը (.com.pk), Հարավային Կորեան (co.kr), Շրի Լանկան (com.lk), Միացյալ Թագավորությունը (co.uk) և Վիետնամը (.com.vn):

Շատ ոչ առևտրային կայքեր և ցանցեր օգտագործում են com դոմենային անուններ՝ վերջինիս ճանաչելիությունից օգտվելու համար: Այնուամենայնիվ, գրանցման վիճակագրությունը ցույց է տալիս, որ դոմենը տարիների ընթացքում տարբեր չափի ժողովրդականություն է վայելել[8]:

2011 թվականի դեկտեմբերին Verisign-ը հայտնել է, որ գրանցվել է մոտ 100 միլիոն com դոմեն[12]: Համաձայն 2020 թվականի մարտին հրապարակված Դոմենների անվանումների ոլորտի համառոտագրի, որը հրապարակվում է յուրաքանչյուր եռամսյակ, com դոմենների գրանցումների ընդհանուր թիվը կազմել է 145.4 միլիոն[13]: 2009 թվականի մարտի դրությամբ Verisign-ը հայտնել է, որ դոմենը սպասարկում են 926 հավատարմագրված գրանցվածների[12]։

2012 թվականի նոյեմբերի 29-ին ԱՄՆ Առևտրի նախարարությունը հաստատել է Verisign, Inc.-ի և ICANN-ի միջև com-ի Գրանցամատյանի համաձայնագրի երկարաձգումը։ Այս համաձայնագրի միջոցով Verisign-ը կառավարել է com-ի գրանցամատյանը մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը[14]։

Երկրորդ մակարդակի հին դոմենների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են 100 ամենահին գրանցված և մինչ օրս գործող com դոմենները[15]։

ՏեղՍտեղծման ամսաթիվԴոմենի անուն
1մարտի 15, 1985symbolics.com
2ապրիլի 24, 1985BBN.com
3մայիսի 24, 1985think.com
4հուլիսի 11, 1985MCC.com
5սեպտեմբերի 30, 1985DEC.com
6նոյեմբերի 7, 1985northrop.com
7հունվարի 9, 1986xerox.com
8հունվարի 17, 1986SRI.com
9մարտի 3, 1986HP.com
10մարտի 5, 1986bellcore.com
11մարտի 19, 1986IBM.com
11մարտի 19, 1986sun.com
13մարտի 25, 1986intel.com
13մարտի 25, 1986TI.com
15ապրիլի 25, 1986ATT.com
16մայիսի 8, 1986GMR.com
16մայիսի 8, 1986tek.com
18հուլիսի 10, 1986FMC.com
18հուլիսի 10, 1986UB.com
20օգոստոսի 5, 1986bell-atl.com
20օգոստոսի 5, 1986GE.com
20օգոստոսի 5, 1986grebyn.com
20օգոստոսի 5, 1986ISC.com
20օգոստոսի 5, 1986NSC.com
20օգոստոսի 5, 1986stargate.com
26սեպտեմբերի 2, 1986Boeing.com
27սեպտեմբերի 18, 1986ITCorp.com
28սեպտեմբերի 29, 1986siemens.com
29հոկտեմբերի 18, 1986pyramid.com
30հոկտեմբերի 27, 1986alphaDC.com
30հոկտեմբերի 27, 1986BDM.com
30հոկտեմբերի 27, 1986fluke.com
30հոկտեմբերի 27, 1986inmet.com
30հոկտեմբերի 27, 1986kesmai.com
30հոկտեմբերի 27, 1986mentor.com
30հոկտեմբերի 27, 1986NEC.com
30հոկտեմբերի 27, 1986ray.com
30հոկտեմբերի 27, 1986rosemount.com
30հոկտեմբերի 27, 1986vortex.com
40նոյեմբերի 5, 1986alcoa.com
40նոյեմբերի 5, 1986GTE.com
42նոյեմբերի 17, 1986adobe.com
42նոյեմբերի 17, 1986AMD.com
42նոյեմբերի 17, 1986DAS.com
42նոյեմբերի 17, 1986data-IO.com
42նոյեմբերի 17, 1986octopus.com
42նոյեմբերի 17, 1986portal.com
42նոյեմբերի 17, 1986teltone.com
49դեկտեմբերի 11, 19863Com.com
49դեկտեմբերի 11, 1986amdahl.com
ՏեղՍտեղծման ամսաթիվԴոմենի անուն
49դեկտեմբերի 11, 1986CCUR.com
49դեկտեմբերի 11, 1986CI.com
49դեկտեմբերի 11, 1986convergent.com
49դեկտեմբերի 11, 1986DG.com
49դեկտեմբերի 11, 1986peregrine.com
49դեկտեմբերի 11, 1986quad.com
49դեկտեմբերի 11, 1986SQ.com
49դեկտեմբերի 11, 1986tandy.com
49դեկտեմբերի 11, 1986TTI.com
49դեկտեմբերի 11, 1986unisys.com
61հունվարի 19, 1987CGI.com
61հունվարի 19, 1987CTS.com
61հունվարի 19, 1987SPDCC.com
64փետրվարի 19, 1987apple.com
65մարտի 4, 1987NMA.com
65մարտի 4, 1987prime.com
67ապրիլի 4, 1987philips.com
68ապրիլի 23, 1987datacube.com
68ապրիլի 23, 1987KAI.com
68ապրիլի 23, 1987TIC.com
68ապրիլի 23, 1987vine.com
72ապրիլի 30, 1987NCR.com
73մայիսի 14, 1987cisco.com
73մայիսի 14, 1987RDL.com
75մայիսի 20, 1987SLB.com
76մայիսի 27, 1987parcplace.com
76մայիսի 27, 1987UTC.com
78հունիսի 26, 1987IDE.com
79հուլիսի 9, 1987TRW.com
80հուլիսի 13, 1987unipress.com
81հուլիսի 27, 1987dupont.com
81հուլիսի 27, 1987lockheed.com
83հուլիսի 28, 1987rosetta.com
84օգոստոսի 18, 1987toad.com
85օգոստոսի 31, 1987quick.com
86սեպտեմբերի 3, 1987allied.com
86սեպտեմբերի 3, 1987DSC.com
86սեպտեմբերի 3, 1987SCO.com
89սեպտեմբերի 22, 1987gene.com
89սեպտեմբերի 22, 1987KCCS.com
89սեպտեմբերի 22, 1987spectra.com
89սեպտեմբերի 22, 1987WLK.com
93սեպտեմբերի 30, 1987mentat.com
94հոկտեմբերի 14, 1987WYSE.com
95նոյեմբերի 2, 1987CFG.com
96նոյեմբերի 9, 1987marble.com
97նոյեմբերի 16, 1987cayman.com
97նոյեմբերի 16, 1987entity.com
99նոյեմբերի 24, 1987KSR.com
100նոյեմբերի 30, 1987NYNEXST.com

