Վեստֆալյան ինքնիշխանություն
Վեստֆալյան ինքնիշխանություն (անգլ.՝ Westphalian sovereignty), որը հայտնի է նաև որպես Միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգ, կամ պարզապես Վեստֆալյան համակարգ, միջազգային իրավունքի սկզբունքներից, համաձայն որի յուրաքանչյուր պետություն ունի սեփական տարածքի նկատմամբ բացառիկ ինքնիշխանություն (սուվերենություն)։ Այդ սկզբունքը գտնվում է ինքնիշխան պետությունների ժամանակակից միջազգային համակարգի հիմքում և ամրագրված է Միացյալ Ազգերի Կազմակերպության կանոնադրության մեջ, որտեղ ասվում է հետևյալը. «Սույն կանոնադրության և ոչ մի դրույթ Միավորված ազգերի կազմակերպությանը չի լիազորում միջամտել որևէ պետության ներքին իրավասության հարցերին և չի պահանջում անդամներից նմանօրինակ հարցերը ներկայացնել լուծման սույն կանոնադրության կարգով,սակայն այս սկզբունքը չի վերաբերում գլուխ 7-ով նախատեսված հարկադրական միջոցների կիրառմանը։»[1][2]։ Համաձայն այդ գաղափարի, բոլոր պետությունները ունեն նույն չափի ինքնիշխանություն՝ անկախ իրենց տարածքի մեծությունից կամ փոքրությունից[3]։ Քաղաքագետները համակարծիք առ այն, որ այդ գաղափարը սկիզբ է առնում Վեստֆալյան հաշտությունից (1648), որը ավարտել է Երեսնամյա պատերազմը։ Այնուհետև չմիջամտության սկզբունքը զարգացել է 18-րդ դարում, 19-20-րդ դարերում հասել իր գագաթնակետին, սակայն բախվել է մի շարք խնդիրների, կապված է հումանիտար միջամտության հետ։
Վեստֆալյան համակարգի ժամանակակից խնդիրները և ձևափոխվող միջազգային համակարգը որոշ հետազոտողների համար հիմք է հանդիսանում պնդելու Հետվեստֆալյան համակարգի ընթացիկ կազմավորման մասին[4]։
Իր հերթին, որոշ իրավաբան-գիտնականներ քննադատում են վեստֆալյան համակարգի կիրառելիությունը կիբեռտարածքի կառավարման համար։ Մասնավորապես, Լուսինե Վարդանյանն (Lusine Vardanyan) ու Հովսեփ Քոչարյանը (Hovsep Kocharyan)՝ Օլոմոուցի Պալացկիի համալսարանի իրավաբան-գիտնականներ, իրենց գիտական հետազոտության մեջ հարցադրում են անում․ «[Ի]նչպե՞ս ապահովել ԵՄ-ի գործունեությունը կիբեռտարածքում, որը համարվում է «անսահման»։ Եվ ընդհանրապես, կարո՞ղ ենք արդյոք ԵՄ թվային ինքնիշխանությունը դիտարկել որպես վեստֆալյան ինքնիշխանության պարզապես թվայնացում, իսկ թվային տարածքը՝ որպես տարածքի նոր չափում (երկրի, ջրի և օդային տարածքի կողքին)։ Միջազգային իրավունքի պրակտիկան ցույց է տալիս, որ միջազգային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց չի փոխվում տարածքի կատեգորիան, այլ՝ դրա բովանդակային ասպեկտը։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ չէ ժխտել տարածքի՝ որպես ինքնիշխանության իրագործման իրավական հիմքի կարևորությունը կիբեռտարածքում, այլ պետք է վերաիմաստավորել այդ կատեգորիայի բովանդակությունը թվային աշխարհում։ Դա հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ ԵՄ-ն իր քաղաքական օրակարգում թվային ինքնիշխանության հարցը դնում է առաջնահերթության մակարդակով։ (...) Սակայն, ի տարբերություն տարածքի այլ կատեգորիաների, կիբեռտարածքն ունի յուրահատուկ և բազմաշերտ բնույթ, որը թույլ չի տալիս այն դիտարկել դասական (վեստֆալյան) տարածքի և այդ տարածքի սահմանման արդեն գոյություն ունեցող սկզբունքների տեսանկյունից»։[5]
