Jump to content

Հռոդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոդոս
Տեսակկղզի և պոլիս
ՄայրցամաքԵվրասիա
Երկիր Հունաստան[1]
ՎարչատարածքՀռոդոսի պերիֆերային միավոր
Ամենաբարձր կետԱտավիրոս
ԲԾՄ1215 մետր
Մակերես1400,459 կմ²[2]
Մասն էԴոդեկանես
Աշխարհագրական տեղադրությունՄիջերկրական ծով և Դոդեկանես
Ջրլիցի ափինԵգեյան ծով, Lycian Sea? և Strait of Rhodes?
Ձևավորումմ.թ.ա. 16-րդ դար
36°10′N 27°55′E / 36.17°N 27.92°E / 36.17; 27.92
Քարտեզ
Քարտեզ

Հռոդոս, կղզի Միջերկրական ծովի արևելյան մասում, Հարավային Սպորադներ կղզեխմբում։ Պատկանում է Հունաստանին։ Տարածությունը 1404 կմ² է, բարձրությունը՝ մինչև 1215 մետր (Աթավիրոս լեռ)։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ, ձկան և սպունգի որսով։ Առողջավայր է։ Հռոդոսը եղել է Եգեյան մշակույթի կենտրոններից մեկը։ Մ. թ. ա. 8-րդ-7-րդ դարերի Հռոդոսի բնակիչները՝ հույները, Սիկիլիայում, Հյուսիսային Աֆրիկայում հիմնել են գաղութներ, զբաղվել ծովային առևտրով։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ (500-449 մ. թ. ա.) Հռոդոսը զավթել է Պարսկաստանը։ Մ. թ. ա. 478 թ.-ին մտել է Աթենական առաջին ծովային միության մեջ։ 408-405 թթ.-ին տեղի է ունեցել Հռոդոսի քաղաքների սինոյկիսմոս միասնական պոլիսի մեջ։ Հռոդոսը եղել է զարգացած ստրկատիրական պետություն՝ առևտրա-արհեստավորական և երկրագործական օլիգարխիայի գլխավորությամբ։ Մ. թ. 44 թ.-ին կղզին նվաճել է Հռոմը, 4-րդ-13-րդ դարերում պատկանել է Բյուզանդիային, 14-րդ դարում նվաճել է Ս. Հովհաննեսի (Հովհանյանների) հոգևոր-ասպետական օրդենը, 16-րդ դարին՝ Օսմանյան կայսրությունը։ 1912-1947 թթ.-ին իշխել է Իտալիան։ 1947 թ.-ին վերամիավորվել է Հունաստանին, մտնում է Դոդեկանեսի նոմոսի մեջ։

Կղզու գլխավոր բնակավայրը և համայնքի վարչակազմի նստավայրը Հռոդոս քաղաքն է[3], որտեղ 2011 թվականի տվյալներով ապրում էր 50,636 մարդ (ամբողջ կղզու ընդհանուր բնակչության թվաքանակը 115.490 էր[4]): Տարածքը 1401,459 քառակուսի կիլոմետր է[5], ափագծի երկարությունը՝ 251 կիլոմետր[6]։

Հռոդոսին շնորհվել են «Միջերկրական ծովի մարգարիտ», «Ասպետների կղզի» պատվանունները (վերջինիս դեպքում նկատի է առնվել այն հանգամանքը, որ 1310-ից մինչև 1522 թվականն այստեղ իշխել են Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի անունը կրող ասպետության իշխանները)[7]։

Պատմականորեն Հռոդոսը լայնորեն ճանաչված է առաջին հերթին նշանավոր կոլոսի՝ հսկայական սյան շնորհիվ, որ համարվում է Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Ինչպես պատմամշակութային այդ հուշարձանը, այնպես էլ Հռոդոսի հին՝ միջնադարյան քաղաքամասն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[8]։ Այսօր Հռոդոսը զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող վայրերից մեկն է Եվրոպայում[9][10][11][12]։

Քաղաքին սպասարկող «Դիագորիս» միջազգային օդանավակայանը գտնվում է նրանից 14 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարադիսիոն գյուղի մերձակայքում[4]):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ archINFORM (գերմ.) — 1994.
  2. ↑ Concise statistical yearbook of Greece. 2009. Piraeus 2010. PDF.
  3. ↑ Kallikratis law Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
  4. 1 2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. ↑ Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
  6. ↑ Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
  7. ↑ «Rhodes». Visit Greece.
  8. ↑ «Средневековый город в Родосе». Центр всемирного наследия. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  9. ↑ Paul Hellander, Greece, 2008
  10. ↑ Duncan Garwood, Mediterranean Europe, 2009
  11. ↑ Ryan Ver Berkmoes, Oliver Berry, Geert Cole, David Else, Western Europe, 2009
  12. ↑ Harry Coccossis, Alexandra Mexa, The challenge of tourism carrying capacity assessment: theory and practice, 2004
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոդոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 598)։