Jump to content

Վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Տաթևի վանքը

Վանք, կրոնական հաստատություն՝ մենաստան, հոգևոր և մշակութային կենտրոն, ճարտարապետական կառույցների համալիր։ Վանքերի ճարտարապետությունը արտահայտել է դրանց դերը հասարակական կյանքում, տարբեր կրոններում, երկրներում ու ժողովուրդների մոտ ունեցել է որոշակի յուրահատկություններ։ Հայաստանի վանական համալիրներում բացի պաշտամունքային շենքերից կառուցվել են գավիթներ, սեղանատներ, գրատներ, բնակելի շենքեր, դամբարաններ, զանգակատներ, տնտեսական և արտաքին բազմազան կառույցներ։ Վանքերը հայկական միջնադարյան մշակույթի մեջ առանձնակի նշանակություն են ունեցել հատկապես IIX-XIV դդ., երբ այստեղ զարգանում ու մշակվում էր մանրանկարչությունը, քանդակագործությունը և ճարտարապետական միտքը: Վանական համակառույցներ Հայաստանում կազմավորվել են ավանդական սրբավայրերի տեղում (Սևան, Գեղարդ), վաղ միջնադարյան հուշարձանների շուրջը (Հովհանավանք, Հառիճ), ինչպես և միանգամյան նոր վայրերում (Սաղմոսավանք, Նոր Գետիկ ևն): Հայկական վանական համալիրներին բնորոշ է կառույցների ազատ կամ գծային դասավորությունը, նրանց ներդաշնակ կապը ինչպես շրջակա բնության, այնպես էլ միմյանց հետ, ընդ որում մեծ հմտությամբ նկատիեն առնվել կառուցների տիպերը, հորինվածքային առանձնահատկությունները, քարի գույնը: Համալիրները սովորաբար տեղադրվել են պաշտպանված են եղել ոչ հեռուց տեղավորված հզոր ամրոցներով: Սակայն նրանցից շատերը ունեցել են իրարից բավական ուժեղ պարսպապատերը (բնորոշ էր հատկապես XVII-XVIII դդ. վանքերին): Վանական համալիրների ճարտարապետական կերպարի կազմավորման հարցում խիստ էական նշանակություն են ունեցել պաշտամունքային կառույցներից իրարից հորինվածքով տարբեր աշխարիկ շենքերի (սեղանատներ, աղբյուրներ), դամբարաններին (գավիթներ, հատկապես, երկհարկ դամբարան-եկեղեցիներ) և զանգակատների ծավալային ձևերը։ Այդ տիպի կառույցներում է, որ ճարտարապետները կաշկանդված չլինելով կրոնական, դոգմատիկ պահանջներով կարողացել են ցուցադրել իրենց տաղանդի ամբողջ ուժը (Սանահինի, Հաղպատի, Գանձասարի, Հոռոմոսի գավիթները, Նորավանքի Բուրթել իշխանի երկհարկ դամբարան–եկեղեցին, Հաղարծնի սեղանատունը ևն)։ Նույնը կարելի է ասել նաև հայ ճարտարապետությանյան հետ սերտորեն շաղկապված քանդակագործական արվեստի մասին, որի զարգացումը անմիջականորեն կապված էր վանական համալիրներում (Աղթամար, Բղենո Նորավանք, Գանձասար) գործող բարձրարվեստ քանդակագործների հետ։

Ընթերցե՛ք «վանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 280)։