Սերվեր
| Ենթադաս | technical system, data processing system | |
|---|---|---|
| Մասն է | համացանց, ինտրանետ, client-server model | |
| Կազմված է | server computer, server software | |
| Հակառակը | սպասառու | |



Սերվերը համակարգչային կամ ծրագրային համակարգ է, որը տվյալներ, ռեսուրսներ կամ ծառայություններ է տրամադրում համակարգչային ցանցի այլ համակարգիչներին, որոնք կոչվում են «կլիենտեր»։[1] Այս ճարտարապետությունը կոչվում է կլիենտ-սերվեր մոդել։ Սերվերները կարող են ապահովել տարբեր ֆունկցիաներ, որոնք հաճախ կոչվում են «ծառայություններ», ինչպիսիք են բազմաթիվ կլիենտների միջև տվյալների կամ ռեսուրսների փոխանակումը կամ կլիենտի համար հաշվարկների կատարումը։ Մեկ սերվերը կարող է սպասարկել բազմաթիվ կլիենտների, և մեկ կլիենտը կարող է օգտագործել մի քանի սերվերներ։ Կլիենտը ծրագիրը կարող է աշխատել նույն սարքի վրա կամ կարող է ցանցով միանալ այլ սարքի վրայի սերվերին։[2] Տիպիկ սերվերներ են տվյալների բազայի սերվերները, ֆայլերի սերվերները, փոստի սերվերները, տպագիր սերվերները, վեբ սերվերները, խաղային սերվերները և հավելվածրային սերվերները։[3]
Կլիենտ-սերվեր համակարգերը ամենից հաճախ իրականացվում են (և հաճախ նույնացվում են) հարցում-պատասխան մոդելի միջոցով. կլիենտը հարցում է ուղարկում սերվերին, որը կատարում է որոշակի գործողություն և պատասխան է ուղարկում կլիենտին՝ սովորաբար արդյունքով կամ հաստատմամբ: Համակարգիչը «սերվերի դասի սարքավորում» անվանելը ենթադրում է, որ այն մասնագիտացված է դրա վրա սերվերներ աշխատեցնելու համար: Սա հաճախ ենթադրում է, որ այն ավելի հզոր և հուսալի է, քան ստանդարտ անձնական համակարգիչները, բայց այլընտրանքորեն, մեծ հաշվողական կլաստերները կարող են կազմված լինել բազմաթիվ համեմատաբար պարզ, փոխարինելի սերվերի բաղադրիչներից:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1.1.2.2 Clients and Servers». Cisco Networking Academy. Արխիվացված է օրիգինալից 2024-04-07-ին. Վերցված է 2024-04-07-ին. «Servers are hosts that have software installed that enable them to provide information...Clients are computer hosts that have software installed that enable them to request and display the information obtained from the server.»
- ↑ Windows Server Administration Fundamentals. Microsoft Official Academic Course. Hoboken, NJ: John Wiley & Sons. 2011. էջեր 2–3. ISBN 978-0-470-90182-3.
- ↑ Comer, Douglas E.; Stevens, David L (1993). Vol III: Client-Server Programming and Applications. Internetworking with TCP/IP. West Lafayette, IN: Prentice Hall. էջեր 11d. ISBN 978-0-13-474222-9.