Jump to content

Չինական Թայբեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինական Թայբեյի դրոշը Օլիմպիական խաղերին
Չինական Թայբեյի դրոշը Պարալիմպիկ խաղերին

Չինական Թայբեյ (անգլ.՝ Chinese Taipei), անվանում, որը Թայվանն օգտագործում է մի շարք միջազգային կազմակերպություններում և գրեթե բոլոր սպորտային միջոցառումներին, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը, Ասիական խաղերը և Ունիվերսիադան։ Պայմանավորվածությունների ուժով միջազգային հանրությունը լայնորեն կիրառում է «Չինական Թայբեյ» տերմինը, որը կապված է Չինաստանի քաղաքական կարգավիճակի և նրա միջազգային հարաբերությունների հետ։ Չինաստանը դեմ է արտահայտվել միջազգային հարթակներում Թայվանին «Չինաստանի Հանրապետություն» անվանելուն, քանի որ դա կլեգիտիմացնի Թայվանի կառավարությանը, որի գոյությունը Չինաստանը չի ընդունում։ Չինաստանը դեմ է նաև «Թայվան» անվանման կիրառմանը, քանի որ դա կփաստեր, որ այն հանդես է գալիս Չինաստանից առանձին սուբյեկտ։ Եվ Չինաստանի Հանրապետությունը, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իրենց համարում են Չինական աշխարհի և քաղաքակրթության միակ օրինական ներկայացուցիչը, որը մեջ է նաև Թայվան կղզին։

Տերմինի առաջացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը որպես փոխզիջումային տարբերակ առաջացել է 1979 թվականին, որն ընդունելի է եղել Չինաստանի և Թայվանի համար։ Կարևոր դեր է խաղում այն հանգամանքը, որ չինարենում «չինական» բառի համար կա երկու ածական անուն։ ՉԺՀ-ում «Չինական Թայբեյը» թարգմանվում է «չժունգո» ածականով (չինարեն՝ 中國臺北, 中国台北, Zhōngguó Táiběi, Չժունգո Թայբեյ ), այսինքն չինական, որպես չինական պետությանը կապված, իսկ Չինաստանի Հանրապետությունում՝ «չժունհուա» ածականով (չինարեն՝ 中華臺北, 中华台北, Zhōnghuá Táiběi, Չժունհուա Թայբեյ ), «չինական ժողովրդին վերաբերող[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]