Այս տեսակետով՝ կիբեռտարածքը տարբերվում է այլ տարածքային կատեգորիաներից նրանով, որ այն այլևս վեստֆալյան իմաստով բացառիկ չէ․ այդ տարածքի ձևավորման մեջ էական դեր ունեն ոչ միայն պետությունները, այլ նաև խոշոր տեխնոլոգիական կորպորացիաները (ինչպես՝ Google և Facebook)։ Այս կորպորացիաները՝ ստեղծելով թվային արտադրանքներ, օգտագործելով cookies և անձնական տվյալների հավաքագրման ու հետևման ծրագրային ապահովում, փաստացի ձևավորում են «թվային սահմաններ»։ Պետությունները, իրենց հերթին, հաճախ այս ընկերություններին են պատվիրակում իրավական վերահսկողության որոշ տարրեր՝ իրենց թվային քաղաքականությունը կյանքի կոչելով հենց դրանց միջոցով։ Սա հանգեցնում է նոր ռիսկեր ու մարտահրավերներ առաջացնելուն, որոնք անծանոթ են ինքնիշխանության ավանդական տեսությանը։[6]
Նույն հեղինակները պնդում են․ «Բացի այդ, կիբեռտարածքը, ի տարբերություն տարածքի այլ կատեգորիաների, այլևս վեստֆալյան իմաստով բացառիկ չէ, քանի որ ոչ միայն պետությունները, այլև խոշոր տեխնոլոգիական ընկերությունները (Google, Facebook և այլն) կիբեռտարածքը վերածում են իրենց «ընդհանուր» տարածքի։ Օրինակ՝ այս ընկերությունները ստեղծում են բիզնես արտադրանքներ, օգտագործում են cookies և ծրագրային միջոցներ՝ տվյալների հավաքագրման համար, և վերահսկում տվյալների սուբյեկտներին, մինչդեռ պետություններն իրենք են այս ընկերություններին հանձնարարում վերահսկել իրենց օրենքների պահպանման գործընթացը՝ իրականացնելով իրենց թվային քաղաքականությունը հենց նրանց միջոցով։ Այս ամենը վկայում է կիբեռտարածքում թվային սահմանների ձևավորման մասին, ինչը առաջնահերթության է բերում նոր ռիսկեր ու մարտահրավերներ, որոնք անծանոթ են ինքնիշխանության ավանդական (վեստֆալյան) ընկալմանը»։[7]
Արդյունքում՝ Լուսինե Վարդանյանն ու Հովսեփ Քոչարյանը հանգում են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել «թվային վեստֆալյան» համակարգ՝ թվային հակամարտություններից խուսափելու և գլոբալ թվային համագործակցությունը խթանելու նպատակով։[8]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Agnew, Globalization and Sovereignty (2009)
- T. Biersteker and C. Weber (eds.), State Sovereignty as Social Construct (1996)
- Wendy Brown, Walled States, Waning Sovereignty (2010)
- Hedley Bull, The Anarchical Society (1977)
- Joseph Camilleri and Jim Falk, The End of Sovereignty?: The Politics of a Shrinking and Fragmenting World, Edward Elgar, Aldershot (1992)
- Derek Croxton, "The Peace of Westphalia of 1648 and the Origins of Sovereignty," The International History Review vol. 21 (1999)
- A. Claire Cutler, "Critical Reflections on the Westphalian Assumptions of International Law and Organization," Review of International Studies vol. 27 (2001)
- M. Fowler and J. Bunck, Law, Power, and the Sovereign State (1995)
- S. H. Hashmi (ed.), State Sovereignty: Change and Persistence in International Relations (1997)
- F. H. Hinsley, Sovereignty (1986)
- K. J. Holsti, Taming the Sovereigns (2004)
- Robert Jackson, The Global Covenant (2000)
- Henry Kissinger, World Order (2014)
- Stephen Krasner, Sovereignty: Organized Hypocrisy (1999)
- Stephen Krasner (ed.), Problematic Sovereignty (2001)
- J.H. Leurdijk, Intervention in International Politics, Eisma BV, Leeuwarden, Netherlands (1986)
