Արևմտյան Կենտուկիի համալսարան
Արևմտյան Կենտուկիի համալսարան | |
|---|---|
| Տեսակ | համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
| Հիմնադրված է | 1906 |
| Ընդհանուր անձնակազմ | 2347 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
| Անդամակցություն | Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[2] և American Association of State Colleges and Universities?[3] |
| Երկիր | |
| Տեղագրություն | Bowling Green?[1] |
| Հասցե | 1906 College Heights Blvd, Bowling Green, KY, 42101-1000[1] |
| Կայք | wku.edu(անգլ.) |
| 36°59′01″N 86°27′27″W / 36.983611111111°N 86.4575°W | |
Արևմտյան Կենտուկիի համալսարան, ԱՄՆ | |
Արևմտյան Կենտուկիի համալսարան (անգլ.՝ Western Kentucky University (WKU)), հանրային համալսարան ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում։ Հիմնադրվել է 1906 թվականին։ Սովորում է 21 048 ուսանող[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Կենտուկիի համալսարանի պատմությունն սկսվել է 1875 թվականին, երբ հիմնադրվել է Գլազգոյի մանկավարժական մասնավոր ուսումնարանը։ 1885 թվականին այս ուսումնական հաստատությունը տեղափոխվել է Բոուլինգ Գրին քաղաք և ստացել նոր անուն՝ Հարավային մանկավարժական ուսումնարան և բիզնեսի քոլեջ։ 1906 թվականին Կենտուկի նահանգի Օրենսդիր ժողովի որոշմամբ այդ բուհի հիման վրա ստեղծվել է Արևմտյան Կենտուկիի մանկավարժական համալսարանը։ 1922 թվականին բուհում ներմուծվել է 4-ամյա ուսուցման համակարգ։ Հենց այդ ժամանակ համալսարանը փոխել է անունը՝ Արևմտյան Կենտուկիի մանկավարժական ուսումնարան և քոլեջ։ 1927 թվականին համալսարանը միավորվել է հարևան Օգդենի քոլեջի հետ։ 1930 թվականին համալսարանը փոխել է անվանումը՝ Արևմտյան Կենտուկիի մանկավարժական քոլեջ։ 1931 թվականին քոլեջն սկսել է առաջարկել արվեստի մագիստրոսի աստիճան։ 1948 թվականին քոլեջը փոխել է անվանումը՝ Արևմտյան Կենտուկիի քոլեջ։ 1963 թվականին քոլեջը միավորվել է Բոուլինգ Գրինի առևտրական քոլեջի հետ։ 1966 թվականին Արևմտյան Կենտուկիի քոլեջը անվանափոխվել է Արևմտյան Կենտուկիի համալսարան։
Ուսանողական լրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1924 թվականից համալսարանում կանոնավոր կերպով լույս է տեսել ուսանողական լրագիր՝ «College Heights Herald»:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 IPEDS — 1992.
- ↑ https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
- ↑ https://aascu.org/our-members/
- ↑ «Enrollment». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևմտյան Կենտուկիի համալսարան
- College Heights Herald (WKU Student Newspaper)
- Forensics Team
- Athletics Site
- Coach Bill Powell’s Homepage Արխիվացված 2021-01-16 Wayback Machine
- WKU-UFT Speech-Language Pathology Cohort Program Արխիվացված 2010-04-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Կենտուկիի համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