Վերին մակարդակի դոմենի ընդլայնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

.com դոմենի հաջողությունից հետո CentralNic-ը գրանցել է վերին մակարդակի դոմենի բազմաթիվ ընդլայնումներ՝ հետևյալ ձևաչափով՝ .երկիր.Com։

Վերին մարդակի դոմենի ընդլայնումներից են՝

.ar.com (Արգենտինա, չի օգտագործվում)

.br.com (Բրազիլիա, Գրանցամատյան)

.cn.com (Չինաստան, Գրանցամատյան)

.de.com (Գերմանիա, Գրանցամատյան)

.eu.com (Եվրոպական միություն, Գրանցամատյան)

.gb.com (Մեծ Բրիտանիա, չի օգտագործվում)

.gr.com (Հունաստան, գրանցամատյան չկա)

.hu.com (Հունգարիա, չի օգտագործվում)

.it.com (Իտալիա, Գրանցամատյան)

.uk.com (Միացյալ Թագավորություն, Գրանցամատյան)

.us.com (ԱՄՆ, Գրանցամատյան)

.za.com (Հարավաֆրիկյան Հանրապետություն, գրանցամատյան չկա)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.iana.org/domains/root/db/com.html
  2. 1 2 3 «Domain requirements». 1984-10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. ↑ Pott, Trevor; Thomson, Iain (2012-03-01). «US shuts down Canadian gambling site with Verisign's help». The Register.
  4. ↑ «Les ".com" peuvent être saisis par les autorités américaines» (ֆրանսերեն). PC World magazine. Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. ↑ Kaelin, Lee (2012-03-01). «No need for SOPA, VeriSign seizes bodog.com for US authorities». TechSpot.
  6. ↑ «The Most Popular Domain Extensions | Top 10 TLDs». Ionos. 2022-10-17. Արխիվացված օրիգինալից 2023-05-10-ին. Վերցված է 2023-05-10-ին.
  7. ↑ «ICANN | Archives | Top-Level Domains (gTLDs)».
  8. 1 2 «Domain Name Industry Brief (DNIB)». Verisign. 2022-12-31. Վերցված է 2023-03-23-ին.
  9. ↑ «.com Domain Delegation Data». IANA. Վերցված է 2020-02-01-ին.
  10. ↑ NIC@NIC.DDN.MIL (1991-09-25). «SRI-NIC services moving». Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին. {{cite web}}: Unknown parameter |newsgroup= ignored (օգնություն)
  11. ↑ «Introducing .COM, .ORG, .NET, .BIZ, & .COMDomains». 2020 թ․ նոյեմբերի 17.
  12. 1 2 «.com Monthly Transaction Report». icann.org. 2011 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2013-05-20-ին.
  13. ↑ «Executive Summary» (PDF). The Domain Name Industry Brief. Verisign. 17 (1): 2. 2020 թ․ մարտ.
  14. ↑ «Department of Commerce Approves Verisign-ICANN .com Registry Renewal Agreement». ntia.doc.gov (Press release). 2012-11-30. Արխիվացված է օրիգինալից 2012-12-03-ին.
  15. ↑ «100 oldest .com domains». iWhois.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին. Վերցված է 2012-03-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]