- Andreas Osiander, "Sovereignty, International Relations, and the Westphalian Myth," International Organization vol. 55 (2001)
- Daniel Philpott, Revolutions in Sovereignty (2001)
- Cormac Shine, 'Treaties and Turning Points: The Thirty Years' War', History Today (2016)
- Hendrik Spruyt, The Sovereign State and Its Competitors (1994)
- Phil Williams, Violent Non-State Actors and National and International Security, ISN, 2008
- Wael Hallaq, "The Impossible State: Islam, Politics, and Modernity's Moral Predicament" (2012)
- Vardanyan, Lusine, and Hovsep Kocharyan. "Critical views on the phenomenon of EU digital sovereignty through the prism of global data governance reality: main obstacles and challenges" European Studies, vol. 9, no. 2, Sciendo, 2022, pp. 110-132. https://doi.org/10.2478/eustu-2022-0016
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Միացյալ Ազգերի Կազմակերպության Կանոնադրության» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «To protect sovereignty, or to protect lives?». The Economist (անգլերեն). 2008 թ․ մայիսի 15.
- ↑ Simpson, Gerry (2006). Great Powers and Outlaw States: Unequal Sovereigns in the International Legal Order. Cambridge: Cambridge Univ. Press. ISBN 9780521534901. «The trajectory traced, in all this, describes a system developing out of the highly centralised and unequal relations that were the mark of the pre-Westphalian stage in international affairs to a Westphalian order in which the sovereign equality of states becomes a defining quality of the system.»
- ↑ Любашиц В.Я., Разуваев Н.В. Эволюция государства: историческая динамика и теоретическая модель : монография / В.Я. Любашиц, Н.В. Разуваев. - М. : РИОР: ИНФРА-М, 2019. С. 451-486
- ↑ Vardanyan, Lusine; Kocharyan, Hovsep (2022 թ․ դեկտեմբերի 1). «Critical views on the phenomenon of EU digital sovereignty through the prism of global data governance reality: main obstacles and challenges». European Studies (անգլերեն). 9 (2): 110–132. doi:10.2478/eustu-2022-0016. ISSN 2464-6695.
- ↑ Vardanyan, Lusine; Kocharyan, Hovsep (2022 թ․ դեկտեմբերի 1). «Critical views on the phenomenon of EU digital sovereignty through the prism of global data governance reality: main obstacles and challenges». European Studies (անգլերեն). 9 (2): 110–132. doi:10.2478/eustu-2022-0016. ISSN 2464-6695.
- ↑ Vardanyan, Lusine; Kocharyan, Hovsep (2022 թ․ դեկտեմբերի 1). «Critical views on the phenomenon of EU digital sovereignty through the prism of global data governance reality: main obstacles and challenges». European Studies (անգլերեն). 9 (2): 110–132. doi:10.2478/eustu-2022-0016. ISSN 2464-6695.
- ↑ Vardanyan, Lusine; Kocharyan, Hovsep (2022 թ․ դեկտեմբերի 1). «Critical views on the phenomenon of EU digital sovereignty through the prism of global data governance reality: main obstacles and challenges». European Studies (անգլերեն). 9 (2): 110–132. doi:10.2478/eustu-2022-0016. ISSN 2464-6695.
| ||||||||||