Բելգիայի ներկայացուցիչների պալատ

Բելգիայի ներկայացուցիչների պալատ (հոլ.՝ Kamer van Volksvertegenwoordigers, ֆրանսերեն՝ la Chambre des Représentants, գերմ.՝ Abgeordnetenkammer), Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին պալատ։ 2014 թվականի հոկտեմերի 14-ից պալատնի նախագահ է Զիգֆրիդ Բրակկեն՝ Նոր ֆլամանդական ալյանսի անդամը։

Ձևավորման կարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացուցիչների պալատը կամված է 150 պատգամավորներից, որոնք ընտրվում են համամասնական ընտրական կարգով՝ դ'Օնդտի մեթոդով, կուսակցությունների դիրքը որոշելու համար։ Սակայն գոյություն ունեն նաև պետության դաշնային կառուցվածքի և նիդերլանդալեզու ֆլամանդացիների ու ֆրանկալեզու վալլոնցիների միջև հարաբերությունների հետ կապված որոշ յուրահատկություններ։
87 պատգամավոր ընտրվում են նիդերլանդալեզու համայնքից, իսկ 63-ը՝ ֆրանկալեզու և գերմանալեզուներից։ Բելգիայի պրովինցիաները ձևավորում են 11-ից 10 ընտրական շրջանները (վերջին շրջանը Բրյուսելի շրջանն է)։ 11 շրջաններից 10-ը միալեզու են (5-ական շրջան դլամանդացիների և վալլոնցիների համայնքներ), իսկ Բրյուսելյան համայնքը երկլեզու է (ընդ որում ֆրանկոֆոնների գերակշռության պատճառով ընտրված ոլոր 15 պատգամավորները վալլանցիների կուսակցության ներկայացուցիչներ են)։ Յուրաքանչյուր համայնք համապատասխան քանակով պատգամավորներ են ներկայացնում.

| Համայնք | Լեզու | Տեղ |
|---|---|---|
| Անտվերպեն | նիդերլանդերեն | 24 |
| Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջան | երկլեզու | 15 |
| Վալոնյան Բրաբանտ | ֆրանսերեն | 5 |
| Արևելյան Ֆլանդրիա | նիդերլանդերեն | 20 |
| Արևմտյան Ֆլանդրիա | նիդերլանդերեն | 16 |
| Լիմբուրգ | նիդերլանդերեն | 12 |
| Լիեժ | ֆրանսերեն[1] | 15 |
| Լյուքսեմբուրգ | ֆրանսերեն | 4 |
| Նամյուր | ֆրանսերեն | 6 |
| Ֆլամանդական Բրաբանտ | նիդերլանդերեն | 15 |
| Էնո | ֆրանսերեն | 18 |
Ներկայացուցիչների պալատի պատգամավոր կարող է դառնալ Բելգիայի յուրաքանչյուր իրավունակ քաղաքացի՝ 21 ամյակը լրացած և երկրում մշտական բնակվող։ Պաշտոնը ստանալից պատգամավորը նիդերլանդերեն գերմաներեն և ֆրանսերեն երդում է տալիս։ Ներկայացուցիչների պալատի անդամը չի կարող միաժամանակ անդամակցել նաև սենատին կամ տեղական ինքնակառավարման մարմնին։ Բացի այդ, նախարար դարձած պատգամավորը միանգամից կորցնում է իր պատգամավորական մանդատը նախարարական պարտականություննե կատարելու ժամանակով և հետ է ստանում դրանք ավարտելուն պես։
Կառավարություն ձևավորեու համար անհրաժեշտ է ունենալ պատգամավորների կեսից ավելիի աջակցությունը։ Կառավարություն ձևավորելու կարևոր նախապայմաններից է նաև երկու լեզվական համայնքների ներկայացուցիչ հանդիսանալը։
Ներկայիս կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացուցիչների պալատի ներկայիս կազմը ձևավերվել է 2014 թվականի պառլամենտական ընտրություններին։
| Կուսակցություն | Ձայներ[2] | Տեղ[2] | Δ 2010 թվականի համեմատ |
|---|---|---|---|
| Նոր ֆլամանդական ալյանս | 1,366,414 (20,26%) | 33 | ▲ 6 |
| Սոցիալիստական կուսակցություն (Վալոնիսա) | 787,165 (11,67%) | 23 | |
| Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ | 783,060 (11,61%) | 18 | ▲ 1 |
| Ռեֆորմատորական շարժում | 650,290 (9,64%) | 20 | ▲ 2 |
| Սոցիալիստական կուսակցություն (Ֆլանդրիա) | 595,486 (8,83%) | 13 | ▬ |
| Բաց ֆլամանդացի լիբերալներ և դեմոկրատներ | 659,582 (9,78%) | 14 | ▲ 1 |
| Ֆլամանդական շահ | 490 906 (7,7%) | 12 | |
| Հումանիստական դեմոկրատական կենտրոն | 336,281 (4,99%) | 9 | ▬ |
| Կանաչներ | 358,947 (5,32%) | 6 | ▲ 1 |
| Բելգիայի աշխատավորների կուսակցություն | 251,289 (3,72%) | 2 | ▲ 2 |
| Էկոլո | 222,551 (3,30%) | 6 | |
| Դեմոկրատ ֆեդերալիստ-ֆրանկֆոններ | 121,403 (1,80%) | 2 | ▲ 2 |
| Ազգային կուսակցություն | 102,599 (1,51%) | 1 | ▬ |
| Լիբերալներ, ուղիղներ, դեմոկրատներ | 28,414 (0,42%) | 0 | |
| Այլ | 233,805 (3,47%) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Также в округе проживает немецкоговорящая община, которая на выборах в Палату представителей голосует вместе с франкоязычными избирателями
- 1 2 «Federal Portal: Chamber — List Results». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Палаты представителей (նիդեր.) (ֆր.)
| |||||||||||||||||||||||||||||||||||||