Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ
Ջնջման առաջադրված հոդվածներ Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի: Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։
|
Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.
==[[Հոդված]]== :{{la|Հոդված}} Ձեր պատճառաբանությունը--~~~~
| ↓ | Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել… |
- Օրթեզ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Այս հոդվածը և Օրթեզներ հոդվածը պարունակում են բովանդակություն նույն թեմայի շուրջ, ընդ որում այս հոդվածը միջլեզվային հղումներով կցված է այն հոդվածների հետ, որտեղ ներկայացվում է այն մասնագիտությունը, որը պատրաստում է օրթեզներ և այլ օրթոպեդիկ սարքավորումներ, և ոչ անմիջական օրթեզների մասին:--Վահան Ֆարյան (քննարկում 17:00, 15 սեպտեմբերի 2026 (UTC)
Հոդվածում անձի նշանակալիությունը չի երևում։ --23artashes (քննարկում) 08:29, 16 սեպտեմբերի 2026 (UTC)
- Աղմկոտ լռություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ունենք Իմ մտքերից դուրս հոդված նույն գրքի մասին։ --Kareyac (քննարկում) 12:26, 3 հոկտեմբերի 2026 (UTC)
Ջնջել․ կրկնօրինակ էջ է։ --23artashes (քննարկում) 07:54, 15 հոկտեմբերի 2026 (UTC)
- Եվա_Դարբինյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Նշանակալիության չափանիշներին չի բավարարում։ Ամենաբարձր պաշտոնը, կարծես, առաջին ատյանի դատարանի նախագահն է, որը բավարար չէ նշանակալիությունն ապահովելու համար։ Հոդվածն ունի նաև աղբյուրների խնդիր։ Եթե 7 օրում աղբյուրներ չավելացվեն, հոդվածը կջնջվի առանց այս քննարկման արդյունքներն ամփոփելու։--23artashes (քննարկում) 08:59, 13 հոկտեմբերի 2026 (UTC)
- Աղբյուրների հարցը, կարծես, լուծվեց, հիմա էլ առաջացավ վիքիֆիկացման խնդիր, նշանակալիության հարցն էլ դեռ լուծված չէ։ --23artashes (քննարկում) 07:52, 15 հոկտեմբերի 2026 (UTC)
- Հարգելի @23artashes շնորհակալություն Ձեր դիտարկումների համար, դրանց շնորհիվ մենք կատարել ենք խմբագրումներ, ավելացրել ենք հղումներ, ինչպես նաև Հանրային հնչեղություն ունեցած որոշ դատական գործեր, որոնք ընտրվել են պահպանելով հարթակի անկողմնակալ լինելու և տեսակետներ արտահայտելուց զուրկ սկզբունքով։ Կարևորություն ենք տվել և կարծում ենք նշանակալիությունը հենց նրանում է որ նման երկարամյա փորձով դատավոր և միևնույն ժամանական դատարանի նախագահ՝ 20 տարի, հետո արդեն քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատավոր մոտ 15 տարի։ Այսինքն ընդհանուր մոտ 35 տարվա դատավորի փորձով կին դատավոր այս պահին դեռևս միակն է...
- Հիմա փորձում ենք նաև Ձեր մյուս առաջադրած դիտարկման հարցը լուծել՝ վիքիֆիկացման։
- Պատրաստակամ ենք, այլ դիտարկումների դեպքում ավելի լավարկել հոդվածը։
- Շնորհակալություն Vahan Darbinyan (քննարկում) 17:02, 17 հոկտեմբերի 2026 (UTC)
- Առաջացավ շահերի բախման լրջագույն հարցը։ GeoØ (✖) 18:27, 17 հոկտեմբերի 2026 (UTC)
- Ողջուն, շնորհակալ եմ արձագանքի համար,
- իհարկե կարելի է յուրաքանչյուր դետալի վրա ավելի շատ ուշադրություն դարձնել և դրան ես դեմ չեմ, որովհետև հասկանում եմ նաև այս հարթակի կարևորությունն ու տրամաբանությունը։ Անկախ նրանից, որ Դուք ազգանվան հետ նման հնարավոր կասկած եք տեսել, ես ամեն ինչ արել եմ որպեսզի շահերի բախման հետ կապված ոչ մի բացթողում թույլ չտա։ Այդ թվում եթե Չեզոք_տեսակետ Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ սկզբունքով առաջնորդվելով, եթե նկատել եք, բոլոր այն դատական գործերը, որոնք այստեղ ներկայացվել են որպես հանրային հնչեղություն ունեցող գործեր՝ ապա դրանք չեն ընտրվել այնպիսի գործեր, որոնք հարգարժան դատավորի համար կհնչեր որպես գովազդ, կամ գովաբանություն։ Դրանք ընտրվել են պարզապես այդ ժամանակների համար հնչեղ գործերի շարքից և չեն ծառայում գովաբանելու համար... (հանրության ընկալման տեսանկյունից գուցե նաև հակասական ընկալվեն, բայց դրանք պարզապես փաստեր են բերվել այստեղ)
- Բոլոր կենսագրական տվյալներն էլ ներկայցվել են ըստ փաստերի առանց լրացուցիչ գովքի։ Ավելի վաղ շրջանի փաստերը պարզապես հնարավոր չէ համացանցից գտնել։
- 35 տարվա փորձը նշվեց, որպես նշանակակալիության հարցը հիմնավորելու համար, այն էլ նշվել է այստեղ՝ քննորկումներում։
- Նույնը երբ նայում ենք Հայաստանի դատավորներ կատեգորիաներում, մենք տեսնում ենք դատավորներ, որոնք շատ ավելի երիտասարդ ու գործող դատավորներ են և չենք տեսնում ավելի նշանակելի հիմնավորում քան մեր կողմից ներկայացված է (գուցե ապագայում նույն դատավարոները ունենան ավելի մեծ նշանակալիություն)
- Օրինակ՝
- Լուսինե Աբգարյան
- Սամվել Օհանյան (դատավոր)
- և այլն։
- բայց այս հոդվածներն արդեն հրապարակված են և գործում են։
- Այնուամենայնիվ, պատրաստակամ ենք դիտարկել կոնկրետ դիտողություններ և խմբագրել դրանք։
- Շնորհակալություն։ Vahan Darbinyan (քննարկում) 09:29, 18 հոկտեմբերի 2026 (UTC)
- Առաջացավ շահերի բախման լրջագույն հարցը։ GeoØ (✖) 18:27, 17 հոկտեմբերի 2026 (UTC)
Ջնջել շահերի բախման պատճառաբանությամբ։ --GeoØ (✖) 11:53, 21 հոկտեմբերի 2026 (UTC)
- Սուրեն_Մադոյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
աղբյուրները բավարար չեն--Voskanyan (քննարկում) 18:03, 4 նոյեմբերի 2026 (UTC)
- կոնկրետ ո՞ր տեղեկության մասով։--Taron Saharyan (քննարկում) 18:08, 4 նոյեմբերի 2026 (UTC)