Jump to content

Գույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գույներ
Գույնզգույն մոլորակ

ԳՈՒՅՆԸ ՀԱՅԵՐԵՆՈՒՄ


Հայերեն գույնի անվանումները

Հայերենում գույն բառի հոմանիշներն են երփն,թոյր,

        Գույները

Սոս- բաց սպիտակ

ճեր- սպիտակ

Սև

Շառ-վառ կարմիր

Շառատ- թխակարմիր

Ծաւի-կապտաերկնագույն

Մով- ծովագույն

Բիլ- երկնագույն

մոսմոռ-մուգ կապույտ

Խաժ- փիրուզագույն

Պլուզ- բաց կապույտ

Փարփառ-բաց երկնագույն

Ճանդ,Ճնդիկ,ճանդիկ-

զուտ սև, ածխի կամ մրի գույն։

(Հայերենի հոմանիշների բառարանում այն հանդիսանում է սև գույնի հոմանիշը (օգտագործվում է նաև «սև ճնդրիկ» կամ «սեփ-սև» իմաստներով)։

Դեղին,

Կանաչ

Գորշ

Թուխ, մթագորշ

Արջն-մուգ սև

Դալ - բաց կարմիր

Լոք-վառ կսրմրավուն

Բոսոր- մուգ կարմիր

Թիլ-(Teal) գույնը կապույտի և կանաչի խորը, հարուստ համադրությունն է (մուգ լազուր կամ ծովի ալիքի գույն):[1]


Գույն, մարմնի՝ տեսողական որոշակի զգացողություն առաջացնող հատկություն, որ պայմանավորված է առաքվող կամ անդրադարձվող ճառագայթների սպեկտրային կազմությամբ։ Սպեկտրային տարբեր բաղադրության ճառագայթումների՝ միևնույն տեսողական ընկալումն առաջացնելու հատկությունը պայմանավորված է աչքի յուրահատուկ կառուցվածքով։ Աչքն օժտված է լույսի երեք տեսակի ընդունիչներով, որոնցից յուրաքանչյուրն արձագանքում է ալիքի երկարության որոշ տիրույթի։ Ընդունիչներից մեկը զգայուն է տեսանելի տիրույթի միջին մասի նկատմամբ (դեղնականաչավուն ճառագայթում), մյուս երկուսը՝ այդ տիրույթի տարբեր եզրամասերի նկատմամբ, ընդ որում զգայնության տիրույթներն իրար ծածկում են, այսինքն՝ ընդունիչներից յուրաքանչյուրն առավել զգայուն լինելով նշված երեք տիրույթներից մեկի նկատմամբ, զգայուն է նաև մյուս տիրույթների նկատմամբ, բայց ավելի քիչ։ Գունային ընկալումն այդ երեք տեսակի ընդունիչների համաժամանակյա գործողության արդյունքն է։ Գույնը նկարագրող հատկություններն են՝ լուսեղությունը, գունային տոնը, գույնի հագեցածությունը։ Ամենապարզ գույնը սպիտակն է թվում։ Սպիտակ գույնի լուսեղությունը նվազեցնելով, կարելի է ստանալ այս կամ այն չափով մութ, երանգազուրկ բոլոր գորշ գույները։ Երանգավոր գույները երանգազուրկներից տարբերվում են այս կամ այն գունային տոնով, որքան հստակ է արտահայտված գունային տոնը, այնքան գույնը հագեցած է համարվում։ Օրինակ, ճամփեզրի փոշոտ կանաչ խոտի գույնը ավելի քիչ է հագեցած, քան գետափի մաքուր և, մանավանդ, փոքր-ինչ խոնավինը։ Գույնի մասին ստացվող տպավորությունը կազմվում է շրջապատի հետ համեմատելու միջոցով։ Մարմնի գույնը բացատրվում է ընտրողական կլանումով (կլանման գործակցի կախումն ալիքի երկարությունից)։ Ընտրողական կլանման շնորհիվ մարմնից անդրադարձած լույսը չի ունենում նրա վրա ընկած լույսի սպեկտրային բաղադրությունը, ուստի, օրինակ, սպիտակ լույսով լուսավորված մարմինների գույնը ունենում է այս կամ այն գունային տոնը։ Մարմնին ցանկացած գույնը տալու համար այն ծածկում են ընտրողական կլանմամբ օժտված ներկանյութերի շերտով։ Գույնի առաջացման պատճառ կարող է լինել նաև ընտրողական ցրումը (ցրման կախումն ալիքի երկարությունից), որով բացատրվում է, օրինակ, երկնքի կապույտ գույնը։ Մետաղների գունավորման համար էական է ընտրողական անդրադարձումը՝ անդրադարձման գործակցի կախումն ալիքի երկարությունից, իսկ մետաղների բնորոշ փայլը պայմանավորված է ցրման ուղղությամբ։

№ԳույնԿարգՆրբերանգ, 0-239Երանգ, 0-360 (HSV)Տասնվեցային կոդ
1 Կարմիր I 0 0/360 FF0000
2 Նարնջագույն III 20 30 FF8000
3 Դեղին II 40 60 FFFF00
4 Դեղնականաչ III 60 90 80FF00
5 Կանաչ I 80 120 00FF00
6 Զմրուխտ III 100 150 00FF80
7 Կապտականաչ II 120 180 00FFFF
8 Երկնագույն III 140 210 0080FF
9 Կապույտ I 160 240 0000FF
10 Մանուշակագույն III 180 270 8000FF
11 Բաց վարդագույն II 200 300 FF00FF
12 Վարդագույն III 220 330 FF0080

Գույնը արվեստում, պատկերման միջոցներից մեկը կերպարվեստում։ Գեղանկարչության ու գրաֆիկայի մեջ Գույնի օգնությամբ վերարտադրվում է պատկերվող օբյեկտի նյութեղենությունն ու ձևը, տարածական հարաբերությունը, լուսավորությունը, օդային միջավայրը և այլն։

Գույների երանգներ

Գույնը օժանդակում է արձանների ու հարթաքանդակների արտահայտչականությանն ու նրանց ընկալմանը։ Գույնը հաճախ կատարում է զարդարանքի Էական դեր, հատկապես՝ դեկորատիվ֊կիրառական արվեստում։ ճարտարապետության բնագավառում գույնով գործնական, տեխնիկական և գեղարվեստական խնդիրներ են լուծվում։ Գույնը գեղանկարչական երկի գաղափարական բովանդակության բացահայտման, հուզական արտահայտչականության հասնելու կարևոր միջոց է (տես Կոչորիտ)։ Կերպարվեստում տարբեր գույներերը ստացվում են ներկերի կամ զանազան գունավոր նյութերի (օրինակ՝ խճանկարում) օգնությամբ, միագույն քանդակագործության մեջ՝ նյութի գույնով, ճարտարապետության ասպարեզում՝ ներկերով և նյութերի Գույներով։ Գույնի մեկնաբանման բնույթը (Գույների ինտենսիվությունն ու քանակը, նրանց հակադրամիասնությունը և այլն) պայմանավորված է պատկերվող օբյեկտի գունային հատկանիշներով և արվեստագետի գեղարվեստական կոնկրետ մտահղացումով, նրա ստեղծագործական մեթոդով և այլ գործոններով։ Գույնի զարգացումը կերպարվեստում եղել է աստիճանական՝ 2-3 լոկալ Գույների (հին քարի դար) կիրառումը հետզհետե հասցվել է բնության Գույների ու նրանց երանգների ողջ բազմազանության օգտագործման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ ՀՀ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 249)։