Jump to content

Քերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանի քաղաք և մեծ քաղաք
Քերման
պարս.՝ کرمان
30°17′28″N 57°4′4″E / 30.29111°N 57.06778°E / 30.29111; 57.06778
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերման
Շահրեստան Քերման
ՀամայնքCentral District?
Մակերես180,7 կմ²
ԲԾՄ1760 մետր
Բնակչություն537 718 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ34
Փոստային դասիչ761
Պաշտոնական կայքkerman.ir​(պարս.)
Քերման (Իրան)##
Քերման (Իրան)

Քերման (պարս.՝ کرمان), քաղաք Իրանի հարավ-արևելքում, Քերման օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Քերման շահրեստանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 537 718 մարդ (2016)[1][2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 537 718 մարդ, որոնք կազմում էին 162 677 տնտեսություն[3]։ Քաղաքը բնակչությամբ Քերման օսթանի ամենախոշոր[4] և Իրանի տասնչորսերորդ ամենախոշոր[5] քաղաքն է։ Քերմանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի19561966198619911996200620112016
Բնակիչ 62 157[6] 85 404[7] 264 560[8] 311 643[5] 384 991[5] 515 114[9] 534 441[10] 537 718[3]

Բնակչության մեծամասնությունը կազմում են պարսիկները, որոնք հիմնականում շիա իսլամի հետևորդներ են։ Կա նաև զրադաշտական փոքրամասնություն[11]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերմանը շրջապատված է լեռներով․ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից՝ 1755 մետր։ Քերմանի կլիման բնութագրվում է որպես չափավոր․ ամռանը՝ շոգ, իսկ գարնանը հաճախակի ավազամրրիկներով։ Տարեկան տեղումների միջին քանակը 135 մմ է, գրեթե հիմնական տեղումները դեկտեմբեր-ապրիլ ամիսներին են։

Քերման անունով երկրամասը հիշատակվում է դեռ Դարեհ I-ի արձանագրություններում[12]։ Քերման քաղաքը հիմնադրվել է Պարսկաստանի Սասանյանների հարստության հիմնադիր Արտաշիր Ա թագավորի կողմից Բեհ-Արտաշիր անվան տակ` որպես պաշտպանական հենակետ[12]։ Սասանյան Պարսկաստանում քաղաքը չուներ մեծ նշանակություն, իսկ Քիրման երկրամասի մայրաքաղաքը Սիրջան քաղաքն էր[12]։

Մ.թ. 642 թվականին Նահավանդի ճակատամարտում Սասանյան վերջին թագավոր Հազկերտ Գ-ի պարտությունից հետո քաղաքն անցել է արաբական տիրապետության տակ։ Քերմանի բնակչության հիմնական մասը մինչև 8-րդ դարի սկիզբն ընդունել է մահմեդականություն, սակայն ստվար զրադաշտական համայնքը պահպանվել է և կարևոր դեր խաղացել քաղաքի պատմության մեջ ընդհուպ մինչև 18-րդ դարը[12]։ Արաբական աղբյուրներում քաղաքն արդեն հիշատակվում է Քերման անվան տակ։

Սեֆյանների օրոք, որոնց վերահսկողության տակ քաղաքն անցավ 1502 թվականին, Քերմանն արդեն նահանգի վարչական կենտրոնն էր[11]։ Սեֆյան Պարսկաստանի թուլացման արդյունքում քաղաքը 18-րդ դարի սկզբում ենթարկվել է ասպատակությունների` 1716 թվականին բելուջների, իսկ 1719-1721 թվականներին և 1747 թվականին՝ Ղանդահարի աֆղանների կողմից[13][14]։

1794 թվականին քաղաքը՝ որպես Զենդյան հարստության վերջին հանգրվան, պաշարվեց Ղաջարական հարստության հիմնադիր ապագա շահ Աղա Մոհամմադ խան Ղաջարի զորքերի կողմից։ Մի քանի ամիս տևած պաշարումից հետո քաղաքը գրավվեց և ավերվեց[15]։ Քերմանը երեք ամսով տրվեց զորքերի թալանին, տղամարդկանց մեծ մասը սպանվեց կամ կուրացվեց, կանայք և երեխաները ստրկացվեցին[15]։ Քաղաքը վերականգնվեց 19-րդ դարի սկզբում Ֆաթհ Ալի շահի օրոք[11]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերմանի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. ↑ «IRAN: Kerman» (անգլերեն).
  5. 1 2 3 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  6. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. ↑ «KERMAN iii. POPULATION» (անգլերեն). Encyclopædia Iranica. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. 1 2 3 «Kermān on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ. հոկտեմբերի 22-ին.
  12. 1 2 3 4 «KERMAN ii. HISTORICAL GEOGRAPHY». Encyclopædia Iranica (անգլ.).
  13. ↑ «KERMAN vii. HISTORY IN THE SAFAVID PERIOD». Encyclopædia Iranica (անգլ.).
  14. ↑ «KERMAN viii. HISTORY IN THE AFSHARID AND ZAND PERIOD». Encyclopædia Iranica (անգլ.).
  15. 1 2 «KERMAN ix. HISTORY IN THE QAJAR PERIOD». Encyclopædia Iranica (անգլ.).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 445)։