Jump to content

Տուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկղ
Ենթադասկոնտեյներ, արտեֆակտ Խմբագրել Wikidata
Նյութփայտանյութեր, ստվարաթուղթ Խմբագրել Wikidata
Ձևըrectangular cuboid Խմբագրել Wikidata
Ստվարաթղթե տուփ

Տուփ, բարակ նյութից (թուղթ, ստվարաթուղթ, պլաստիկ, բարակ մետաղ) պատրաստված, բազմակողմանի կամ գլանաձև խոռոչով, բարակ պատերով առարկա, որը նախատեսված է ինչ-որ բան պահելու, ամբարելու կամ տեղափոխելու համար։

Մետաղական տուփ

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, բարակ և ճկուն (ստվարաթղթե) պատերի դեպքում օգտագործվում է «տուփ» բառը, իսկ ավելի հաստ (փայտե) պատերի դեպքում՝ «արկղ» բառը: Ի տարբերություն պարկի, տուփի ձևը մնում է նույնը՝ անկախ նրանից, այն դատարկ է, թե լցված։

Ուղղանկյունաձև, երբեմն նաև այլ կառուցվածքով է տարբերվում տուփը (արկղ) դույլից, բանկայից, շշից և նմանատիպ այլ տարաներիից։ Այդ ձևը ունի առավելություն, քանի որ խնայում է տարածք պահեստավորման և փոխադրման ժամանակ՝ հաշվի առնելով, որ հարևան պահոցները (ինչպես նաև սենյակները, պահարանները, վագոնները և այլն) նույնպես ունեն բազմանիստ մարմնի ձև։ Մյուս կողմից, տուփերն ու արկղերը իրենց ձևի պատճառով միշտ չէ, որ հարմար են մեկ մարդու կողմից տեղափոխման համար։

Արխիվի փաստաթղթերի պահպանման տուփ

Ամենատարածված օգտագործվող նյութերն են փայտե տախտակները, ստվարաթուղթը, թուղթը, անագը, պլաստմասսան, դյուր ալյումինը, կապրոնը, ծղոտը և այլն։

Կան նաև հաստատուն խոսքային արտահայտություններ, ինչպիսիք են՝ «սև արկղ», «փոխանցման տուփ», որոնք վերաբերում են այն առարկաներին, որոնք ներկայումս ընդհանրապես նման չեն արկղի կամ արկղի, բայց այդպես են կոչվում պատմական տեսանկյունից[1][2]։

Փայտե արկղ

Տուփերի կամ արկղերի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փայտե արկղ՝ թեքվող կափարիչով, նախատեսված կենցաղային իրեր պահելու համար։
  • Սնդուկ՝ ավանդական արկղ տարատեսակ իրեր պահելու համար։
  • Գրչաման՝ փոքր տուփ, որն օգտագործվում է գրասենյակային տարբեր պարագաներ, հիմնականում մատիտներ և գրիչներ, բայց նաև ռետիններ, քանոններ և այլն պահելու համար։
  • Պատյան՝ կափարիչով տուփ, նախատեսված է տարբեր կենցաղային և արժեքավոր իրեր պահելու համար, սովորաբար երկարավուն կամ հարթ ձև ունի։
  • Զարդատուփ՝ փոքրիկ արկղիկ՝ տարբեր կառուցվածքի, որն օգտագործվում է զարդեր, փող, թղթեր և այլ փոքր, բայց սովորաբար արժեքավոր իրեր պահելու համար։
  • Բեռնապահունակ՝ տարատեսակ մեծ կամ փոքր բեռների պահոց[3]։

Տուփերի և արկղերի կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բաժանորդային արկղ՝ հատուկ պահարան է՝ առանձին փակվող խցիկներով, որը նախատեսված է փոստը հավաքելու և ժամանակավորապես պահելու համար: Այն գտնվում է փոստային ծառայության ձեռնարկությունում և ունի համապատասխան պահպանություն։
  • Փամփուշտատուփ՝ փամփուշտների տուփ, գնդացիրի տուփ՝ հատուկ տուփ (պատյան) գնդացիրի փամփուշտի գոտին տեղադրելու, պահելու, տեղափոխելու (կրելու) և օգտագործելու համար։
  • Փոստարկղ՝ տուփը նախատեսված է նամակներ հավաքելու կամ տեղ հասցնելու համար։
  • Քվեարկության տուփ՝ քվեաթերթիկներ պահելու համար նախատեսված անցք ունեցող տարա է: Քվեարկության մեկնարկից առաջ ընտրական հանձնաժողովի անդամները կնքում են քվեարկության տուփը, լցնում ընտրողների քվեաթերթիկներով գաղտնի քվեարկության ընթացքում և բացում քվեարկությունից հետո:
  • Լիցքավորման տուփ՝ նախատեսված է էլեկտրոնային սարքավորումների՝ հատկապես ականջակալների, լարերի, սմարթ ժամացույցների և այլ փոքր սարքերի մարտկոցը լիցքավորելու և հաճախ նաև պահպանելու համար[4]։
  • Շշերի արկղ՝ շշերը ուղղահայաց դիրքով տեղափոխելու և պահելու համար նախատեսված տարա է։
  • Հանգանակության արկղ՝ հատուկ տուփ կամ պատյան, որտեղ մարդիկ դնում են բարեգործական նվիրատվություններ, նվերներ կամ դրամական աջակցություն։ Այս տուփը սովորաբար տեղադրվում է տեսանելի վայրերում, օրինակ՝ եկեղեցիներում, մշակութային վայրերում կամ այլ հասարակական տարածքներում։
  • Հուսալի պահպանության տուփ՝ հաճախ օգտագործվում են թանկարժեք շշերով խմիչքներ փակ և անվտանգ պահելու, տեղափոխելու նպատակով[7]։
  • Հատուկ նպատակով պատրաստած տուփ՝ սովորաբար օգտագործվում է արդյունաբերության, առևտրի կամ արտադրության ոլորտում, երբ անհրաժեշտ է ունենալ կոնկրետ չափերի և ձևի տուփ՝ ապրանքները կամ նյութերը ապահով պահելու, տեղափոխելու կամ պահեստավորելու համար[8]։

Տուփեր և կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային կատուների հաճախ «անդիմադրելի» գրավչությունը տարբեր (սովորաբար ստվարաթղթե) տուփերի նկատմամբ, անկախ դրանց չափից, լայնորեն հայտնի է: Big Cat Rescue ոչ առևտրային կազմակերպությունը փորձարկում է անցկացրել տուփերով՝ կատվազգիների ընտանիքի խոշոր ներկայացուցիչների վրա, ինչպիսիք են առյուծը, սև հովազը, վագրերը, լուսանը և այլն: Գրեթե ոչ ոք չէր կարողանում դիմադրել տուփի մեջ պառկելու գայթակղությանը, և միայն ընձառյուծներն էին վախենում դա անել, քանի որ ստվարաթուղթը դողում էր դիպչելուց:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://ru.wikipedia.org/wiki/
  2. ↑ https://www.techinsider.ru/popmem/800503-pochemu-chernyy-yashchik-nazyvaetsya-chernym-esli-na-samom-dele-on-oranzhevyy/
  3. ↑ https://ru.wikipedia.org/wiki/
  4. ↑ Цабель С. А. (1890–1907). «Ящик зарядный, минный». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. ↑ Бомбовые ящики // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  6. ↑ Зарядный ящик // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого … [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.
  7. ↑ Лыкошин А. С. (1890–1907). «Ящики укупорочные». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. ↑ «Ящик форменный». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուփ» հոդվածին։